Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է դժոխքը, հավիտյան տանջանքների վա՞յր

Ի՞նչ է դժոխքը, հավիտյան տանջանքների վա՞յր

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշնչի որոշ թարգմանություններում եբրայերեն «շեոլ» և համարժեք հունարեն «հադես» բառերը, որոնք նշանակում են մարդկանց համընդհանուր գերեզման, թարգմանվել են «դժոխք» (Սաղմոս 15:10, «Էջմիածին» թարգմանություն»; Գործեր 2:27, «Աշխարհաբար թարգմանություն», տես ծանոթագրությունը)։ Շատ մարդիկ հավատում են կրակոտ դժոխքի գաղափարին, որը պատկերված է կրոնական այս նկարում։ Սակայն Աստվածաշունչը այլ բան է սովորեցնում։

  1. Դժոխքում գտնվողները անգիտակից վիճակում են, ուստի չեն կարող ցավ զգալ։ «Գործք, խորհուրդ, գիտութիւն եւ իմաստութիւն չ’կայ միւս աշխարհքումը [եբրայերեն՝ «շեոլ»], ուր որ դու պիտի գնաս» (Ժողովող 9:10, «Արարատ» թարգմանություն)։

  2. Լավ մարդիկ գնում են դժոխք։ Աստծուն հավատարիմ մարդիկ՝ Հակոբն ու Հոբը, գիտեին, որ գնալու են դժոխք (Ծննդոց 37:35, Գրաբար Աստվածաշունչ (ԵԿ Զոհրապյան); Հոբ 14:13, «Արարատ» թարգմանություն)։

  3. Մեղքերի համար պատիժը մահն է, ոչ թե դժոխքի տանջանքները։ «Նա, ով մահանում է, ազատվում է մեղքից» (Հռոմեացիներ 6:7

  4. Հավիտենական տանջանքը անարդարություն կլիներ Աստծու կողմից (2 Օրենք 32:4)։ Երբ առաջին մարդը՝ Ադամը, մեղք գործեց, Աստված ասաց, որ նրա պատիժը պարզապես լինելու էր չգոյության վիճակը։ «Հողի փոշի ես և դեպի հողը պիտի դառնաս» (Ծննդոց 3:19)։ Ուստի Աստված սուտ ասած կլիներ, եթե Ադամին ուղարկեր կրակոտ դժոխք։

  5. Աստծու մտքով անգամ չի անցել հավիտյան տանջանքների ենթարկել որևէ մեկին։ Վատ մարդկանց որպես պատիժ կրակների մեջ տանջելու գաղափարը հակասում է Աստվածաշնչի այն խոսքին, որ «Աստված սեր է» (1 Հովհաննես 4:8; Երեմիա 7:31

 

Իմացիր ավելին

Ի՞նչ հույս կա մահացածների համար

Ի՞նչ է լինում, երբ մահանում ենք։ Կտեսնե՞նք նորից կյանքից հեռացած մեր սիրելիներին։