Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է Մեծ Բաբելոնը

Ի՞նչ է Մեծ Բաբելոնը

Աստվածաշնչի պատասխանը

Մեծ Բաբելոնը, որի մասին խոսվում է «Հայտնություն» գրքում, բոլոր կեղծ կրոններն են միասին վերցրած, որոնք չունեն Աստծու հավանությունը։ * (Հայտնություն 14:8; 17:5; 18:21)։ Թեև այս կրոնները շատ տարբեր են իրարից, բայց ունեն մեկ ընդհանրություն՝ նրանք բոլորն էլ շեղում են մարդկանց ճշմարիտ Աստծուն՝ Եհովային երկրպագելուց (2 Օրենք 4:35

Ինչպես բնորոշել Մեծ Բաբելոնը

  1. Մեծ Բաբելոնը խորհրդանիշ է։ Աստվածաշունչը նրա մասին խոսում է որպես «կնոջ» և «մեծ պոռնիկի», որի անունը «մի առեղծված է՝ «Մեծ Բաբելոն»» (Հայտնություն 17:1, 3, 5)։ Քանի որ «Հայտնություն» գրքի կերպարները խորհրդանշաններով են ներկայացված, ուստի տրամաբանական է եզրակացնել, որ Մեծ Բաբելոնը բառացի կին չէ, այլ խորհրդանիշ է (Հայտնություն 1:1)։ Բացի այդ, գրված է, որ նա «նստած է շատ ջրերի վրա», որը ներկայացնում է ժողովուրդներ, բազմություններ, ազգեր ու լեզուներ (Հայտնություն 17:1, 15)։ Ուղղակի իմաստով կինը չէր կարող նման բան անել։

  2. Մեծ Բաբելոնը համաշխարհային ազդեցություն ունի։ Նա ներկայացվում է որպես մի «մեծ քաղաք, որը թագավորում է երկրի թագավորների վրա» (Հայտնություն 17:18)։ Հետևաբար Մեծ Բաբելոնը համաշխարհային ազդեցություն է բանեցնում։

  3. Մեծ Բաբելոնը ոչ թե քաղաքական կամ առևտրական կազմակերպություն է, այլ կրոնական։ Հին Բաբելոն քաղաքը կրոնական առումով հզոր ու ազդեցիկ քաղաք էր։ Այն հայտնի էր ոգեհարցությամբ (Եսայիա 47:1, 12, 13; Երեմիա 50:1, 2, 38)։ Կեղծ կրոնը, որը ընդդիմանում է ճշմարիտ Աստված Եհովային, այնտեղից է սկիզբ առել (Ծննդոց 10:8, 9; 11:2–4, 8)։ Բաբելոնի կառավարիչները մեծամտորեն իրենց Եհովայից բարձր էին դասում և արհամարհական վերաբերմունք էին դրսևորում նրա երկրպագության հանդեպ (Եսայիա 14:4, 13, 14; Դանիել 5:2–4, 23)։ Այսօր Մեծ Բաբելոնը նույնպես հայտնի է ոգեհարցությամբ, ինչն էլ ցույց է տալիս, որ այն կրոնական կազմակերպություն է (Հայտնություն 18:23

    Մեծ Բաբելոնը չի կարող քաղաքական կազմակերպություն լինել, քանի որ «երկրի թագավորները» ողբում են նրա կործանման վրա (Հայտնություն 17:1, 2; 18:9)։ Այն նաև առևտրական կազմակերպություն չէ, քանի որ Աստվածաշնչում ասվում է, որ «երկրի.... վաճառականները» նույնպես ողբում են նրա կործանման համար (Հայտնություն 18:11, 15

  4. Բաբելոնի թագավոր Նաբոնիդի տապանաքարը՝ Սին, Իշտար և Շամաշ եռաստվածության խորհրդանիշներով

    Մեծ Բաբելոնի բնութագիրը լիովին համապատասխանում է կեղծ կրոնին։ Ճշմարիտ Աստված Եհովային մոտեցնելու փոխարեն՝ կեղծ կրոնը մարդկանց սովորեցնում է երկրպագել կեղծ աստվածների։ Աստվածաշունչը դա անվանում է «հոգևոր պոռնկություն» (Ղևտական 20:6; Ելք 34:15, 16)։ Այնպիսի հավատալիքներ, ինչպիսիք են երրորդությունը, հոգու անմահությունը, պատկերների երկրպագությունը, ծագում են առել հին Բաբելոնից և այսօր էլ տարածված են կեղծ կրոնի մեջ։ Այս կրոններին բնորոշ է նաև սերը աշխարհի հանդեպ։ Աստվածաշունչը այս տեսակ անհավատարմությունը համարում է հոգևոր շնություն (Հակոբոս 4:4

    Կեղծ կրոնի հարստությունը, ինչպես նաև այն, որ նա այդ ամենը ի ցույց է դնում, լիովին համապատասխանում է այն նկարագրությանը, որ Աստվածաշնչում տրվում է Մեծ Բաբելոնի վերաբերյալ։ Այնտեղ կարդում ենք, որ նա «ծիրանի և ալ կարմիր էր հագել ու զարդարված էր ոսկով, թանկարժեք քարերով ու մարգարիտներով» (Հայտնություն 17:4)։ Մեծ Բաբելոնը «երկրի նողկալի բաների», կամ՝ Աստծուն անարգող գործերի և ուսմունքների «մայրն է» (Հայտնություն 17:5)։ Մեծ Բաբելոնին աջակցող «ժողովուրդները, բազմությունները, ազգերն ու լեզուները» կեղծ կրոնի անդամներն են (Հայտնություն 17:15

Մեծ Բաբելոնն է «երկրի վրա մորթված բոլոր մարդկանց» մահվան պատճառը (Հայտնություն 18:24)։ Ամբողջ պատմության ընթացքում կեղծ կրոնը ոչ միայն հրահրել է պատերազմներ և ահաբեկչական գործողություններ, այլև թերացել է մարդկանց սովորեցնել սիրո Աստված Եհովայի մասին ճշմարտությունը (1 Հովհաննես 4:8)։ Եվ դա արյունահեղությունների պատճառ է դարձել։ Ուստի այն մարդիկ, ովքեր ուզում են հաճեցնել Աստծուն, պետք է ոչ մի առնչություն չունենան կեղծ կրոնի հետ՝ «դուրս գան նրա միջից» (Հայտնություն 18:4; 2 Կորնթացիներ 6:14–17

^ պարբ. 3 Տե՛ս «Ինչպե՞ս գտնեմ ճշմարիտ կրոնը» հոդվածը

Իմացիր ավելին

Ինչպե՞ս գտնեմ ճշմարիտ կրոնը

Զգացողությամբ հնարավո՞ր է գտնել ճշմարիտ կրոնը։

Ի՞նչ է հարկավոր Աստվածաշունչը հասկանալու համար

Անկախ քո ծագումից՝ կարող ես հասկանալ Աստվածաշնչում գրված Աստծու խոսքերը։