Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն արդյոք ամուսնացե՞լ է։ Ունեցե՞լ է քույրեր ու եղբայրներ

Հիսուսն արդյոք ամուսնացե՞լ է։ Ունեցե՞լ է քույրեր ու եղբայրներ

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշնչի արձանագրությունները հստակ ցույց են տալիս, որ Հիսուսն ամուսնացած չի եղել, թեև դրանցում այդ մասին ուղղակիորեն չի խոսվում։ * Նկատի առեք հետևյալը.

  1. Ավետարաններում հաճախ է հիշատակվում Հիսուսի ընտանիքի անդամների մասին, ինչպես նաև այն կանանց, ովքեր ուղեկցել են նրան ծառայության ժամանակ և տեսել, թե ինչպես է նա մահապատժի ենթարկվել։ Սակայն ոչ մի տեղ չի խոսվում, թե նա կին է ունեցել (Մատթեոս 12:46, 47; Մարկոս 3:31, 32; 15:40; Ղուկաս 8:2, 3, 19, 20; Հովհաննես 19:25)։ Ամենահավանական պատճառը, թե ինչու Աստվածաշունչը ոչինչ չի ասում, այն է, որ նա երբեք չի ամուսնացել։

  2. Այն մարդկանց մասին, ովքեր ամուրի են մնացել, որպեսզի ավելի շատ ժամանակ ու եռանդ ունենան Աստծուն ծառայելու համար, Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Ով կարող է այսպես ապրել [ամուրի մնալ], թող ապրի» (Մատթեոս 19:10–12)։ Հիսուսը օրինակ է նրանց համար, ովքեր որոշում են չամուսնանալ, որպեսզի լիարժեքորեն իրենց նվիրեն Աստծու գործին (Հովհաննես 13:15; 1 Կորնթացիներ 7:32–38

  3. Մահանալուց առաջ Հիսուսը հանձնարարեց Հովհաննեսին հոգ տանել իր մոր՝ Մարիամի մասին (Հովհաննես 19:25–27)։ Եթե նա ամուսնացած լիներ և երեխաներ ունենար, ապա, անշուշտ, նրանց հոգածության մասին էլ կմտածեր։

  4. Աստվածաշունչը ամուսիններին հորդորում է հետևել Հիսուսի օրինակին. «Ամուսիննե՛ր, շարունակեք սիրել ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը և իր անձը տվեց նրա համար» (Եփեսացիներ 5:25)։ Եթե Հիսուսն ամուսնացած լիներ, մի՞թե տեղին չէր լինի համեմատությունն անել կնոջ հանդեպ նրա վերաբերմունքի հետ, ոչ թե ժողովի։

Քույրեր ու եղբայրներ ունեցե՞լ է

Այո՛, Հիսուսը ունեցել է չորս եղբայր և առնվազն երկու քույր։ Նրա եղբայրներն էին Հակոբոսը, Հովսեփը, Սիմոնը և Հուդան (Մատթեոս 13:54–56; Մարկոս 6:3)։ Նրանք եղել են Մարիամի և Հովսեփի երեխաները (Մատթեոս 1:25)։ Բացի այդ, Հիսուսի մասին նշվում է որպես Մարիամի «անդրանիկ» զավակ, ինչը ցույց է տալիս, որ Մարիամը Հիսուսից հետո երեխաներ է ունեցել (Ղուկաս 2:7

Սխալ պատկերացում Հիսուսի եղբայրների մասին

Թիկունք կանգնելու համար այն գաղափարին, թե Մարիամը ողջ կյանքում կույս է մնացել, ոմանք «եղբայրներ» բառին այլ իմաստներ են վերագրում։ Օրինակ՝ ոմանք այն կարծիքին են, թե Հիսուսի եղբայրները Հովսեփի որդիներն են՝ նախորդ ամուսնությունից։ Սակայն Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Հիսուսը Դավթին խոստացված թագավորական գահի օրինական ժառանգորդն է (2 Սամուել 7:12, 13; Ղուկաս 1:32)։ Եթե Հովսեփը Հիսուսից առաջ որդիներ ունեցած լիներ, նրանցից անդրանիկը կլիներ իր օրինական ժառանգորդը։

Իսկ կարո՞ղ է «եղբայրներ» բառը վերաբերել Հիսուսի աշակերտներին, կամ, այլ կերպ ասած, հոգևոր եղբայրներին։ Այս միտքը հակասում է Աստվածաշնչին, քանի որ այնտեղ ասվում է, որ մի ժամանակ «նրա եղբայրները չէին հավատում նրան» (Հովհաննես 7:5)։ Աստվածաշունչը հստակ տարբերություն է դնում Հիսուսի եղբայրների և նրա աշակերտների միջև (Հովհաննես 2:12

Ոմանք էլ այն համոզմունքն ունեն, թե Հիսուսի եղբայրները իրականում նրա զարմիկներն են եղել։ Սակայն Հունարեն Գրություններում տարբեր բառեր են օգտագործվում «եղբայր», «հարազատ» և «զարմիկ» բառերի համար (Ղուկաս 21:16; Կողոսացիներ 4:10)։ Աստվածաշնչագետներից շատերն ընդունում են, որ «եղբայրներ» ու «քույրեր» բառերը Հիսուսի առնչությամբ օգտագործված են ուղիղ իմաստով։ Օրինակ՝ մի աշխատության մեջ ասվում է. ««Եղբայրներ» բառը ճիշտ հասկանալ նշանակում է ընդունել, որ այն վերաբերում է Հովսեփի և Մարիամի տղաներին, ուստիև Հիսուսի եղբայրներին» (The Expositor’s Bible Commentary»։ *

^ պարբ. 3 Աստվածաշնչի որոշ հատվածներում Հիսուսը ներկայացվում է որպես փեսա, սակայն համատեքստը պարզ ցույց է տալիս, որ դա խորհրդանշական իմաստ է կրում (Հովհաննես 3:28, 29; 2 Կորնթացիներ 11:2

^ պարբ. 13 Այլ աղբյուրներ՝ The Gospel According to St. Mark, Second Edition, by Vincent Taylor, page 249 և A Marginal Jew—Rethinking the Historical Jesus, by John P. Meier, Volume 1, pages 331–332։

Իմացիր ավելին

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Իմացիր՝ ինչու Հիսուսը մահացավ, ինչ է փրկանքը, և ինչ է անում Հիսուսը ներկայում։

Ինչու կարող ես վստահել Ավետարաններին

Ստուգիր հին ձեռագրերի վրա հիմնված փաստերը։