Անցնել բովանդակությանը

Ովքե՞ր կամ ի՞նչ են հրեշտակները

Ովքե՞ր կամ ի՞նչ են հրեշտակները

Աստվածաշնչի պատասխանը

 Հրեշտակները այնպիսի էակներ են, որոնք զորությամբ և ունակություններով գերազանցում են մարդկանց (2 Պետրոս 2:11)։ Նրանք բնակվում են երկնքում՝ ոգեղեն ոլորտում, որը նյութական տիեզերքի սահմաններից դուրս է, և որտեղ բնակվում են կյանքի ավելի բարձր տեսակները (1 Թագավորներ 8:27; Հովհաննես 6:38)։ Այդ պատճառով նրանք նաև կոչվում են ոգիներ (1 Թագավորներ 22:21; Սաղմոս 18:10

Որտեղի՞ց են առաջ եկել հրեշտակները

 Հրեշտակներին ստեղծել է Աստված Հիսուսի միջոցով, որին Աստվածաշունչը կոչում է «բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկը»։ Այն մասին, թե Հիսուսն ինչ դեր է ունեցել արարչագործության մեջ, Աստծու Խոսքում ասվում է. «[Հիսուսի] միջոցով ստեղծվեցին մնացած բոլոր բաները երկնքում և երկրի վրա, տեսանելի և անտեսանելի բաները», այդ թվում՝ հրեշտակները (Կողոսացիներ 1:13–17)։ Հրեշտակները չեն ամուսնանում և սերունդ առաջ չեն բերում (Մարկոս 12:25)։ «Ճշմարիտ Աստծու [այդ] որդիներից» յուրաքանչյուրը անհատապես է ստեղծվել (Հոբ 1:6

 Հրեշտակները ստեղծվել են շատ վաղուց՝ նախքան երկրի արարումը։ Երբ Աստված արարում էր երկիրը, հրեշտակները «բարձրաձայն գովաբանություն էին անում» (Հոբ 38:4–7

Քանի՞ հրեշտակ կա

 Աստվածաշունչը կոնկրետ չի նշում, թե քանի հրեշտակ կա, սակայն այն ցույց է տալիս, որ նրանց թիվը շատ մեծ է։ Օրինակ՝ Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսավ հարյուր միլիոնավոր հրեշտակների (Հայտնություն 5:11, ծնթ.)։

Հրեշտակները անուն ունե՞ն և անձնավորությո՞ւն են

 Այո՛։ Աստվածաշնչում նշված է երկու հրեշտակի անուն՝ Միքայել և Գաբրիել (Դանիել 12:1; Ղուկաս 1:26 a Որոշ հրեշտակներ էլ, թեև չեն հայտնել իրենց անունը, բայց չեն ժխտել, որ անուն ունեն (Ծննդոց 32:29; Դատավորներ 13:17, 18

 Հրեշտակները անձնավորություններ են։ Նրանք կարող են հաղորդակցվել իրար հետ (1 Կորնթացիներ 13:1)։ Նրանք ունեն մտածելու ունակություն, ինչի շնորհիվ կարող են գովաբանել Աստծուն (Ղուկաս 2:13, 14)։ Հրեշտակները ճիշտ կամ սխալ վարվելու ազատություն ունեն, ինչպես երևում է այն դեպքից, երբ նրանցից ոմանք, միանալով Բանսարկու Սատանային, մեղք գործեցին և ըմբոստացան Աստծու դեմ (Մատթեոս 25:41; 2 Պետրոս 2:4

Հրեշտակների մեջ դասակարգումներ կա՞ն

 Այո՛։ Ամենահզոր և ամենամեծ իշխանությունն ունեցող հրեշտակը Միքայել հրեշտակապետն է (Հուդա 9; Հայտնություն 12:7)։ Սերովբեները բարձրակարգ հրեշտակներ են, որոնք կանգնած են Եհովայի գահի մոտ (Եսայիա 6:2, 6)։ Քերովբեները նույնպես բարձր դիրք ունեցող հրեշտակներ են, որոնք առանձնահատուկ պարտականություններ են կատարում։ Օրինակ՝ երբ Ադամն ու Եվան արտաքսվեցին Եդեմի պարտեզից, քերովբեները սկսեցին պահպանել դրա մուտքը (Ծննդոց 3:23, 24

Հրեշտակները օգնո՞ւմ են մարդկանց

 Այո՛։ Աստված իր հավատարիմ հրեշտակների միջոցով այսօր օգնում է մարդկանց։

  •   Աստված հրեշտակների միջոցով առաջնորդում է իր ծառաներին, երբ նրանք քարոզում են Թագավորության մասին բարի լուրը (Հայտնություն 14:6, 7)։ Այդ առաջնորդությունը օգուտներ է բերում թե՛ քարոզողներին և թե՛ նրանց, ովքեր լսում են բարի լուրը (Գործեր 8:26, 27

