Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինչո՞ւ է Հիսուսը կոչվում Աստծու որդի

Ինչո՞ւ է Հիսուսը կոչվում Աստծու որդի

Աստվածաշնչի պատասխանը

Որդիներ ունենալու համար Աստված կնոջ կարիք չուներ, քանի որ նա Արարիչն է՝ կյանքի Սկզբնաղբյուրը (Հայտնություն 4:11)։ Այդ իսկ պատճառով առաջին մարդը՝ Ադամը, որին ստեղծել է Աստված, կոչվել է «Աստծու որդի» (Ղուկաս 3:38)։ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսին նույնպես Աստված է ստեղծել։ Հետևաբար նա էլ է կոչվում «Աստծու Որդի» (Հովհաննես 1:49

Հիսուսը ստեղծվել է Ադամից դեռ շատ առաջ։ Հիսուսի վերաբերյալ Պողոս առաքյալը գրել է. «Նա անտեսանելի Աստծու պատկերն է՝ բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկը» (Կողոսացիներ 1:15)։ Նրա կյանքը սկսվել է Բեթլեհեմում ծնվելուց շատ ավելի վաղ։ Աստվածաշունչն ասում է, որ նրա «ծագումը վաղեմի ժամանակներից է, հնամենի օրերից» (Միքիա 5։2)։ Հիսուսը Աստծու անդրանիկ Որդին է և մինչ երկրի վրա որպես մարդ ծնվելը ոգեղեն անձնավորություն է եղել և ապրել է երկնքում։ Նա իր մասին ասել է. «Ես իջա երկնքից» (Հովհաննես 6։38; 8։23

Իմացիր ավելին

Հիսուս. որտեղից է եկել

Իմացիր, թե որտեղ է ծնվել և մեծացել Հիսուսը և որտեղից է եկել։

Ինչո՞ւ Աստված Հիսուսին երկիր ուղարկեց

Իմացիր, թե ինչու Հիսուսը եկավ երկիր և ինչ օգուտներ ենք ստանում մենք դրանից։