Աստվածաշնչի պատասխանը

Այո՛։ Դևերը «մեղք գործած հրեշտակներ» են՝ ոգեղեն էակներ, որոնք ըմբոստացան Աստծու դեմ (2 Պետրոս 2:4)։ Առաջին հրեշտակը, որը ինքն իրեն դարձրեց դև, Սատանան էր, որին Աստվածաշունչը կոչում է «դևերի իշխան» (Մատթեոս 12:24, 26

Ըմբոստություն Նոյի օրերում

Աստվածաշնչում արձանագրված է հրեշտակների ըմբոստության մասին, որը տեղի ունեցավ Նոյի օրերի Ջրհեղեղից առաջ։ Այնտեղ գրված է. «Ճշմարիտ Աստծու որդիները սկսեցին ուշադրություն դարձնել մարդկանց աղջիկներին ու տեսան, որ նրանք գեղեցիկ են, և սկսեցին իրենց համար կին առնել բոլոր նրանց, ում ընտրում էին» (Ծննդոց 6:2)։ Այս չար ու ըմբոստ հրեշտակները «թողեցին իրենց համար նախատեսված բնակության վայրը» երկնքում և մարդկային մարմիններ հագան, որպեսզի կանանց հետ կենակցեն (Հուդա 6

Երբ Ջրհեղեղը սկսեց, նրանք թողեցին իրենց մարդկային մարմինները և վերադարձան երկինք։ Սակայն Աստված ըմբոստ հրեշտակներին պատժեց ու վտարեց իր ընտանիքից։ Բացի դրանից, նրանք նաև զրկվեցին երբևէ մարդկային մարմին հագնելու հնարավորությունից (Եփեսացիներ 6:11, 12