Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է մարգարեությունը

Ի՞նչ է մարգարեությունը

Աստվածաշնչի պատասխանը

Մարգարեությունը Աստծուց ներշնչված պատգամ է, նրա կողմից տրված հայտնություն։ Աստվածաշունչն ասում է, որ մարգարեները «Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված» (2 Պետրոս 1:20, 21)։ Հետևաբար մարգարեն նա է, ով Աստծուց պատգամ է ստանում և փոխանցում է ուրիշներին (Գործեր 3:18

Ինչպե՞ս էին մարգարեները Աստծուց տեղեկություն ստանում

Աստված տարբեր կերպերով էր իր մտքերը փոխանցում իր մարգարեներին։

  • Գրելով։ Այս կերպով Աստված իր մտքերը փոխանցել է առնվազն մեկ անգամ։ Դա եղավ այն ժամանակ, երբ նա Տասը պատվիրանները անձամբ տվեց Մովսեսին (Ելք 31:18

  • Հաղորդակցվելով հրեշտակների միջոցով։ Օրինակ՝ Աստված հրեշտակի միջոցով Մովսեսին ասաց, թե ինչ պատգամ նա պետք է հայտնի Եգիպտոսի փարավոնին (Ելք 3:2–4, 10)։ Երբ բառերի շարադրանքը խիստ կարևոր էր, Աստված հրեշտակներին պատվիրում էր թելադրել իր պատգամը, ինչպես որ արեց այն ժամանակ, երբ Մովսեսին ասաց. «Քեզ համար գրի առ այս խոսքերը, որովհետև այս խոսքերի համաձայն եմ ես ուխտ կապում քեզ հետ և Իսրայելի հետ» (Ելք 34:27 *

  • Տեսիլքներով։ Երբեմն մարգարեներին տրվում էին տեսիլքներ, երբ նրանք արթուն էին և լիովին գիտակից վիճակում (Եսայիա 1:1; Ամբակում 1:1)։ Որոշ տեսիլքներ այնքան կենդանի ու պատկերավոր էին, որ տեսիլքը ստացողին թվում էր, թե դրանում տեղի ունեցող բաները իրական են, և նա միջամտում էր դրանց (Ղուկաս 9:28–36; Հայտնություն 1:10–17)։ Լինում էին նաև դեպքեր, երբ տեսիլքը տրվում էր այն ժամանակ, երբ ստացողը հափշտակության մեջ էր (Գործեր 10:10, 11; 22:17–21, «Արարատ» թարգմանություն)։ Աստված նաև իր պատգամը փոխանցում էր երազների միջոցով, մինչ մարգարեն քնած էր լինում (Դանիել 7:1; Գործեր 16:9, 10

  • Մտքի առաջնորդություն։ Աստված մտքեր էր ներշնչում մարգարեներին, որ հայտնեին իր պատգամը։ Դա է պատճառը, որ Աստվածաշնչում ասվում է. «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց»։ «Ներշնչված է Աստծուց» արտահայտությունը կարող է նաև թարգմանվել «աստուածաշունչ», «Աստծու շունչ» (2 Տիմոթեոս 3:16, «Արարատ» թարգմանություն, «Էջմիածին» թարգմանություն)։ Աստված իր սուրբ ոգու, կամ՝ գործուն ուժի միջոցով իր գաղափարները «ներշնչում» էր իր ծառաներին։ Ճիշտ է, պատգամն Աստծուց էր, սակայն մարգարեն էր ընտրում բառերի շարադրանքը (2 Սամուել 23:1, 2

Արդյո՞ք մարգարեությունը միշտ ընդգրկում է կանխագուշակություն ապագայի վերաբերյալ

Ո՛չ, աստվածաշնչյան մարգարեությունները չեն սահմանափակվում միայն ապագայի վերաբերյալ կանխագուշակություններով։ Սակայն Աստծու տված պատգամներից շատերը ուղղակի թե անուղղակի վերաբերում են ապագային։ Օրինակ՝ Աստծու մարգարեները բազմիցս նախազգուշացնում էին հին իսրայելացիներին իրենց չար ճանապարհների մասին։ Այդ նախազգուշացումները ցույց էին տալիս, թե ապագայում ժողովուրդն ինչ օրհնություններ կունենար, եթե ուշադրություն դարձներ այդ նախազգուշացումներին, և թե ինչ աղետ կգար նրանց վրա, եթե չցանկանային ուշադրություն դարձնել դրանց (Երեմիա 25:4–6)։ Իսրայելացիների ապագան կախված էր նրանց ընտրած ընթացքից (2 Օրենք 30:19, 20

Մարգարեություններ, որոնք կանխագուշակություններ չեն ընդգրկել

^ պարբ. 7 Թեև առաջին հայացքից գուցե թվա, թե այս օրինակում Աստված անմիջականորեն է խոսել Մովսեսի հետ, սակայն Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված Օրենքի ուխտը փոխանցել է հրեշտակների միջոցով (Գործեր 7:53; Գաղատացիներ 3:19

Իմացիր ավելին

Ե՞րբ է լինելու աշխարհի վերջը

Պատասխանն իմանալու համար օգտակար կլինի հասկանալ, թե ըստ Աստվածաշնչի՝ ինչի վերջն է լինելու։