Աստվածաշնչի պատասխանը

Այո՛ կպատասխանի։ Թե՛ Աստվածաշունչը, թե՛ իրական կյանքի օրինակները ցույց են տալիս, որ Աստված պատասխանում է աղոթքներին։ Աստվածաշունչն ասում է. «[Աստված] կկատարի իրենից վախեցողների փափագը, կլսի նրանց օգնության կանչն ու կփրկի նրանց» (Սաղմոս 145։19)։ Բայց կպատասխանի Աստված քո աղոթքներին, թե ոչ, մեծապես կախված է քեզանից։

Ինչը նշանակություն ունի Աստծու համար

  • Աստծուն, ոչ թե Հիսուսին, Մարիամին, սրբերին, հրեշտակներին կամ պատկերներին աղոթելը։ Միայն Եհովա Աստվածն է «աղոթքներ Լսող» (Սաղմոս 65։2

  • Աղոթելը Աստծու կամքին, կամ՝ պահանջներին ներդաշնակ, որոնք գրված են Աստվածաշնչում (1 Հովհաննես 5։14

  • Հիսուսի անունով աղոթելը՝ ընդունելով նրա իշխանությունը։ «Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով»,— ասաց Հիսուսը (Հովհաննես 14։6

  • Հավատով աղոթելը՝ խնդրելով ավելի շատ հավատ (Մատթեոս 21։22; Ղուկաս 17։5

  • Խոնարհ և անկեղծ լինելը։ Աստվածաշունչն ասում է. «Եհովան բարձր է, բայց խոնարհին նա տեսնում է» (Սաղմոս 138։6

  • Հաստատակամ լինելը։ Հիսուսն ասաց. «Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ» (Ղուկաս 11։9

Ինչը նշանակություն չունի Աստծու համար

  • Քո ռասան կամ ազգությունը։ «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35

  • Աղոթելու դիրքը։ Դու կարող ես աղոթել Աստծու նստած, խոնարհված, ծնկի եկած կամ կանգնած (1 Տարեգրություն 17։16; Նեեմիա 8։6; Դանիել 6։10; Մարկոս 11։25

  • Բարձրաձայն, թե լուռ աղոթելը։ Աստված պատասխանում է նույնիսկ լուռ ասված աղոթքներին, որոնց մասին ուրիշները չգիտեն (Նեեմիա 2։1-6)։

  • Անհանգստություններդ լուրջ են կամ թեթև։ Աստված հորդորում է քեզ ամբողջ հոգսը իր վրա գցել, որովհետև նա հոգ է տանում քո մասին (1 Պետրոս 5։7