Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Պե՞տք է երկրպագել Աստծուն սրբապատկերների առաջ

Պե՞տք է երկրպագել Աստծուն սրբապատկերների առաջ

Աստվածաշնչի պատասխանը

Ոչ։ Խոսելով Իսրայել ազգին Աստծու տված օրենքի մասին՝ «Նոր կաթոլիկական հանրագիտարան»-ը նշում է. «Աստվածաշնչի տարբեր արձանագրություններից պարզ երևում է, որ Աստծու ճշմարիտ երկրպագության մեջ սրբապատկերներ չեն օգտագործվել»։ Ուշադրություն դարձրեք հետևյալ աստվածաշնչյան համարներին։

  • «Քեզ համար կուռք չշինես կամ որևէ բանի կերպարանք, որ վերևում՝ երկնքում է, ներքևում՝ երկրի վրա է, կամ երկրի տակ՝ ջրերի մեջ է։ Նրանց առաջ չխոնարհվես և չծառայես նրանց, որովհետև ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված եմ» (Ելք 20:4, 5)։ Աստված պահանջում է «բացարձակ նվիրվածություն», հետևաբար նրան հաճելի չի լինի, եթե մենք փառք տանք կամ երկրպագենք սրբապատկերների, նկարների, արձանների կամ խորհրդանիշների։

  • «Ես իմ փառքը ոչ ոքի չեմ տա, ոչ էլ ինձ պատկանող գովքը՝ կուռքերին» (Եսայիա 42:8)։ Աստծու համար ընդունելի չէ պատկերների միջոցով իրեն մատուցվող երկրպագությունը։ Երբ որոշ իսրայելացիներ երկրպագություն մատուցեցին Աստծուն հորթի արձանի միջոցով, նա ասաց, որ նրանք «ահավոր մեղք են» գործել (Ելք 32։7–9, Easy-to-Read Version

  • «Չպետք է մտածենք, թե Աստվածային Էությունը նման է ոսկու, արծաթի կամ քարի, նման է մի բանի, ինչը մարդկանց արվեստով ու հնարամտությամբ է քանդակված» (Գործեր 17:29)։ Ի տարբերություն հեթանոսական կրոններին, որտեղ հաճախ օգտագործում են «մարդկանց արվեստով ու հնարամտությամբ քանդակված» արձաններ կամ պատկերներ, Աստվածաշունչն ասում է, որ քրիստոնյաները պետք է «հավատով քայլեն, ոչ թե տեսանելի բաներով» (2 Կորնթացիներ 5:7

  • «Հեռու պահեք ձեզ կուռքերից» (1 Հովհաննես 5:21)։ Թե՛ Իսրայել ազգին, թե՛ քրիստոնյաներին տրված օրենքները ցույց են տալիս, որ Աստծուն ընդունելի չէ սրբապատկերների կամ արձանների միջոցով իրեն մատուցվող երկրպագությունը։

 

Իմացիր ավելին

Ինչո՞ւ Եհովայի վկաները խաչը չեն ընդունում

Մենք քրիստոնյաներ ենք, սակայն խաչ չենք օգտագործում երկրպագության մեջ։ Ինչո՞ւ։

Հիսուսը խաչի՞ վրա է մահացել

Շատերը խաչը համարում են քրիստոնեության խորհրդանիշ։ Պե՞տք է արդյոք այն օգտագործել պաշտամունքի մեջ։

Ճշմարիտ երկրպագության կողմը կանգնիր

Ի՞նչ դժվարությունների թերևս բախվես, երբ քո հավատալիքների մասին պատմես ուրիշներին։ Ինչպե՞ս կարող ես առանց վիրավորելու խոսել նրանց հետ։