Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ե՞րբ է ծնվել Հիսուսը

Ե՞րբ է ծնվել Հիսուսը

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշնչում կոնկրետ չի ասվում Հիսուս Քրիստոսի ծննդյան օրվա մասին, ինչպեսև նշում են հետևյալ աղբյուրները.

  • «Քրիստոսի ծննդյան օրը հայտնի չէ» (Նոր կաթոլիկական հանրագիտարան (անգլ.))

  • «Քրիստոսի ծննդյան կոնկրետ ամսաթիվը հայտնի չէ» (Վաղ քրիստոնեության հանրագիտարան (անգլ.))

Թեև Աստվածաշունչը ուղղակիորեն չի պատասխանում այն հարցին, թե երբ է ծնվել Հիսուսը, բայց նրա ծննդի հետ կապված երկու իրադարձություն օգնել են շատերին գալու այն եզրահանգման, որ նա չի ծնվել դեկտեմբերի 25-ին։

Ձմեռ չէր

  1. Գրանցում։ Հիսուսի ծննդից կարճ ժամանակ առաջ Օգոստոս կայսրը հրամանագիր արձակեց, որ «ամբողջ երկրում գրանցում անցկացվի»։ Ամեն մեկը պետք է գրանցվեր «իր քաղաքում», ինչի համար մարդիկ թերևս մեկ կամ մի քանի շաբաթվա ճանապարհորդություն պետք է անեին (Ղուկաս 2:1–3)։ Այս հրամանը, որ հավանաբար արձակվեց հարկերը հավաքելու և զինվորահավաք անելու համար, տարվա ցանկացած եղանակին մարդկանց դուր չէր գա, ուստի անհավանական է, որ Օգոստոսը ավելի զայրացներ իր հպատակներին՝ ստիպելով նրանց երկար ճանապարհ անցնել ցուրտ ձմռանը։

  2. Ոչխարներ։ Հովիվներ «կային, որոնք դաշտում էին ապրում և գիշերը իրենց հոտերին պահակություն էին անում» (Ղուկաս 2:8)։ «Կյանքը Հիսուսի օրերում» գրքում նշվում է, որ հոտերը բաց երկնքի տակ էին պահում «Պասեքից [մարտի վերջ] մի շաբաթ առաջ» և մինչև նոյեմբերի կեսերը։ Նաև նշվում է. «Ձմեռը անցկացնում էին ծածկի տակ, և միայն այս փաստը ցույց է տալիս, որ Սուրբ Ծնունդի ավանդական օրը, որը նշվում է ձմռանը, հնարավոր չէ, որ ճիշտ լինի, քանի որ Ավետարանն ասում է, որ հովիվները դաշտում էին» (Daily Life in the Time of Jesus)։

Վաղ աշնանը

Մենք կարող ենք իմանալ, թե երբ է ծնվել Հիսուսը, եթե հետ հաշվարկ անենք նրա մահից, որը տեղի ունեցավ Պասեքին՝ նիսանի 14-ին՝ մ.թ. 33-ի գարնանը (Հովհաննես 19:14–16)։ Հիսուսը մոտ 30 տարեկան էր, երբ սկսեց իր՝ երեքուկես տարի տևած ծառայությունը, հետևաբար նա ծնվել է մ.թ.ա. 2-ի վաղ աշնանը (Ղուկաս 3:23

Ինչո՞ւ է Սուրբ Ծնունդը նշվում դեկտեմբերի 25-ին

Եթե ապացույց չկա, որ Հիսուս Քրիստոսի ծնունդը եղել է դեկտեմբերի 25-ին, ապա ինչո՞ւ է Սուրբ Ծնունդը նշվում այդ օրը։ «Բրիտանական հանրագիտարանը» ասում է, որ եկեղեցու առաջնորդները հավանաբար ընտրել են այդ օրը՝ «համապատասխանեցնելու համար հռոմեական հեթանոսական տոնին, որը «անառիկ արևի ծննդյան» տոնն էր ու նշվում էր ձմռան արևադարձին (Encyclopædia Britannica)։ «Ամերիկանա հանրագիտարանի» համաձայն՝ շատ գիտնականներ կարծում են, թե դա արվել է «այն պատճառով, որ քրիստոնեությունն ավելի իմաստալից դառնա հեթանոս նորահավատների համար» (The Encyclopedia Americana)։

 

Իմացիր ավելին

Հիսուսն արդյոք ամուսնացե՞լ է։ Ունեցե՞լ է քույրեր ու եղբայրներ

Աստվածաշնչում ուղղակիորեն չի նշվում՝ Հիսուսն ամուսնացած եղել է, թե ոչ։ Ինչպե՞ս կարող ենք գտնել այս հարցի պատասխանը։

Եհովայի վկաները քրիստոնյանե՞ր են

Խնդրում ենք, նկատի առեք, թե ինչով ենք մենք տարբերվում քրիստոնեական կոչվող այլ կրոններից։