Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է երկինքը

Ի՞նչ է երկինքը

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշնչում «երկինք» բառը գործածված է երեք հիմնական իմաստներով՝ 1) բառացի երկինք, 2) ոգեղեն ոլորտ և 3) բարձր, կամ՝ վեհ դիրքի խորհրդանիշ։ Յուրաքանչյուր դեպքում համատեքստն է օգնում որոշելու, թե խոսքն ինչի մասին է։ *

  1. Բառացի երկինք։ Այս իմաստով «երկինք» բառը վերաբերում է երկրի մթնոլորտին, որտեղ փչում է քամին, թռչում են թռչունները, ամպերը անձրև ու ձյուն են բերում, և փայլատակում է կայծակը (Սաղմոս 78:26; Առակներ 30:19; Եսայիա 55:10; Ղուկաս 17:24)։ Այն կարող է մատնանշել նաև տիեզերական տարածությունը, որտեղ գտնվում են «արևը, լուսինը, աստղերը» (2 Օրենք 4:19; Ծննդոց 1:1

  2. Ոգեղեն ոլորտ։ «Երկինք» բառը նաև վերաբերում է հոգևոր երկնքին, կամ՝ ոգեղեն ոլորտին, որտեղ բնակվում են կյանքի ավելի բարձր տեսակները, և որը տիեզերքի սահմաններից դուրս է (1 Թագավորներ 8:27; Հովհաննես 6:38)։ Ոգեղեն ոլորտում բնակվում են Եհովա Աստված, որը «Ոգի է», և հրեշտակները, որոնց նա է ստեղծել (Հովհաննես 4:24; Մատթեոս 24:36)։ Երբեմն «երկինքը» անձնավորվում է և ներկայացնում է հավատարիմ հրեշտակներին՝ «սրբերի ժողովին» (Սաղմոս 89:5–7

    Աստվածաշնչում «երկինք» բառը գործածված է նաև մատնանշելու համար ոգեղեն ոլորտի կոնկրետ այն մասը, որտեղ Եհովան է բնակվում՝ նրա «բնակության տեղը» (1 Թագավորներ 8:43, 49; Եբրայեցիներ 9:24; Հայտնություն 13:6)։ Օրինակ՝ Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ Սատանան ու նրա դևերը ցած էին գցվելու երկնքից, և նրանց երբեք թույլ չէր տրվելու լինել այնտեղ, որտեղ Եհովայի ներկայությունն է։ Սակայն նրանք մնալու էին ոգեղեն ոլորտում (Հայտնություն 12:7–9, 12

  3. Բարձր, կամ՝ վեհ դիրքի խորհրդանիշ։ Աստվածաշնչում «երկինք» բառը ներկայացնում է նաև վեհ դիրք և սովորաբար գործածվում է ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի առնչությամբ, որն իշխանություն ունի։ Այդպիսի դիրք կարող են ունենալ՝

Ինչպիսի՞ն է երկինքը

Ոգեղեն ոլորտում բոլորը ակտիվ գործունեությամբ են զբաղված։ Այնտեղ կան հարյուր միլիոնավոր ոգեղեն արարածներ, որոնք «կատարում են [Եհովայի] խոսքը» (Սաղմոս 103:20, 21; Դանիել 7:10

Աստվածաշունչը նկարագրում է երկինքը՝ վառ լուսավորված (1 Տիմոթեոս 6:15, 16)։ Եզեկիել մարգարեին տրված տեսիլքում երկնքում «փայլ» կար, իսկ Դանիել մարգարեն տեսիլքում տեսավ, որ երկնքում «կրակե մի գետ էր հոսում» (Եզեկիել 1:26–28; Դանիել 7:9, 10)։ Երկինքը սուրբ է՝ մաքուր, և գեղեցիկ (Սաղմոս 96:6; Եսայիա 63:15; Հայտնություն 4:2, 3

Երկնքի վերաբերյալ Աստվածաշնչի նկարագրությունը ակնածանք է ներշնչում (Եզեկիել 43:2, 3)։ Այնուամենայնիվ, մարդիկ չեն կարող լիովին ընկալել, թե ինչ է երկինքը, քանի որ ոգեղեն ոլորտը մեր հասկացողությունից վեր է։

^ պարբ. 3 «Երկինք» թարգմանված եբրայերեն բառը ակներևաբար ծագել է մի բառարմատից, որը նշանակում է «բարձր», կամ՝ «վսեմ» (Առակներ 25:3; տես The New Brown, Driver, and Briggs Hebrew and English Lexicon of the Old Testament, էջ 1029)։

Մակ-Քլինտոկի և Ստրոնգի հանրագիտարանում ասվում է, որ Եսայիա 65:17-ում նշված «նոր երկինքը» «նոր կառավարություն է, նոր թագավորություն» (McClintock and Strong’s Cyclopedia, հատոր IV, էջ 122)։

Իմացիր ավելին

Ովքե՞ր են գնում երկինք

Տարածված սխալ կարծիք կա, ըստ որի՝ բոլոր լավ մարդիկ երկինք են գնում։ Ի՞նչ է իրականում սովորեցնում Աստվածաշունչը։

Ի՞նչ է դժոխքը, հավիտյան տանջանքների վա՞յր

Վատ մարդիկ պատժվում են հավիտյան տանջվելո՞վ դժոխքի կրակներում։ Դա՞ է մեղքերի համար պատիժը։ Իմացիր Աստվածաշնչի պատասխանը։