Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է նշանակում սուրբ լինել

Աստվածաշնչի պատասխանը

Սուրբ լինել նշանակում է պղծությունից զատված լինել։ «Սուրբ» թարգմանված եբրայերեն բառը ծագել է մի բառից, որն ունի «առանձնացնել» իմաստը։ Այսպիսով՝ սուրբ բանը առանձնացված է սովորաբար գործածվող բաներից և պահվում է որպես սրբություն հատկապես այն պատճառով, որ մաքուր և անարատ է։

Աստծու սրբությունը անգերազանցելի է։ Աստվածաշունչն ասում է. «Եհովայի նման սուրբ չկա» (1 Սամուել 2։2 * Ուստի Աստված է իրավամբ սահմանում սրբության չափանիշը։

«Սուրբ» բառը կարող է կիրառվել ցանկացած բանի առնչությամբ, ինչը ուղղակիորեն կապ ունի Աստծու հետ, հատկապես այն բաների, որոնք առանձնացված են բացառապես երկրպագության մեջ գործածվելու համար։ Օրինակ՝ Աստվածաշնչում խոսվում է հետևյալ բաների մասին։

  • Սուրբ վայրեր։ Աստված Մովսեսին, որը կանգնած էր այրվող թփի մոտ, ասաց. «Այն տեղը, որտեղ կանգնած ես, սուրբ հող է» (Ելք 3։2–5

  • Սուրբ իրադարձություններ։ Հին իսրայելացիները Եհովային երկրպագություն էին մատուցում կանոնավորաբար անցկացվող կրոնական տոների ժամանակ, որոնք կոչվում էին «սուրբ հավաքույթներ» (Ղևտական 23։37

  • Սուրբ իրեր։ Այն առարկաները, որոնք Երուսաղեմում գտնվող հին տաճարում գործածվում էին Աստծուն մատուցվող երկրպագության մեջ, կոչվում էին «սուրբ իրեր» (1 Թագավորներ 8։4)։ Այդ սուրբ իրերին մարդիկ պետք է մեծ հարգանքով վերաբերվեին, թեև երբեք չպետք է երկրպագեին դրանց։ *

Անկատար մարդը կարո՞ղ է սուրբ լինել

Այո՛։ Աստված քրիստոնյաներին հետևյալ պատվերն է տալիս. «Սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ» (1 Պետրոս 1։16)։ Ինչ խոսք, անկատար մարդիկ երբեք չեն կարող համապատասխանել սրբության վերաբերյալ Աստծու սահմանած կատարյալ չափանիշին։ Այնուամենայնիվ, Աստծու արդար օրենքներին հնազանդվողները կարող են համարվել «սուրբ և Աստծուն ընդունելի» (Հռոմեացիներ 12։1)։ Եթե մարդը ձգտում է սրբության, դա ցույց է տալիս իր խոսքերով և գործերով։ Օրինակ՝ նա հետևում է աստվածաշնչյան հետևյալ խորհուրդներին՝ «սրբացվեք, որ հեռու մնաք պոռնկությունից», և «սուրբ եղեք ամեն ինչում» (1 Թեսաղոնիկեցիներ 4։3; 1 Պետրոս 1։15

Հնարավո՞ր է, որ մարդն այլևս Աստծու աչքին սուրբ չհամարվի

Այո՛։ Եթե ինչ-որ մեկը դադարում է վարքի վերաբերյալ Աստծու սահմանած չափանիշներին հետևելուց, Աստված այլևս նրան սուրբ չի համարում։ Օրինակ՝ Աստվածաշնչի «Եբրայեցիներ» գիրքը, որն ուղղված է «սուրբ եղբայրներին», զգուշացնում է, որ «կենդանի Աստծուց հեռանալով»՝ նրանք կարող են «չար ու անհավատ սիրտ զարգացնել» (Եբրայեցիներ 3։1, 12

Սխալ կարծիքներ սուրբ լինելու վերաբերյալ

Սխալ կարծիք։ Սրբության կարելի է հասնել՝ ապրելով ինքնամերժ կյանքով։

Փաստ։ Աստվածաշունչը հայտնում է, որ «մարմնի հանդեպ խիստ վերաբերմունքը», այսինքն՝ ճգնավորությունը, «ոչ մի արժեք չունի» Աստծու համար (Կողոսացիներ 2։23)։ Ընդհակառակը՝ Աստված ուզում է, որ մենք վայելենք կյանքի բարիքները։ «Ամեն մարդ պետք է ուտի, խմի և բարիք տեսնի իր ողջ աշխատանքից։ Դա Աստծու պարգևն է» (Ժողովող 3։13

Սխալ կարծիք։ Կուսակրոնությունը մարդուն ավելի սուրբ է դարձնում։

Փաստ։ Քրիստոնյան կարող է որոշել չամուսնանալ։ Սակայն կուսակրոնությունն ինքնին անհատին սուրբ չի դարձնում Աստծու աչքում։ Ինչ խոսք, նրանք, ովքեր ամուրի են մնում, կարող են լիովին կենտրոնանալ Աստծուն երկրպագելու վրա (1 Կորնթացիներ 7։32–34)։ Բայց Աստվածաշունչը ցույց է տալիս, որ ամուսնացածները նույնպես կարող են սուրբ լինել։ Փաստն այն է, որ Հիսուսի առաքյալներից առնվազն մեկը՝ Պետրոսը, ամուսնացած էր (Մատթեոս 8։14; 1 Կորնթացիներ 9։5

^ պարբ. 4 «Եհովան» Աստծու անունն է։ Աստվածաշնչյան հարյուրավոր համարներում նրա անունը գործածված է «սուրբ» և «սրբություն» բառերի հետ։

^ պարբ. 8 Աստվածաշունչը դատապարտում է կրոնական մասունքների երկրպագությունը (1 Կորնթացիներ 10:14