Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հելոուինի ակունքները. ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Հելոուինի ակունքները. ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշնչում չի հիշատակվում Հելոուինը։ Սակայն այս տոնակատարության թե՛ ծագումից, թե՛ սովորույթներից երևում է, որ դրա հիմքում ընկած են մահացածների, անտեսանելի ոգիների և դևերի մասին սուտ ուսմունքները (տես «Հելոուինի պատմությունը և սովորությունները» ենթավերնագիրը)։

Աստվածաշունչը նախազգուշացնում է. «Ձեր մեջ չպետք է լինի.... ոգեհարցի կամ գուշակի հետ խորհրդակցող կամ էլ մեռելներին հարցուփորձ անող» (2 Օրենք 18:10–12)։ Թեև շատերի համար Հելոուինը պարզապես անվնաս ժամանց է, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ դրա հետ կապված սովորությունները չպետք է անվնաս համարել։ 1 Կորնթացիներ 10:20, 21 համարներում ասվում է. «Չեմ ուզում, որ դուք դեւերին հաղորդակից լինէք. քանզի չէք կարող խմել ե՛ւ Տիրոջ բաժակը, ե՛ւ դեւերի բաժակը» («Էջմիածին» թարգմանություն)։

Հելոուինի պատմությունը և սովորությունները

  1. Սամայն։ Հելոուինի ակունքները մեզ տանում են անցյալ՝ «ավելի քան 2 000 տարի առաջ կելտերի կողմից տոնվող հնագույն հեթանոսական մի տոնակատարություն,— ասվում է «The World Book Encyclopedia»-ում։— Կելտերը հավատում էին, որ այդ ժամանակ մահացածները կարող էին շրջել ապրողների մեջ։ Սամայնի ընթացքում կենդանի մարդիկ կարող էին շփվել մահացածների հետ»։ Սակայն Աստվածաշունչը պարզ ասում է. «Մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9:5)։ Ուստի նրանք չեն կարող որևէ կերպ հաղորդակցվել մարդկանց հետ։

  2. Հելոուինյան հանդերձանքը և չար կատակ անելու սպառնալիքով քաղցրավենիք պահանջելը (trick or treat)։ Համաձայն «Halloween—An American Holiday, An American History» գրքի՝ որոշ կելտեր հագնում էին չարքերի հանդերձանք, որպեսզի թափառող ուրվականները յուրայինների տեղ դնեին իրենց և չվնասեին։ Ոմանք էլ քաղցրավենիք էին առաջարկում ոգիներին նրանց հանդարտեցնելու համար։ Միջին դարերում Եվրոպայում կաթոլիկ հոգևորականները որդեգրեցին տեղի հեթանոսական սովորությունները։ Նրանք հորդորում էին հավատացյալներին հելոուինյան հանդերձանքով գնալ տնից տուն և փոքրիկ նվերներ պահանջել։ Սակայն Աստվածաշունչը դեմ է կեղծ կրոնական սովորությունները Աստծու երկրպագությանը միախառնելուն (2 Կորնթացիներ 6:17

  3. Ուրվականներ, վամպիրներ, մարդագայլեր, կախարդներ և զոմբիներ։ Հնուց ի վեր սրանք կապվում են չար ոգիների աշխարհի հետ (Halloween Trivia)։ Աստվածաշնչում պարզ ասվում է, որ մենք պետք է ընդդիմանանք չար ոգեղեն ուժերին, ոչ թե նրանց հետ զվարճանանք (Եփեսացիներ 6:12

  4. Հելոուինյան դդում, կամ՝ Ջեքի լապտեր։ Միջնադարում Անգլիայում «հավատացյալ մուրացկանները մի տնից մյուսն էին գնում և ուտելիք խնդրում՝ փոխարենը խոստանալով մահացածների համար աղոթել»։ Նրանք իրենց հետ վերցնում էին «շաղգամից սարքած լապտեր, որի փորված խոռոչում դրված մոմը խորհրդանշում էր քավարանում գտնվող մահացած մարդու հոգին» (Halloween—From Pagan Ritual to Party Night)։ Ոմանք էլ ասում են, որ այդ լապտերները չարքերին վանելու համար էին։ 1800-ականների ընթացքում Հյուսիսային Ամերիկայում շաղգամին փոխարինեց դդումը, քանի որ այնտեղ դդում շատ կար, դրա մեջ հեշտ էր խոռոչ փորել ու վրան փորագրել։ Այս սովորության հիմքում ընկած են ոչ աստվածաշնչյան հավատալիքներ՝ հոգու անմահություն, քավարան, մահացածների համար աղոթքներ (Եզեկիել 18:4