Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում Սուրբ Ծնունդի մասին

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում Սուրբ Ծնունդի մասին

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշունչը չի նշում Հիսուսի ծննդյան թիվը և չի էլ ասում, որ պետք է նշենք նրա ծննդյան օրը։ «Մըքքլինթոքի և Սթրոնգի հանրագիտարանն» ասում է. «Աստված չի պատվիրել նշել Սուրբ Ծնունդը և ոչ էլ դրա մասին նշված է ՆԿ-ում [Նոր Կտակարանում]» (McClintock and Strong’s Cyclopedia

Իրականում, Սուրբ Ծնունդի պատմությունն ուսումնասիրելը բացահայտում է, որ դրա արմատները գալիս են հեթանոս կրոնական արարողություններից։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ եթե երկրպագում ենք Աստծուն նրան ոչ հաճելի կերպով, վիրավորում ենք նրան (Ելք 32:5–7

Սուրբ Ծնունդի հետ կապված սովորությունների պատմությունը

  1. Հիսուսի ծնունդը նշելը։ «Վաղ քրիստոնյաները չէին նշում [Հիսուսի] ծնունդը, քանի որ որևէ մեկի ծնունդը նշելը հեթանոսական սովորություն էին համարում» («Ուորլդ բուք» հանրագիտարան (անգլ.))։

  2. Դեկտեմբերի 25։ Ոչ մի ապացույց չկա, որ Հիսուսը ծնվել է այդ օրը։ Եկեղեցու առաջնորդներն են հավանաբար ընտրել այդ ամսաթիվը, որ համապատասխանեցնեն հեթանոսական տոներին, որոնք նշվում էին ձմեռային արևադարձին կամ դրան մոտ օրերին։

  3. Նվեր տալը, հյուրասիրելը, խնջույք անելը։ «Ամերիկանա հանրագիտարանում» ասվում է. «Սուրբ Ծնունդի բազմաթիվ ուրախ սովորություններ վերցված են Սատուրնալիայից՝ հռոմեական տոն, որ նշվում էր դեկտեմբերի կեսին։ Օրինակ՝ այդ տոնակատարությունից են ծագել ճոխ խնջույքներ անելը, նվերներ տալը և մոմ վառելը» (The Encyclopedia Americana)։ «Բրիտանական հանրագիտարանը» նշում է, որ «բոլոր աշխատանքներն ու գործերը հետաձգվում էին» Սատուրնալիայի ընթացքում (Encyclopædia Britannica)։

  4. Սուրբծննդյան լույսեր։ Ըստ «Կրոնի հանրագիտարանի»՝ եվրոպացիները իրենց տները զարդարում էին «տարբեր լույսերով ու մշտադալար բույսերով», որ տոնեն ձմեռային արևադարձը և պայքարեն չար ոգիների դեմ (The Encyclopedia of Religion)։

  5. Սպիտակ ճագոմ, փշարմավ։ «Դրուիդները [կելտական քրմեր] սպիտակ ճագոմին կախարդական ուժ էին վերագրում։ Իսկ մշտադալար փշարմավին երկրպագում էին որպես արևի վերադարձի խոստման» (Ամերիկանա հանրագիտարան (անգլ.))։

  6. Տոնածառ։ «Ծառին երկրպագելը, որը տարածված բան էր հեթանոս եվրոպացիների մեջ, շարունակվեց այն բանից հետո, երբ նրանք դավանափոխ եղան ու դարձան քրիստոնյաներ»։ Ծառի երկրպագությունը պահպանվել է, օրինակ, երբ «եղևնին ձմեռային տոներին դրել են տան ներսում կամ մուտքի մոտ» (Բրիտանական հանրագիտարան (անգլ.))։

 

Իմացիր ավելին

Ի՞նչ է հարկավոր Աստվածաշունչը հասկանալու համար

Անկախ քո ծագումից՝ կարող ես հասկանալ Աստվածաշնչում գրված Աստծու խոսքերը։

Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն տոնում Սուրբ Ծնունդը

Շատերը տոնում են Սուրբ Ծնունդը, թեև գիտեն, թե որտեղից է ծագել այն։ Իմացեք, թե ինչու Վկաները չեն նշում այն։