Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Կլինիկական մահ տարած մարդկանց պատմածները ի՞նչ չեն փաստում

Կլինիկական մահ տարած մարդկանց պատմածները ի՞նչ չեն փաստում

Աստվածաշնչի պատասխանը

Շատ մարդիկ, ովքեր կլինիկական մահ են տարել, ասում են, որ հիշում են, թե ինչպես են դուրս եկել իրենց մարմնից, տեսել են վառ լույս կամ հիասքանչ մի վայր։ «Հիշողություններ մահից» գրքում ասվում է. «Ոմանք համարում են, թե առանձնաշնորհում են ունեցել տեսնելու որոշ բաներ այն աշխարհից» (Recollections of Death)։ Թեև Աստվածաշնչում չկան հիշատակումներ նմանատիպ դեպքերի մասին, սակայն այնտեղ նշվում է հիմնական մի ճշմարտություն, որ հիմք է տալիս մտածելու, որ դրանք հաջորդ կյանքին վերաբերվող տեսիլքներ չեն։

Մահացածները անգիտակից վիճակում են։

Աստվածաշնչում ասվում է. «Մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9։5)։ Մահանալիս մենք ոչ թե անցնում ենք գոյության կամ գիտակցության մեկ այլ մակարդակ, այլ դադարում ենք գոյություն ունենալ։ Այն ուսմունքը, որ մարդն ունի անմահ հոգի, որը շարունակում է ապրել, երբ մարմինը մահանում է, աստվածաշնչյան չէ (Եզեկիել 18։4)։ Հետևաբար, կլինիկական մահ տարած մարդկանց տեսածները չեն կարող լինել ակնթարթներ դրախտից, դժոխքից կամ անդրշիրիմյան կյանքից։

Ի՞նչ ասաց Ղազարոսը այն աշխարհի մասին։

Ղազարոսի հետ պատահածի վերաբերյալ աստվածաշնչյան այս արձանագրության մեջ ներկայացվում է իրական մահվան մի դեպք. Հիսուսը նրան հարություն տվեց, երբ նա արդեն չորս օր մահացած էր (Հովհաննես 11:38–44)։ Եթե Ղազարոսը մահից հետո երանության մեջ լիներ, ապա Հիսուսի արածը դաժանություն կլիներ։ Բացի այդ Աստվածաշնչում ոչ մի արձանագրություն չկա այն մասին, որ Ղազարոսը պատմել է, թե ինչ է եղել իր հետ մահանալուց հետո։ Անշուշտ Ղազարոսը կպատմեր, եթե ինչ-որ բան տեղի ունեցած լիներ։ Հետաքրքիր է նաև, որ Հիսուսը մահացած Ղազարոսի մասին ասաց, որ նա քնած է, նկատի ունենալով, որ նա մահացած վիճակում ոչ մի բան չի գիտակցում (Հովհաննես 11։11–14

 

Իմացիր ավելին

Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո

Աստվածաշնչում արձանագրված է հարության ութ դեպք։ Հարություն առած այդ մարդիկ որևէ բան պատմե՞լ են հանդերձյալ կյանքի մասին։