Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ալկոհոլի մասին։ Արդյո՞ք ալկոհոլ օգտագործելը մեղք է

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ալկոհոլի մասին։ Արդյո՞ք ալկոհոլ օգտագործելը մեղք է

Աստվածաշնչի պատասխանը

Չափի մեջ ալկոհոլ օգտագործելը մեղք չէ։ Աստվածաշունչը նշում է, որ գինին պարգև է Աստծուց և կարող է ուրախ ու զվարթ դարձնել մեր կյանքը (Սաղմոս 104:14, 15; Ժողովող 3:13; 9:7)։ Աստվածաշունչը նաև նշում է, որ գինին բուժիչ հատկություն ունի (1 Տիմոթեոս 5:23

Գինի օգտագործել է նաև Հիսուսը, երբ երկրի վրա էր (Մատթեոս 26:29; Ղուկաս 7:34)։ Բոլորին է հայտնի այն հրաշքը, որ հարսանեկան մի խնջույքի ժամանակ նա ջուրը գինի դարձրեց (Հովհաննես 2:1–10

Չափից շատ ալկոհոլ օգտագործելու վտանգները

Թեև Աստվածաշունչը նշում է գինու օգտակարության մասին, սակայն այն դատապարտում է չափից շատ խմելը և հարբեցողությունը։ Հետևաբար, քրիստոնյաները չափավոր են ալկոհոլ օգտագործում (1 Տիմոթեոս 3:8; Տիտոս 2:2, 3)։ Աստվածաշունչը մի քանի պատճառներ է նշում, թե ինչու է հարկավոր խուսափել չափից շատ ալկոհոլ օգտագործելուց։

  • Մթագնում է անհատի մտածելու ունակությունը և առողջ դատողությունը (Առակներ 23:29–35)։ Հարբած անհատը չի կարող կատարել աստվածաշնչյան հետևյալ պատվերը՝ «ձեր մարմինները ներկայացրեք որպես զոհ՝ կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի, այսինքն՝ սուրբ ծառայություն մատուցեք ձեր բանականությամբ» (Հռոմեացիներ 12:1

  • Չափից շատ ալկոհոլ օգտագործելը անզուսպ է դարձնում անհատին և զրկում նրան «բարի մղումներից» (Օսեե 4:11; Եփեսացիներ 5:18

  • Այն կարող է հասցնել աղքատության դուռը և առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ (Առակներ 23:21, 31, 32

  • Չափից շատ խմելը և հարբեցողությունը տհաճ են Աստծուն (Առակներ 23:20; Գաղատացիներ 5:19–21

Ինչպե՞ս որոշել չափը

Եթե վտանգ կա, որ անհատը իրեն կամ ուրիշներին կվնասի, ուրեմն չափից շատ ալկոհոլ է օգտագործել։ Աստվածաշնչի համաձայն՝ հարբած է այն անհատը, որը ոչ թե արդեն կորցրել է գիտակցությունը, այլ չի կարողանում կողմնորոշվել տարածության մեջ, վերահսկել իր շարժումները, դարձել է կռվարար կամ անհասկանալի բաներ է ասում (Հոբ 12:25; Սաղմոս 107:27; Առակներ 23:29, 30, 33)։ Անգամ նրանք, ովքեր խուսափում են հարբելուց, կարող են «ծանրանալ.... հարբեցողությամբ» և կրել դրա բերած լուրջ հետևանքները (Ղուկաս 21:34, 35

Բացարձակապես հրաժարվել

Աստվածաշունչը նաև նշում է, թե որ իրավիճակներում քրիստոնյաները պետք է ամբողջովին հեռու մնան ալկոհոլից։

  • Եթե ուրիշները կգայթակղվեն (Հռոմեացիներ 14:21

  • Եթե ալկոհոլ օգտագործելը արգելված է տվյալ երկրի օրենքով (Հռոմեացիներ 13:1

  • Եթե անհատը չի կարողանում վերահսկել խմելու չափը։ Նրանք, ովքեր տառապում են ալկոհոլիզմով կամ ունեն չափից շատ ալկոհոլ օգտագործելու հակում, պետք է վճռական քայլերի դիմեն (Մատթեոս 5:29, 30

Իմացիր ավելին

Ապրիր Աստծուն հաճելի կյանքով

Իրականում հնարավոր է ապրել Եհովային հաճելի կյանքով։ Դու կարող ես դառնալ նրա ընկերը։

Չհնացող արժեքներ. ինքնատիրապետում

Ի՞նչն օգնեց Կասյուս անունով մի տղամարդու փոխելու իր ագրեսիվ ու տաքարյուն բնավորությունը։

Եթե աղոթեմ, Աստված կօգնի՞ ինձ

Իրականում, Աստծուն մտահոգո՞ւմ են մեր խնդիրները։