Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ո՞ր երկու պատճառներով Աստված չի լսում որոշ աղոթքներ։

Ո՞ր երկու պատճառներով Աստված չի լսում որոշ աղոթքներ։

Աստվածաշնչի պատասխանը

Կան աղոթքներ, որոնց Աստված չի պատասխանում։ Քննենք երկու հանգամանք, որոնց պատճառով նա անտեսում է անհատի աղոթքը։

1. Աղոթքը չի համապատասխանում Աստծու կամքին

Աստված չի պատասխանում այն աղոթքներին, որոնք հակառակ են իր կամքին, կամ՝ իր պահանջներին, որոնք գրված են Աստվածաշնչում (1 Հովհաննես 5։14)։ Օրինակ՝ Աստծու Խոսքը պահանջում է, որ խուսափենք ագահությունից։ Մոլեխաղը նպաստում է ագահությանը (1 Կորնթացիներ 6։9, 10)։ Ուստի Աստված չի պատասխանի քո աղոթքին, եթե աղոթես վիճակախաղը շահելու համար։ Աստված ջին չէ, որ կանչես քո խնդրանքները կատարելու համար։ Իրականում, դու պետք է շնորհակալ լինես, որ նա այդպիսին չէ։ Մի՞թե չէիր սարսափի այն մտքից, թե ուրիշները ինչեր կարող էին խնդրել Աստծուն, որ անի (Հակոբոս 4։3

2. Եթե աղոթողը ըմբոստություն է դրսևորում

Աստված չի լսում նրանց, ովքեր իրենց գործերով անհնազանդություն են դրսևորում իր հանդեպ։ Օրինակ՝ նրանց, ովքեր պնդում էին, թե ծառայում են իրեն, բայց ըմբոստություն էին դրսևորում, Աստված հետևյալն ասաց. «Թեև շատ աղոթքներ եք անում, ես չեմ լսում. ձեր ձեռքերը լիքն են արյունով» (Եսայիա 1։15)։ Սակայն եթե նրանք փոխեին իրենց ճանապարհները և «պարզեին իրենց հարաբերությունները» Աստծու հետ, նա կլսեր նրանց, երբ աղոթեին իրեն (Եսայիա 1։18