Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինչպիսի՞ մարմնով Հիսուսը հարություն առավ, ֆիզիկակա՞ն, թե՞ ոգեղեն

Ինչպիսի՞ մարմնով Հիսուսը հարություն առավ, ֆիզիկակա՞ն, թե՞ ոգեղեն

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը «մահվան մատնվեց մարմնով, բայց կենդանացավ [հարություն առավ] ոգով» (1 Պետրոս 3:18; Գործեր 13:34; 1 Կորնթացիներ 15:45; 2 Կորնթացիներ 5:16

Հիսուսի խոսքերն իսկ ցույց են տալիս, որ ինքը ֆիզիկական մարմնով չէր հարություն առնելու։ Նա ասաց, որ իր մարմինը տալու է որպես փրկանք, «որպեսզի աշխարհը կյանք ունենա» (Հովհաննես 6:51; Մատթեոս 20:28)։ Եթե նա հարություն առներ իր մարմնով, ապա զոհաբերական փրկանքը չեղյալ կլիներ։ Դա հնարավոր չէր նաև այն պատճառով, որ Աստվածաշունչն ասում է՝ նա իր մարմինն ու արյունը մեկընդմիշտ զոհաբերեց (Եբրայեցիներ 9:11, 12

Եթե Հիսուսը ոգեղեն մարմնով է հարություն առել, ապա աշակերտներն ինչպե՞ս կարող էին նրան տեսնել

  • Ոգեղեն էակները կարող են մարդկային մարմին հագնել։ Անցյալում հրեշտակները, ովքեր մարմիններ հագան, նույնիսկ կարողանում էին ուտել ու խմել մարդկանց հետ (Ծննդոց 18:1–8; 19:1–3)։ Սակայն նրանք շարունակում էին մնալ ոգեղեն էակներ և կարող էին հեշտությամբ թողնել ֆիզիկական ոլորտը (Դատավորներ 13:15–21

  • Հարությունից հետո Հիսուսը ժամանակավորապես մարդկային մարմին հագավ, ինչպես անցյալում հրեշտակներն էին անում, և որպես ոգեղեն էակ, կարող էր հանկարծակի հայտնվել կամ անհետանալ (Ղուկաս 24:31; Հովհաննես 20:19, 26)։ Ֆիզիկական մարմինները, որոնցով նա երևաց իր աշակերտներին, նման չէին մեկը մյուսին։ Այդ իսկ պատճառով Հիսուսի մտերիմ ընկերները նրան ճանաչում էին իր ասածներից կամ արածներից (Ղուկաս 24:30, 31, 35; Հովհաննես 20:14–16; 21:6, 7

  • Երբ Հիսուսը հայտնվեց Թովմասին, նա այնպիսի մարմին էր հագել, որի վրա կային վերքերի տեղերը։ Նա դա արեց Թովմասի հավատը ամրապնդելու համար, քանի որ նա կասկածում էր, որ Հիսուսը հարություն է առել (Հովհաննես 20:24–29

Իմացիր ավելին

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Իմացիր՝ ինչու Հիսուսը մահացավ, ինչ է փրկանքը, և ինչ է անում Հիսուսը ներկայում։

Ի՞նչ նպատակով է վերադառնալու Քրիստոսը

Ի՞նչ նպատակով է վերադառնալու Քրիստոսը։ Ինչպե՞ս է նա վերադառնալու և ի՞նչ է անելու։