Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինչպիսի՞ արտաքին ուներ Հիսուսը

Ինչպիսի՞ արտաքին ուներ Հիսուսը

Աստվածաշնչի պատասխանը

Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչպիսի արտաքին ուներ Հիսուսը, քանի որ այն նկարագրված չէ Աստվածաշնչում։ Դա ցույց է տալիս, որ Հիսուսի ֆիզիկական տվյալների մասին իմանալը կարևոր չէ։ Սակայն Աստվածաշնչից կարող ենք ընդհանուր պատկերացում կազմել նրա արտաքին տեսքի մասին։

  • Դիմագծերը։ Հիսուսը հրեա էր և հավանաբար իր մորից ժառանգել էր սեմական դիմագծեր (Եբրայեցիներ 7:14)։ Քիչ հավանական է, որ նա առանձնահատուկ դիմագծեր ունենար։ Մի անգամ Հիսուսը Գալիլեայից գաղտնի կերպով գնաց Երուսաղեմ, և նրան ոչ ոք չճանաչեց (Հովհաննես 7:10, 11)։ Նա առանձնապես չէր տարբերվում իր մտերիմ աշակերտներից։ Հիշենք, որ երբ զինված ամբոխը եկավ Հիսուսին ձերբակալելու, Հուդա Իսկարիովտացին ցույց տվեց, թե այնտեղ գտնվողներից որ մեկն է նա (Մատթեոս 26:47–49

  • Մազերի երկարությունը։ Անհավանական է, որ Հիսուսը երկար մազեր ունենար, քանի որ Աստվածաշունչն ասում է, որ «եթե տղամարդը երկար մազեր ունի, դա անպատվություն է նրա համար» (1 Կորնթացիներ 11:14

  • Մորուքը։ Հիսուսը մորուք ուներ։ Նա հետևում էր հրեական օրենքին, որը տղամարդկանց արգելում էր «մորուքի ծայրերը փչացնել» (Ղևտական 19:27; Գաղատացիներ 4:4)։ Բացի այդ, Աստվածաշունչը Հիսուսի մորուքի մասին հիշատակում է նրա տառապանքների վերաբերյալ մարգարեության մեջ (Եսայիա 50:6

  • Մարմինը։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ Հիսուսը ամրակազմ տղամարդ էր։ Իր ծառայության ընթացքում նա կտրում-անցնում էր շատ մղոններ (Մատթեոս 9:35Երկու անգամ հրեաների տաճարում նա շուռ տվեց դրամափոխների սեղանները և մեկ անգամ մտրակով դուրս վռնդեց ընտանի կենդանիներին (Ղուկաս 19:45, 46; Հովհաննես 2:14, 15)։ Մակ-Քլինտոկի և Ստրոնգի հանրագիտարանում նշվում է. «Ավետարանների ողջ արձանագրությունից երևում է, որ [Հիսուսը] ֆիզիկապես առողջ և առույգ [տղամարդ] էր» (McClintock and Strong’s Cyclopedia, volume IV, page 884)։

  • Դեմքի արտահայտությունները։ Հիսուսը ջերմ և կարեկից անձնավորություն էր, և, անկասկած, դա արտացոլվում էր նրա դեմքին (Մատթեոս 11:28, 29)։ Ամեն տեսակ մարդիկ փնտրում էին նրան, որ մխիթարվեին և օգնություն ստանային (Ղուկաս 5:12, 13; 7:37, 38)։ Նույնիսկ երեխաներն էին իրենց անկաշկանդ զգում Հիսուսի ներկայությամբ (Մատթեոս 19:13–15; Մարկոս 9:35–37

Սխալ կարծիքներ Հիսուսի արտաքին տեսքի վերաբերյալ

Սխալ կարծիք։ Ոմանք ասում են, որ Հիսուսը պետք է որ աֆրիկական ծագում ունենար, քանի որ «Հայտնություն» գրքում նրա մազերը համեմատվում են բրդի հետ, իսկ ոտքերը՝ «հրաշեկ անագապղնձի» (Հայտնություն 1:14, 15, Աշխարհաբար նոր թարգմանություն)։

