Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում պոռնկագրության մասին։ Կիբերսեքսը սխա՞լ է

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում պոռնկագրության մասին։ Կիբերսեքսը սխա՞լ է

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշունչն ուղղակիորեն չի խոսում պոռնկագրության, կիբերսեքսի և նման բաների մասին։ Սակայն հստակ ցույց է տալիս, թե ինչպես է վերաբերվում Աստված այն արարքներին, որոնք դրդում են արտամուսնական սեռական հարաբերությունների և աղավաղված պատկերացում են հաղորդում սեքսի մասին։ Ուշադրություն դարձրեք աստվածաշնչյան մի քանի համարների։

  • «Ուրեմն սպանեք ձեր մարմնի անդամները, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի» (Կողոսացիներ 3:5)։ Իսկ պոռնկագրություն դիտելը ոչ թե սպանում է սխալ ցանկությունները, այլ հակառակը՝ ավելի բորբոքում է դրանք։ Դա մարդուն դարձնում է անմաքուր կամ պիղծ Աստծու աչքում։

  • «Յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում» (Մատթեոս 5:28)։ Սեռական անբարո տեսարաններն ու պատկերները ծնում են սխալ մտքեր, որոնք էլ դրդում են սխալ արարքների։

  • «Թող պոռնկություն և ամեն տեսակ անմաքրություն կամ ագահություն նույնիսկ չհիշատակվեն ձեր մեջ» (Եփեսացիներ 5:3)։ Մենք չպետք է անպարկեշտ կատակներ անենք, առավել ևս պոռնկագրություն դիտենք կամ դրա վերաբերյալ նյութեր կարդանք։

  • «Մարմնի գործերն ակնհայտ են. դրանք են՝ պոռնկություն, անմաքրություն.... և նման բաներ։ Սրանց մասին զգուշացնում եմ ձեզ, ինչպես և նախազգուշացրել էի, որ այսպիսի բաներ անողները Աստծու թագավորությունը չեն ժառանգի» (Գաղատացիներ 5:19–21)։ Ովքեր դիտում են պոռնկագրություն, զբաղվում են կիբերսեքսով, հեռախոսային սեքսով կամ սեքստինգով, Աստված նրանց անմաքուր է համարում՝ բարոյապես ապականված։ Եթե նման բաներով զբաղվելու սովորություն ձեռք բերենք, ապա կկորցնենք Աստծու հավանությունը։

 

Իմացիր ավելին

Ճշմարիտ կրոնը սովորեցնում է ապրել բարոյական բարձր չափանիշներով

Իմացիր՝ ինչ է Աստվածաշունչը սովորեցնում ամուսնության,ամուսնալուծության և անբարոյության վերաբերյալ։

Ինչպե՞ս գտնել ժամանցի լավ ձևեր

Ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնել երաժշտություն, ֆիլմեր և գրքեր ընտրելիս։