Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Կյանքս անիմաստ է, կարո՞ղ է Աստված, կրոնը կամ Աստվածաշունչը օգնել

Կյանքս անիմաստ է, կարո՞ղ է Աստված, կրոնը կամ Աստվածաշունչը օգնել

Աստվածաշնչի պատասխանը

Այո՛։ Աստվածաշունչը, որը իմաստություն պարունակող հնագույն մի գիրք է, տալիս է կյանքին վերաբերող կարևորագույն հարցերի պատասխանները և կարող է օգնել քեզ բավարարվածության զգացում ունենալ և իմաստավորել կյանքդ։ Նկատի առնենք այդ հարցերից մի քանիսը։

  1. Կա՞ արդյոք Ստեղծիչ։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված է «ստեղծել բոլոր բաները» (Հայտնություն 4:11)։ Լինելով մեր Ստեղծիչը՝ Աստված գիտի, որ մենք ուզում ենք կյանքում բավարարվածության զգացում ունենալ և ուրախ լինել։

  2. Աստված մտածո՞ւմ է իմ մասին։ Թեև ոմանք Աստծուն պատկերացնում են մարդկանցից շատ հեռու և օտար, սակայն Աստվածաշունչը ասում է. «[Աստված] մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17:27)։ Նրան հետաքրքրում է այն ամենը, ինչ տեղի է ունենում քեզ հետ, և նա ուզում է օգնել, որ հաջողության հասնես կյանքում (Եսայիա 48:17, 18; 1 Պետրոս 5:7

  3. Ինչպե՞ս կարող է Աստծուն ճանաչելը օգնել ինձ։ Աստված ստեղծել է մեզ «հոգևոր կարիքներով»՝ կյանքի իմաստը և նպատակը հասկանալու բնածին կարիքով (Մատթեոս 5:3)։ Մեր հոգևոր կարիքների մեջ է մտնում նաև մեր Ստեղծչին ճանաչելու և նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու ցանկությունը։ Անկասկած Աստված կգնահատի իրեն ճանաչելու համար արած քո քայլերը, քանի որ Աստվածաշունչ ասում է. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4:8

Միլիոնավոր մարդիկ համոզվել են, որ Աստծու հետ մտերմանալը բարելավել է իրենց կյանքի որակը և նպաստել է բավարարվածության զգացում ունենալուն։ Թեև Աստծուն ճանաչելը չի ազատում բոլոր խնդիրներից, սակայն նրա իմաստությունը, որն ակնհայտ է Աստվածաշնչի էջերում, կարող է օգնել քեզ...

Շատ կրոններ, որոնց Սուրբ Գիրքը Աստվածաշունչն է, իրականում չեն հետևում նրա ուսմունքներին։ Սակայն ճշմարիտ կրոնը, որը ամեն հարցում հետևում է Աստվածաշնչի խոսքերին, կարող է օգնել քեզ ճանաչել Աստծուն։

 

Իմացիր ավելին

Ո՞րն է կյանքի իմաստը

Երբևէ հարցրել ես. «Ո՞րն է կյանքի իմաստը»։ Իմացիր Աստվածաշնչի պատասխանը։

Արարչագործություն. ո՞րն է իրական պատմությունը

Արարչագործության մասին աստվածաշնչյան պատմությունը ներդաշնա՞կ է գիտական փաստերին։

Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել

Դուք կարող եք երջանիկ ընտանիք ունենալ, եթե կիրառեք աստվածաշնչյան խորհուրդները։

Ինչպե՞ս տնօրինել փողը

Հաճախ ամուսինները վիճում են փողի պատճառով։ Իմացեք, թե ինչպես կարող է Աստվածաշունչը օգնել հարթելու փողի հետ կապված հարցերը։