Անցնել բովանդակությանը

Մարիամը Աստվածամա՞յր է

Աստվածաշնչի պատասխանը

Ո՛չ, Աստվածաշունչը չի սովորեցնում, որ Մարիամը Աստծու մայրն է, և ոչ էլ ասում է, որ քրիստոնյաները պետք է երկրպագեն կամ մեծարեն Մարիամին։ * Նկատի առնենք հետևյալը։

  • Մարիամը երբեք չի ասել, որ ինքն Աստծու մայրն է։ Աստվածաշնչում նշվում է, որ նա ծնունդ տվեց «Բարձրյալի Որդուն»՝ «Աստծու Որդուն», և ոչ թե Աստծուն (Ղուկաս 1։32, 35

  • Հիսուս Քրիստոսը երբեք չի ասել, որ Մարիամը Աստվածամայր է, կամ որ նա հատուկ մեծարանքի է արժանի։ Նա նույնիսկ ուղղեց այն կնոջը, ով երջանիկ անվանեց Մարիամին նրա մայրը լինելու համար՝ ասելով. «Ավելի երջանիկ են նրանք, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն» (Ղուկաս 11։27, 28

  • Աստվածաշնչում չեն հանդիպում «Աստվածամայր» և Թեոտոկոս (Աստվածածին) բառերը։

  • «Երկնքի Թագուհի» արտահայտությունը Աստվածաշնչում վերաբերում է ոչ թե Մարիամին, այլ մի կեղծ աստվածուհու, որին երկրպագում էին հավատուրաց իսրայելացիները (Երեմիա 44։15–19)։ Հնարավոր է՝ «երկնքի Թագուհին» բաբելոնյան աստվածուհի Իշտարն էր (Աստարտ)։

  • Վաղ քրիստոնյաները Մարիամին չէին երկրպագում և հատուկ պատվի չէին արժանացնում նրան։ Մի պատմագիր նշում է, որ նրանք «մերժում էին կռապաշտությունը ու թերևս կվախենային Մարիամին անտեղի ուշադրության արժանացնելուց, քանի որ դա կարող էր այնպիսի տպավորություն ստեղծել, թե նրանք աստվածուհու են պաշտում» (In Quest of the Jewish Mary)։

  • Աստվածաշունչն ասում է, որ Աստված միշտ գոյություն է ունեցել (Սաղմոս 90։1, 2; Եսայիա 40։28)։ Քանի որ նա սկիզբ չի ունեցել, չի կարող մայր ունենալ։ Ավելին, Մարիամը Աստծուն չէր կարող կրել իր որովայնում, քանի որ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ նույնիսկ երկինքը չի կարող նրան պարունակել (1 Թագավորներ 8։27

Մարիամը Հիսուսի մայրն է և ոչ թե Աստվածամայր է

Մարիամը ծնունդով հրեա էր և ուղղակիորեն սերում էր Դավիթ թագավորի շառավղից (Ղուկաս 3։23–31)։ Նրա հավատի և նվիրվածության համար Աստված նրան շնորհընկալ էր համարում (Ղուկաս 1։28)։ Աստված ընտրեց Մարիամին, որ լինի Հիսուսի մայրը (Ղուկաս 1։31, 35)։ Հետագայում նա իր ամուսնուց՝ Հովսեփից, ուրիշ երեխաներ ունեցավ (Մարկոս 6։3

Թեև Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Մարիամը դարձավ Հիսուսի աշակերտը, սակայն նրա մասին լրացուցիչ շատ տեղեկություն չկա (Գործեր 1։14

^ պարբ. 1 Կրոնական որոշ ուղղություններ սովորեցնում են, որ Մարիամը Աստվածամայր է։ Նրանք կոչում են նրան «երկնքի Թագուհի» կամ դիմում են հունարեն Թեոտոկոս բառով, որը նշանակում է «աստվածածին»։