Փաստ։ «Հայտնություն» գիրքը «խորհրդանշաններով» է ներկայացված (Հայտնություն 1:1)։ Հիսուսի մազերի և ոտքերի նկարագրության մեջ խորհրդանշական լեզու է գործածված ցույց տալու համար հարությունից հետո նրա ունեցած հատկությունները և ոչ թե նկարագրելու համար նրա արտաքին տեսքը երկրի վրա եղած ժամանակ։ Հայտնություն 1:14-ում ասվում է, որ Հիսուսի «գլուխն ու մազերը սպիտակ բրդի և ձյան պես սպիտակ էին»։ Այս համեմատության նպատակն է ընդգծել գույնը և ոչ թե հումքը։ Այն ներկայացնում է տարիների ընթացքում նրա ձեռք բերած իմաստությունը (Հայտնություն 3:14

Հիսուսի «ոտքերը հնոցի մեջ շիկացած մաքուր պղնձի պես էին» (Հայտնություն 1:15)։ Իսկ նրա «երեսը վառ շողացող արևի պես էր» (Հայտնություն 1:16)։ Մարդկային ոչ մի ռասայի ներկայացուցիչ չունի այս նկարագրություններին համապատասխանող մաշկի գույն, ուստի այդ տեսիլքը, ըստ ամենայնի, խորհրդանշական իմաստ ունի և ցույց է տալիս, որ հարություն առած Հիսուսը «անհասանելի լույսի մեջ է բնակվում» (1 Տիմոթեոս 6:16

Սխալ կարծիք։ Հիսուսը թույլ և տկար էր։

Փաստ։ Հիսուսը տղամարդուն հատուկ վարքագիծ էր դրսևորում։ Օրինակ՝ նա խիզախորեն հայտնեց իր ինքնությունը իրեն ձերբակալելու եկած զինված ամբոխին (Հովհաննես 18:4–8)։ Հիսուսը նաև ֆիզիկապես ուժեղ էր, քանի որ ատաղձագործ էր և աշխատել էր ձեռքի գործիքներով (Մարկոս 6:3

Այդ դեպքում Հիսուսն ինչո՞ւ կարիք ուներ, որ ուրիշը տաներ իր տանջանքի ցիցը։ Ինչո՞ւ նա ավելի շուտ մահացավ, քան իր հետ մահվան դատապարտվածները (Ղուկաս 23:26; Հովհաննես 19:31–33)։ Մահապատժի ենթարկվելուց առաջ Հիսուսի մարմինը շատ թույլ վիճակում էր։ Նա ողջ գիշեր արթուն էր մնացել մասամբ ծանր հոգեվիճակի պատճառով (Ղուկաս 22:42–44)։ Այդ գիշեր հրեաները վատ վերաբերմունք էին դրսևորել նրա նկատմամբ, իսկ առավոտյան հռոմեացիները կտտանքների էին ենթարկել նրան (Մատթեոս 26:67, 68; Հովհաննես 19:1–3)։ Այդ գործոնները հավանաբար արագացրին նրա մահը։

Սխալ կարծիք։ Հիսուսը միշտ մռայլ էր, թախծալից և մելամաղձոտ։

Փաստ։ Հիսուսը կատարելապես արտացոլում էր իր երկնային Հոր՝ Եհովայի հատկությունները, որին Աստվածաշունչը նկարագրում է որպես «երջանիկ Աստված» (1 Տիմոթեոս 1:11; Հովհաննես 14:9)։ Բացի այդ, Հիսուսը ուրիշներին սովորեցնում էր, թե ինչպես երջանիկ լինել (Մատթեոս 5:3–9; Ղուկաս 11:28)։ Այս փաստերը ցույց են տալիս, որ Հիսուսի դեմքը հաճախ ուրախություն էր արտահայտում։