Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է Արմագեդոն պատերազմը

Ի՞նչ է Արմագեդոն պատերազմը

Աստվածաշնչի պատասխանը

Արմագեդոնը վերջին պատերազմն է մարդկային կառավարությունների և Աստծու միջև։ Հիմա իսկ այդ կառավարությունները և նրանց աջակիցները հակառակվում են Աստծուն՝ հրաժարվելով ենթարկվել նրա իշխանությանը (Սաղմոս 2:2)։ Արմագեդոն պատերազմը վերջ է դնելու մարդկային իշխանությանը (Դանիել 2:44

«Արմագեդոն» բառը Աստվածաշնչում մեկ անգամ է հանդիպում՝ Հայտնություն 16:16-ում։ «Հայտնություն» գիրքը ցույց է տալիս, որ «ողջ բնակեցված երկրի թագավորները» հավաքվելու են «եբրայերեն Հար-Մագեդոն կոչվող» վայրում «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմի համար» (Հայտնություն 16:14

Ովքե՞ր են պատերազմելու Արմագեդոնի ժամանակ։ Հիսուս Քրիստոսը գլխավորելու է երկնքի զորքերին Աստծու թշնամիներին դեմ և հաղթելու է նրանց (Հայտնություն 19:11–16, 19–21)։ Այդ թշնամիները բոլոր նրանք են, ովքեր հակառակվում են Աստծու իշխանությանը և նրան արհամարհանքով են վերաբերվում (Եզեկիել 39:7

Արդյո՞ք Արմագեդոնը Մերձավոր Արևելքում է լինելու։ Ո՛չ։ Այդ պատերազմում ընդգրկված է լինելու ողջ աշխարհը (Երեմիա 25:32–34; Եզեկիել 39:17–20

Արմագեդոնը, որ հաճախ թարգմանվում է «Հար-Մագեդոն» (եբրայերեն՝ «Հար Մեգիդոն»), նշանակում է «Մեգիդո լեռ»։ Մեգիդոն քաղաք էր հին Իսրայելում։ Պատմական արձանագրություններում գրված են այնտեղ մղված մարտերի մասին, որոնք վճռորոշ նշանակություն են ունեցել, և որոնցից մի քանիսի մասին խոսվում է նաև Աստվածաշնչում (Դատավորներ 5:19, 20; 2 Թագավորներ 9:27; 23:29)։ Սակայն Արմագեդոնը ինչ-որ տարածք չէ հին Մեգիդոյի մոտ, և ոչ էլ մեծ լեռ կա այնտեղ։ Նույնիսկ հարակից Հեզրայելի հովտում չեն կարող տեղավորվել բոլոր նրանք, ովքեր պատերազմի են դուրս գալու Աստծու դեմ։ Արմագեդոնը ողջ աշխարհում տիրող իրադրություն է, որտեղ ազգերը հավաքվում են վերջնական պայքարի Աստծու իշխանության դեմ։

Ի՞նչ է լինելու Արմագեդոնի ժամանակ։ Չգիտենք, թե Աստված ինչպես կգործադրի իր զորությունը, սակայն նա իր տրամադրության տակ ունի «զենքեր», որոնք արդեն օգտագործել է անցյալում՝ կարկուտ, երկրաշարժ, հեղեղ, կրակ ու ծծումբ, կայծակ, հիվանդություններ (Հոբ 38:22, 23; Եզեկիել 38:19, 22; Ամբակում 3:10, 11; Զաքարիա 14:12)։ Խառնաշփոթ իրավիճակում Աստծու թշնամիներից ոմանք կսկսեն սպանել միմյանց, սակայն ի վերջո կգիտակցեն, որ Աստված է պատերազմում իրենց դեմ (Եզեկիել 38:21, 23; Զաքարիա 14:13

Արդյո՞ք Արմագեդոնը աշխարհի վերջն է։ Արմագեդոնի ժամանակ չի կործանվելու Երկիր մոլորակը, քանի որ այն մարդկանց հավիտենական բնակավայրն է (Սաղմոս 37:29; 96:10; Ժողովող 1:4)։ Եվ ոչ էլ մարդկությունն է վերանալու։ Նրանց համար Արմագեդոնն իրականում փրկություն է նշանակելու, քանի որ, ինչպես «Հայտնություն» գրքում ենք կարդում, «մարդկանց մի մեծ բազմություն» վերապրելու է (Հայտնություն 7:9, 14; Սաղմոս 37:34

Աստվածաշնչում «աշխարհ» բառը միայն «երկիր» իմաստը չէ, որ կրում է։ Հաճախ այն վերաբերում է Աստծուն հակառակվող մարդկային հասարակությանը (1 Հովհաննես 2:15–17)։ Ուստի «աշխարհի վախճան» նշանակում է այդ հասարակության վախճանը, ոչ թե Երկիր մոլորակի (Մատթեոս 24:3

Ե՞րբ է լինելու Արմագեդոնը։ Երբ Հիսուսը խոսում էր «մեծ նեղության» մասին, որն ավարտվելու է Արմագեդոն պատերազմով, ասաց. «Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթեոս 24:21, 36)։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Արմագեդոնը լինելու է Հիսուսի անտեսանելի ներկայության ընթացքում, որը սկսվել է 1914 թ.-ին (Մատթեոս 24:37–39

Իմացիր ավելին

Ի՞նչ է Դատաստանի օրը

Իմացիր, թե ինչպես է Դատաստանի օրը օրհնություններ բերելու բոլոր հավատարիմ մարդկանց։

Արդյո՞ք ապրում ենք «վերջին օրերում»

Ուշադրություն դարձրու, թե ինչպես են աշխարհի իրադարձությունները և մարդկանց վերաբերմունքը փաստում, որ մենք ապրում ենք Աստվածաշնչի կանխագուշակած «վերջին օրերում»։