Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է Աստվածաշունչը ասում բնական աղետների մասին

Ի՞նչ է Աստվածաշունչը ասում բնական աղետների մասին

Աստվածաշնչի պատասխանը

 Աստված պատասխանատու չէ ներկայումս տեղի ունեցող բնական աղետների համար, և նա ցավ է ապրում՝ տեսնելով դրանցից տուժած մարդկանց տառապանքը։ Ապագայում Աստծու Թագավորությունը վերջ կդնի այն ամենին, ինչը տառապանք է պատճառում մարդկությանը, այդ թվում՝ տարերային աղետներին։ Իսկ մինչ այդ Աստված մխիթարում է բնական աղետներից տուժածներին (2 Կորնթացիներ 1:3

 Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ բնական աղետները Աստծու պատիժը չեն

 Այսօր տեղի ունեցող տարերային աղետները շատ են տարբերվում նրանից, թե ինչպես էր հնում Աստված օգտագործում բնության ուժերը՝ դատաստան անելու համար։

  •   Բնական աղետի պատճառով կարող է զոհվել և մարմնական վնասվածք ստանալ ցանկացած մարդ։ Մինչդեռ Աստված ընտրողաբար էր դատաստան իրագործում։ Օրինակ՝ երբ նա կործանեց հին Սոդոմ և Գոմոր քաղաքները, փրկեց Ղովտին և նրա երկու դուստրերին (Ծննդոց 19:29, 30)։ Աստված կարդում էր մարդկանց սրտերը և կործանում միայն ամբարիշտներին (Ծննդոց 18:23–32; 1 Սամուել 16:7

  •   Բնական աղետը սովորաբար անսպասելի է հարվածում։ Սակայն Աստված նախքան բնության ուժերը չար մարդկանց դեմ գործի դնելը զգուշացում էր տալիս նրանց։ Ովքեր ուշադրություն էին դարձնում այդ նախազգուշացումներին, հնարավորություն էին ունենում փրկվելու աղետից (Ծննդոց 7:1–5; Մատթեոս 24:38, 39

  •   Որոշ աղետներ մարդու պատճառով են տեղի ունենում։ Մարդիկ վնաս են հասցնում շրջակա միջավայրին և շինություններ են կառուցում այնպիսի վայրերում, որտեղ երկրաշարժերի, ջրհեղեղների և սաստիկ եղանակային պայմանների հավանականությունը մեծ է (Հայտնություն 11:18)։ Աստված մեղավոր չէ մարդկանց այդ որոշումների և դրանց հետևանքների համար (Առակներ 19:3

 Բնական աղետները փաստո՞ւմ են, որ վերջին օրերում ենք ապրում

 Այո՛։ Աստվածաշնչյան մարգարեությունները ցույց են տալիս, որ «աշխարհի վախճանին», այսինքն՝ «վերջին օրերում» աղետներ էին լինելու (Մատթեոս 24։3; 2 Տիմոթեոս 3։1)։ Օրինակ՝ մեր ժամանակների մասին Հիսուսն ասել էր. «Տեղ-տեղ սովեր ու երկրաշարժեր կլինեն» (Մատթեոս 24։7)։ Շուտով Աստված վերջ կդնի այն ամենին, ինչը ցավ և տառապանք է պատճառում մարդկանց, այդ թվում՝ բնական աղետներին (Հայտնություն 21:3, 4

 Աստված ինչպե՞ս է օգնում բնական աղետներից տուժածներին

Պուերտո Ռիկոյում Եհովայի վկաները օգնում են փոթորկից տուժածներին

 Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել նախապատրաստվելու բնական աղետներին

 Այո՛։ Թեև Սուրբ Գիրքը աղետներին նախապատրաստող ձեռնարկ չէ, սակայն դրանում գտնվող սկզբունքները օգտակար են։ Ահա մի քանի օրինակ։

  •   Նախապես պլանավորիր, թե ինչ ես անելու, եթե տարերային աղետ լինի։ «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում»,— ասվում է Աստվածաշնչում (Առակներ 22։3)։ Իմաստությամբ վարված կլինենք, եթե նախապես գործողությունների պլան մշակենք։ Դա նշանակում է, օրինակ, ունենալ առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ, որը աղետի դեպքում կարելի է անմիջապես վերցնել և հեռանալ, կամ ընտանիքով որոշել, թե որտեղ կհանդիպեք, եթե աղետ լինի։

  •   Կյանքդ ունեցվածքից ավելի թանկ համարիր։ Աստվածաշունչն ասում է. «Ոչինչ չենք բերել աշխարհ և ոչինչ էլ չենք կարող տանել» (1 Տիմոթեոս 6։7, 8)։ Մենք պետք է պատրաստ լինենք թողնելու մեր տունը և ունեցվածքը, որպեսզի փրկվենք աղետից։ Լավ կլինի հիշել, որ մեր կյանքը ցանկացած իրից ավելի թանկ է (Մատթեոս 6։25