Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է խորհրդանշում «Հայտնություն» գրքի յոթգլխանի գազանը

Ի՞նչ է խորհրդանշում «Հայտնություն» գրքի յոթգլխանի գազանը

Աստվածաշնչի պատասխանը

Հայտնություն 13։1-ում նշված յոթգլխանի գազանը ներկայացնում է համաշխարհային քաղաքական համակարգը։

  • Գազանը ունի իշխանություն, զորություն և գահ, ինչը ցույց է տալիս, որ այն կապ ունի քաղաքականության հետ (Հայտնություն 13:2

  • Գազանը իշխանություն ունի «ամեն ցեղի, ժողովրդի, լեզվի ու ազգի վրա», ուստի այն ինչ-որ մի երկրի կառավարությունը չէ, այլ շատ ավելի մեծ է (Հայտնություն 13:7

  • Գազանը Դանիել 7։2–8-ում նկարագրված 4 գազաններից յուրաքանչյուրի հետ ունի ընդհանրություն. ունի ընձառյուծի տեսք, արջի ոտքերի նման ոտքեր, առյուծի երախի նման բերան և տասը եղջյուր։ Դանիելի մարգարեությունում գազանները խորհրդանշում են կոնկրետ թագավորների, կամ՝ կայսրությունների, որոնք հաջորդել են իրար (Դանիել 7:17, 23)։ Հետևաբար Հայտնություն 13-րդ գլխի գազանը խորհրդանշում է բոլոր իշխանությունները և քաղաքական կազմակերպությունները։

  • Գազանը «դուրս էր գալիս ծովից»՝ մարդկության միջից, որտեղից իշխանություններն են ելնում (Հայտնություն 13:1; Եսայիա 17:12, 13

  • Աստվածաշունչն ասում է, որ գազանի թիվը կամ անունը՝ 666, «մարդու թիվ է» (Հայտնություն 13:17, 18)։ Դա ցույց է տալիս, որ Հայտնություն 13-րդ գլխի գազանը ունի մարդկային էություն և ոչ թե դիվային կամ ոգեղեն է։

Ազգերը շատ հարցերում տարաձայնություններ ունեն, սակայն մի հարցում միասնական են։ Նրանք վճռական են պահելու իրենց իշխանությունը և չենթարկվելու Աստծու Թագավորությանը (Սաղմոս 2:2)։ Արմագեդոնի ժամանակ նրանք կմիավորեն իրենց ուժերը Աստծու զորքի դեմ, որին առաջնորդելու է Հիսուս Քրիստոսը, բայց այս պատերազմը կավարտվի ազգերի բնաջնջմամբ (Հայտնություն 16:14, 16; 19:19, 20

«Տասը եղջյուր և յոթ գլուխ»

Որոշ թվեր Աստվածաշնչում երբեմն օգտագործվում են փոխաբերական իմաստով։ 10-ը և 7-ը խորհրդանշում են ինչ-որ բանի ամբողջականություն։ «Տասը եղջյուր և յոթ գլուխ» արտահայտության իմաստը հասկանալու համար պետք է անդրադառնանք այս նույն գրքում՝ «Հայտնությունում», նշված մեկ այլ գազանի՝ «ալ կարմիր գազանին»։ Այս գազանը նույնպես ունի յոթ գլուխ և տասը եղջյուր (Հայտնություն 13:1, 14, 15; 17:3)։ Աստվածաշունչն ասում է, որ ալ կարմիր գազանի յոթ գլուխները «յոթ թագավորներ են», կամ՝ կառավարություններ (Հայտնություն 17:9, 10

Նմանապես Հայտնություն 13։1-ում նշված գազանի յոթ գլուխները խորհրդանշում են յոթ թագավորություններ՝ տարբեր ժամանակաշրջանների աշխարհակալ տերություններ, որոնք ճնշել են Աստծու ժողովրդին։ Դրանք են Եգիպտոսը, Ասորեստանը, Բաբելոնը, Մարա-Պարսկաստանը, Հունաստանը, Հռոմը և Անգլո-Ամերիկան։ Տասը եղջյուրները ներկայացնում են բոլոր անկախ պետությունները՝ մեծ թե փոքր, իսկ եղջյուրների վրայի թագերը ցույց են տալիս, որ այդ բոլոր պետությունները իշխում են տվյալ ժամանակահատվածում գերիշխող աշխարհակալ ուժի հետ միաժամանակ։

Իմացիր ավելին

Արդյո՞ք ապրում ենք «վերջին օրերում»

Ուշադրություն դարձրու, թե ինչպես են աշխարհի իրադարձությունները և մարդկանց վերաբերմունքը փաստում, որ մենք ապրում ենք Աստվածաշնչի կանխագուշակած «վերջին օրերում»։