Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինչո՞ւ են մարդիկ մահանում

Ինչո՞ւ են մարդիկ մահանում

Աստվածաշնչի պատասխանը

Բնական է հարցնել, թե ինչու են մարդիկ մահանում, հատկապես երբ մահանում է մեր մտերիմներից մեկը։ Աստվածաշնչում ասվում է. «Խայթոցը, որ մահ է բերում, մեղքն է» (1 Կորնթացիներ 15:56

Ինչո՞ւ են բոլոր մարդիկ մեղավոր ու մահկանացու

Առաջին մարդկային զույգը՝ Ադամն ու Եվան, կորցրին իրենց կյանքը, քանի որ մեղք գործեցին Աստծու դեմ (Ծննդոց 3:17–19)։ Նրանց ապստամբության միակ հնարավոր հետևանքը մահն էր, որովհետև «կյանքի աղբյուրը» Աստծու մոտ է (Սաղմոս 36:9; Ծննդոց 2:17

Ադամը մեղքը փոխանցեց իր սերունդներին։ Աստվածաշունչն ասում է. «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմեացիներ 5:12)։ Բոլոր մարդիկ մահանում են, քանի որ մեղավոր են (Հռոմեացիներ 3:23

Ինչպե՞ս է Աստված մահը վերացնելու

Աստված խոստացել է, որ կգա մի ժամանակ, երբ «նա կկլանի մահը հավիտյան» (Եսայիա 25:8)։ Այն վերացնելու համար Աստված նախ ոչնչացնելու է դրա արմատը՝ մեղքը։ Նա դա անելու է Հիսուս Քրիստոսի միջոցով, ով «վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհաննես 1:29; 1 Հովհաննես 1:7

 

Իմացիր ավելին

Որտե՞ղ են գտնվում մահացածները

Իմացիր, թե ինչ է ասում Աստվածաշունչը մահվան մասին և թե ինչու են մարդիկ մահանում։