Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է Պասեքը

Աստվածաշնչի պատասխանը

Պասեքը հրեական տոն է, որը իսրայելացիները նշում էին ի հիշատակ այն բանի, որ Աստված մ.թ.ա. 1513 թ.-ին ազատել էր իրենց Եգիպտոսի ստրկությունից։ Աստված իսրայելացիներին պատվիրեց ամեն տարի հիշել այդ կարևոր իրադարձությունը հրեական օրացույցով աբիբ ամսվա 14-րդ օրը, որը հետագայում կոչվեց նիսան (Ելք 12։42; Ղևտական 23։5

Ինչո՞ւ է կոչվում Պասեք

«Պասեք» բառը ծագել է եբրայերեն մի բառից, որը նշանակում է «կողքով անցնել»։ Այդ բառը վերաբերում է այն իրադարձությանը, որի ժամանակ Աստված ազատեց իսրայելացիներին մի աղետից, որի ժամանակ սպանվեցին Եգիպտոսի բոլոր առաջնեկները (Ելք 12։27; 13։15)։ Նախքան այդ ավերիչ պատուհասը բերելը Աստված իսրայելացիներին ասաց, որ մորթված գառան կամ այծի արյունը ցողեն իրենց շեմքի վրա (Ելք 12։21, 22)։ Աստված կտեսներ այդ նշանը և «կանցներ [նրանց տների] կողքով» ու չէր պատուհասի նրանց առաջնեկներին (Ելք 12։7, 13

Ինչպե՞ս էին նշում Պասեքը աստվածաշնչյան ժամանակներում

Աստված իսրայելացիներին հրահանգներ տվեց առաջին Պասեքը նշելու վերաբերյալ։ * Պասեքի առանձնահատկություններից մի քանիսը, որոնք նշված են Աստվածաշնչում, հետևյալն են։

  • Զոհաբերություն։ Ընտանիքներն ընտրում էին մեկ տարեկան գառ (կամ ուլ) աբիբի (նիսանի) տասներորդ օրը և 14-րդ օրը մորթում էին այն։ Առաջին Պասեքի ժամանակ իսրայելացիները դրա արյունից ցողեցին իրենց դռների կողափայտերին ու շեմքի վերին հատվածին, ամբողջությամբ խորովեցին կենդանին ու կերան այն (Ելք 12։3–9

  • Ընթրիք։ Բացի գառից (կամ ուլից)՝ իսրայելացիները Պասեքին նաև ուտում էին անթթխմոր հաց ու դառը խոտեր (Ելք 12։8

  • Տոն։ Իսրայելացիները Պասեքից հետո յոթ օր տոնում էին Անթթխմոր հացերի տոնը, որի ընթացքում թթխմորով պատրաստված հաց չէին ուտում (Ելք 12։17–20; 2 Տարեգրություն 30։21

  • Կրթություն։ Ծնողների համար Պասեքը լավ առիթ էր, որ իրենց երեխաներին սովորեցնեին Եհովա Աստծու մասին (Ելք 12։25–27

  • Ճանապարհորդություն։ Հետագայում իսրայելացիները Պասեքը նշելու համար գնում էին Երուսաղեմ (2 Օրենք 16։5–7; Ղուկաս 2։41

  • Այլ սովորույթներ։ Հիսուսի օրերում Պասեքը նշելիս ընդունված էր գինի խմել ու երգեր երգել (Մատթեոս 26։19, 30; Ղուկաս 22։15–18

Սխալ կարծիքներ Պասեքի վերաբերյալ

Սխալ կարծիք։ Իսրայելացիները Պասեքի ընթրիքը ուտում էին նիսանի 15-ին։

Փաստ։ Աստված իսրայելացիներին պատվիրեց գառը մորթել նիսանի 14-ին՝ արևամուտից անմիջապես հետո, և նույն գիշերը ուտել այն (Ելք 12։6, 8)։ Իսրայելացիները իրենց օրը հաշվում էին արևամուտից արևամուտ (Ղևտական 23։32)։ Այսպիսով՝ նրանք գառը մորթում և Պասեքի ընթրիքը ուտում էին նիսանի 14-ի սկզբին։

Սխալ կարծիք։ Քրիստոնյաները պետք է նշեն Պասեքը։

Փաստ։ Այն բանից հետո, երբ մ.թ. 33 թ. նիսանի 14-ին Հիսուսը նշեց Պասեքը, նա հաստատեց նոր արարողություն՝ Տիրոջ ընթրիքը (Ղուկաս 22։19, 20; 1 Կորնթացիներ 11։20)։ Այս ընթրիքը փոխարինեց Պասեքին, քանի որ դրանով նշվում էր «Քրիստոսի.... Պասեքի գառան» զոհագործությունը (1 Կորնթացիներ 5։7Հիսուսի քավիչ զոհը գերազանցում է Պասեքի զոհը և բոլոր մարդկանց ազատում է մեղքի ու մահվան կապանքներից (Մատթեոս 20։28; Եբրայեցիներ 9։15

^ պարբ. 7 Ժամանակի ընթացքում, սակայն, որոշ փոփոխություններ անելու կարիք առաջացավ։ Օրինակ՝ իսրայելացիները առաջին Պասեքը նշեցին «շտապելով», քանի որ պետք է պատրաստ լինեին հեռանալու Եգիպտոսից (Ելք 12։11)։ Բայց երբ նրանք մտան Ավետյաց երկիր, այլևս կարիք չկար, որ շտապելով նշեին այն։