Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է հոգին

Ի՞նչ է հոգին

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշնչում «հոգի» բառը թարգմանվել է եբրայերեն նեֆեշ և հունարեն փսիխե բառերից։ Եբրայերեն բառը բառացի նշանակում է «շնչող արարած», իսկ հունարենը՝ «կենդանի արարած» *։ Հետևաբար հոգին ամբողջությամբ մարդ արարածն է և ոչ թե նրա մեջ գտնվող ինչ-որ մի բան, որը շարունակում է ապրել նրա մահից հետո։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Աստվածաշունչը ցույց տալիս, որ մարդու հոգին հենց այդ անձնավորությունն է ամբողջությամբ։

Ադամին ոչ թե հոգի տրվեց, այլ նա ինքը դարձավ կենդանի հոգի

  • Երբ Եհովա Աստված ստեղծեց առաջին մարդուն՝ Ադամին, Աստվածաշունչն ասում է, որ «մարդը կենդանի հոգի եղավ» (Ծննդոց 2:7, Արարատ թարգմանություն)։ Ադամին ոչ թե հոգի տրվեց, այլ նա ինքը դարձավ կենդանի հոգի՝ անձնավորություն։

  • Աստվածաշունչն ասում է նաև, որ հոգին կարող է գործ անել, կերակուր փափագել, ուտել, օրենքներին հնազանդվել, դիակի դիպչել (Ղևտական 5:2; 7:20; 23:30; 2 Օրենք 12:20; Հռոմեացիներ 13:1)։ Այս ամենը հենց մարդն ինքն է անում։

Հոգին անմա՞հ է

Ոչ, հոգին մահկանացու է։ Տասնյակ աստվածաշնչյան համարներ հստակ փոխանցում են այն միտքը, որ հոգին մահանում է։ Ահա մի քանի օրինակ։

  • «Այն հոգին, որը մեղք է գործում, ինքն էլ կմահանա» (Եզեկիել 18:4, 20

  • Հին Իսրայելում ամենախիստ պատիժը հետևյալն էր՝ «հոգին պետք է վերանա» (Ելք 12:15, 19; Ղևտական 7:20, 21, 27)։ Այսինքն՝ այդ անձնավորությունը «մահվան պիտի մատնվեր» (Ելք 31:14

  • Մահացած մարդու մարմնի մասին խոսելիս Աստվածաշնչի որոշ համարներում օգտագործվում է «մեռած հոգի» արտահայտությունը (Ղևտական 21:11; Թվեր 6:6)։ Թեպետ Աստվածաշնչի շատ թարգմանություններում դրա փոխարեն օգտագործվել են «մեռած մարդ» կամ «մեռած մարմին» արտահայտությունները, եբրայերեն բնագիր տեքստում գրված է նեֆեշ՝ «հոգի» բառը։

«Հոգի» բառը կարող է նշանակել նաև կյանք

Աստվածաշնչում «հոգի» (եբրայերեն՝ նեֆեշ) բառը երբեմն օգտագործվում է նաև որպես «կյանք» բառի հոմանիշ, ինչպես օրինակ՝ Հոբ 33։22-ում։ Աստվածաշունչը նաև ցույց է տալիս, որ մարդու հոգին կամ կյանքը հնարավոր է վտանգել կամ նույնիսկ կորցնել (Ելք 4:19; Դատավորներ 9:17; Փիլիպպեցիներ 2:30

«Հոգի» բառի նման կիրառությունը օգնում է հասկանալ աստվածաշնչյան այն համարները, որտեղ ասվում է, որ «հոգին դուրս էր գալիս» (Ծննդոց 35:18)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ մարդու կյանքն ավարտվեց։ Որոշ թարգմանություններում այս արտահայտությունը՝ «հոգին դուրս էր գալիս», թարգմանվել է «նա իր վերջին շունչը առավ» արտահայտությամբ (Good News Translation; New Jerusalem Bible)։

Որտեղի՞ց է առաջ եկել անմահ հոգու գաղափարը

Քրիստոնեական կրոնները, որոնք հավատում են անմահ հոգու գաղափարին, այն վերցրել են ոչ թե Աստվածաշնչից, այլ հունական փիլիսոփայությունից։ Բրիտանական հանրագիտարանում ասվում է. «Հոգու վերաբերյալ աստվածաշնչյան հղումները առնչվում են շունչ հասկացողության հետ և ոչ մի առումով տարանջատում չեն դնում եթերային հոգու և մսեղեն մարմնի միջև։ Քրիստոնեության մեջ տարածված այն գաղափարը, որ մարմինն ու հոգին տարբեր են, սկիզբ է առել դեռևս հին Հունաստանում»։

Աստծու համար անընդունելի է մարդկային փիլիսոփայության և աստվածային ուսմունքների միախառնումը, որի արդյունքն է, օրինակ, անմահ հոգու գաղափարը։ Ուստի Աստվածաշունչն ասում է. «Զգույշ եղեք, գուցե լինի մեկը, որը իբրև զոհ հափշտակի ձեզ փիլիսոփայությամբ և դատարկ խաբեությամբ» (Կողոսացիներ 2:8

^ պարբ. 3 Տես The New Brown, Driver, and Briggs Hebrew and English Lexicon of the Old Testament, էջ 659 և Lexicon in Veteris Testamenti Libros, էջ 627։ Աստվածաշնչի շատ թարգմանություններում նեֆեշ և փսիխե բառերը թարգմանվել են ըստ համատեքստի՝ օգտագործելով հոգի, կյանք, անձ, մարմին և արարած։

Իմացիր ավելին

Հոգին անմա՞հ է

Իմացիր, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը հոգու մասին։

Որտե՞ղ են գտնվում մահացածները

Իմացիր, թե ինչ է ասում Աստվածաշունչը մահվան մասին և թե ինչու են մարդիկ մահանում։

«Հոգի» և «ոգի». ի՞նչ են նշանակում այս բառերն իրականում

Շատերը մտածում են, որ մահից հետո մարդու ինչ-որ անտեսանելի մի մաս անջատվում է մարմնից և շարունակում է իր գոյությունը մեկ այլ տեղ։ Ի՞նչ է ասում Աստծու խոսքը այդ մասին։