Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է մկրտությունը

Ի՞նչ է մկրտությունը

Աստվածաշնչի պատասխանը

Մկրտությունը ջրի մեջ ընկղմվելն է և դրանից դուրս գալը։ * Ահա թե ինչու Հիսուսը մկրտվեց գետում (Մատթեոս 3:13, 16)։ Նմանապես եթովպացի մի մարդ խնդրեց, որ իրեն մկրտեն, երբ եկավ մի տեղ, որտեղ «ջուր կար» (Գործեր 8:36–40

Մկրտության նշանակությունը

Աստվածաշնչում մկրտությունը համեմատվում է թաղվելու հետ (Հռոմեացիներ 6:4; Կողոսացիներ 2:12)։ Ջրի մկրտությունը խորհրդանշում է այն, որ անհատը մահանում է իր նախկին ապրելակերպի համար և նոր կյանք է սկսում որպես Աստծուն նվիրված քրիստոնյա։ Մկրտության պահանջներին համապատասխանելով և մկրտվելով՝ անհատը մաքուր խիղճ է ձեռք բերում Հիսուս Քրիստոսի զոհի հանդեպ իր հավատի շնորհիվ։ Դա Աստծու սահմանած կարգն է (1 Պետրոս 3:21)։ Այդ պատճառով Հիսուսն ասաց, որ իր աշակերտները պետք է մկրտվեն (Մատթեոս 28:19, 20

Արդյոք ջրի մկրտությունը անհատին մաքրո՞ւմ է մեղքերից

Ո՛չ։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մենք մեղքերից մաքրվում ենք միայն Հիսուսի թափած արյան շնորհիվ (Հռոմեացիներ 5:8, 9; 1 Հովհաննես 1:7)։ Սակայն Հիսուսի զոհից օգուտ ստանալու համար անհատը պետք է հավատ դրսևորի նրա հանդեպ, փոխի իր ապրելակերպը՝ Հիսուսի սովորեցրածներին ներդաշնակ ապրելու համար, և մկրտվի (Գործեր 2:38; 3:19

Ի՞նչ է կնունքը

Աստվածաշնչում «կնքել» և «կնունք» բառերը չեն հանդիպում։ Դրանք վերաբերում են որոշ եկեղեցիների կողմից կրոնական ծեսով նորածնին «մկրտելու» (նրա գլխին ջուր ցողելով կամ լցնելով) և նրան անուն դնելու արարողությանը։

Աստվածաշունչը սովորեցնո՞ւմ է, որ նորածինները պետք է մկրտվեն

Ո՛չ։ Մկրտվել կարող են նրանք, ովքեր բավականաչափ մեծ են և կարող են հասկանալ «Աստծու թագավորության.... բարի լուրը» ու հավատալ դրան (Գործեր 8:12)։ Մկրտվելու համար հարկավոր է լսել Աստծու խոսքը, ընդունել այն ու զղջալ՝ բաներ, որոնք նորածին երեխան չի կարող անել (Գործեր 2:22, 38, 41

Բացի այդ, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված քրիստոնյաների փոքր երեխաներին սուրբ, կամ՝ մաքուր է համարում ծնողների հավատարիմ ընթացքի շնորհիվ (1 Կորնթացիներ 7:14)։ Եթե Աստված պահանջեր, որ նորածինները մկրտվեն, կարիք չէր լինի, որ նրանց ծնողները հավատարիմ լինեին, որպեսզի այդ երեխաները նրա աչքում սուրբ համարվեին։ *

Սխալ կարծիքներ քրիստոնեական մկրտության վերաբերյալ

Սխալ կարծիք։ Անհատին ջրի մեջ ամբողջությամբ ընկղմելու փոխարեն՝ կարելի է նրա վրա ջուր ցողել կամ լցնել։

Փաստ։ Աստվածաշնչում նշված մկրտության բոլոր դեպքերը ցույց են տալիս, որ մարդիկ ընկղմվել են ջրի մեջ։ Օրինակ՝ երբ Փիլիպոս աշակերտը պետք է մկրտեր եթովպացուն, նրանք «մտան ջուրը», իսկ հետո «ջրից դուրս եկան» (Գործեր 8:36–39 *

Սխալ կարծիք։ Երբ Աստվածաշնչում կարդում ենք, որ անհատն իր տնեցիների հետ է մկրտվել, կարող ենք հասկանալ, որ նորածիններն էլ են մկրտվել։ Օրինակ՝ Փիլիպպեում բանտապահի մասին ասվում է. «Բոլորը՝ նա և իր տնեցիները, առանց հապաղելու մկրտվեցին» (Գործեր 16:31–34

Փաստ։ Բանտապահի դավանափոխության մասին արձանագրությունն ասում է, որ մկրտվողները հասկացան «Եհովայի խոսքը» և «անչափ ուրախացան» (Գործեր 16:32, 34)։ Այս փաստերից կարելի է եզրակացնել, որ բանտապահի տանը եղող ոչ մի նորածին երեխա չէր մկրտվել, քանի որ չէր կարող հասկանալ Եհովայի խոսքը։

Սխալ կարծիք։ Ասելով, որ Թագավորությունը երեխաներինն է՝ Հիսուսը սովորեցրեց, որ նորածինները պետք է մկրտվեն (Մատթեոս 19:13–15; Մարկոս 10:13–16

Փաստ։ Այդ խոսքերն ասելիս Հիսուսը չէր խոսում մկրտության մասին։ Նա ցույց էր տալիս, որ Աստծու Թագավորություն մտնողները պետք է երեխաների պես լինեն՝ հեզ և սովորելու պատրաստ (Մատթեոս 18:4; Ղուկաս 18:16, 17

^ պարբ. 3 «Մկրտություն» թարգմանված հունարեն բառը ծագել է մի արմատից, որը նշանակում է «թաթախել» (տես «Նոր Կտակարանի աստվածաբանական բառարան», հատ. I, էջ 529, անգլ.)։

^ պարբ. 12 Ըստ «Աստվածաշնչի միջազգային ստանդարտ հանրագիտարանի»՝ «Ն[որ] Կ[տակարանում] նորածինների մկրտության մասին ակնարկ անգամ չկա»։ Գրքում նաև ասվում է, որ նորածիններին մկրտելու սովորության հիմքում ընկած է «մկրտության արժեքին սխալ և չափազանցված գնահատական տալը», այսինքն՝ մկրտությունը մեղքերից մաքրվելու միջոց համարելը (The International Standard Bible Encyclopedia, հատոր 1, էջ 416, 417)։

^ պարբ. 15 «Նոր կաթոլիկական հանրագիտարանում» «Մկրտություն (Աստվածաշնչում)» վերնագրի տակ նշված է. «Ակնհայտ է, որ վաղ Եկեղեցում անհատին մկրտում էին ջրի մեջ ընկղմելով» (New Catholic Encyclopedia, հատոր 2, էջ 59)։

Իմացիր ավելին

Մկրտությունը և քո փոխհարաբերությունը Աստծու հետ

Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ մկրտության համար։ Իմացիր, թե ինչ է այն խորհրդանշում և ինչպես այն պետք է տեղի ունենա։