  •   Հրեշտակները օգնում են, որ քրիստոնեական ժողովը զերծ մնա չար մարդկանց կողմից ապականվելուց (Մատթեոս 13:49

  •   Հրեշտակները առաջնորդում և պաշտպանում են Աստծու հավատարիմ ծառաներին (Սաղմոս 34:7; 91:10, 11; Եբրայեցիներ 1:7, 14

  •   Շուտով հրեշտակները, պատերազմելով Հիսուս Քրիստոսի հետ, կվերացնեն ամբարշտությունը և ազատագրում կբերեն մարդկանց (2 Թեսաղոնիկեցիներ 1:6–8

Յուրաքանչյուր մարդ պահապան հրեշտակ ունի՞

 Թեև հրեշտակները հոգ են տանում Աստծու ծառաների հոգևոր բարօրության մասին, դա չի նշանակում, որ Աստված յուրաքանչյուր քրիստոնյայի համար պահապան հրեշտակ է նշանակել b (Մատթեոս 18:10)։ Հրեշտակները Աստծու ծառաներին չեն պաշտպանում ամեն փորձությունից կամ գայթակղությունից։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ հաճախ փորձության ժամանակ Աստված ելք է տալիս՝ օժտելով անհատին իմաստությամբ և զորացնելով, որ կարողանա տոկալ (1 Կորնթացիներ 10:12, 13; Հակոբոս 1:2–5

Սխալ կարծիքներ հրեշտակների վերաբերյալ

 Սխալ կարծիք։ Բոլոր հրեշտակները բարի են։

 Փաստ։ Աստվածաշունչը խոսում է «ոգեղեն չար ուժերի» և «մեղք գործած հրեշտակների» մասին (Եփեսացիներ 6:12; 2 Պետրոս 2:4)։ Այդ չար հրեշտակները դևեր են, որոնք միացան Սատանային և ըմբոստացան Աստծու դեմ։

 Սխալ կարծիք։ Հրեշտակները անմահ են։

 Փաստ։ Չար հրեշտակները, այդ թվում՝ Բանսարկու Սատանան կործանվելու են (Հուդա 6

 Սխալ կարծիք։ Մահանալուց հետո մարդիկ հրեշտակ են դառնում։

 Փաստ։ Հրեշտակները Աստծու կողմից արարված առանձին ստեղծագործություններ են և ոչ թե հարություն առած մարդիկ (Կողոսացիներ 1:16)։ Այն մարդիկ, ովքեր հարություն են առնում, որ ապրեն երկնքում, Աստծուց անմահության պարգև են ստանում (1 Կորնթացիներ 15:53, 54)։ Նրանք հրեշտակներից ավելի բարձր դիրք են ունենում (1 Կորնթացիներ 6:3

 Սխալ կարծիք։ Հրեշտակները մարդկանց ծառայելու համար են ստեղծված։

 Փաստ։ Հրեշտակները հնազանդվում են Աստծու պատվերներին և ոչ թե մարդկանց (Սաղմոս 103:20, 21)։ Անգամ Հիսուսն ասաց, որ օգնության համար Աստծուն կդիմի և ոչ թե անմիջականորեն հրեշտակներին (Մատթեոս 26:53

 Սխալ կարծիք։ Մենք կարող ենք աղոթել հրեշտակներին օգնության համար։

 Փաստ։ Աղոթքը մեր երկրպագության մի մասն է, ինչը միայն Եհովա Աստծուն պետք է մատուցենք (Հայտնություն 19:10)։ Մենք միայն Աստծուն պետք է աղոթենք և դա պետք է անենք Հիսուսի միջոցով (Հովհաննես 14:6

a Աստվածաշնչի որոշ թարգմանություններում Եսայիա 14:12-ում գործածված «Արուսյակ» բառը ոմանց կարծիքով՝ այն հրեշտակի անունն է, որը դարձավ Բանսարկու Սատանա։ Սակայն այս համարում եբրայերեն բնագրում գործածված բառն նշանակում է «փայլող»։ Համատեքստից երևում է, որ այս բառը վերաբերում է ոչ թե Սատանային, այլ Բաբելոնի արքայական տոհմին, որին Աստված պետք է նվաստացներ նրա ամբարտավանության համար (Եսայիա 14:4, 13–20)։ Երբ Բաբելոնի արքայական տոհմը տապալվեց, «փայլող» բառը նրա նկատմամբ կիրառվեց որպես ծաղրանք։

b Որոշ մարդկանց կարծիքով՝ Պետրոսի՝ բանտից ազատ արձակվելու մասին պատմությունը ցույց է տալիս, որ նա ունեցել է պահապան հրեշտակ (Գործեր 12:6–16)։ Սակայն ասելով «[Պետրոսի] հրեշտակը»՝ աշակերտները, հնարավոր է, սխալմամբ ենթադրել են, որ իրենց մոտ Պետրոսին ներկայացնող մի պատգամաբեր հրեշտակ է եկել և ոչ թե Պետրոսը։