Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշունչը արգելո՞ւմ է սեռական հաճույքը

Աստվածաշունչը արգելո՞ւմ է սեռական հաճույքը

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշունչը ոչ թե արգելում է սեռական հաճույքը, այլ ցույց է տալիս, որ այն պարգև է Աստծու կողմից, որ տրվում է ամուսնացածներին։ Աստված ստեղծեց առաջին տղամարդուն և կնոջը, որից հետո «նայեց իր ստեղծած բոլոր բաներին ու տեսավ, որ այդ ամենը շատ լավ է» (Ծննդոց 1:27, 31)։ Երբ նա միավորեց նրանց որպես ամուսնական զույգ, ասաց. «Նրանք մեկ մարմին կլինեն» (Ծննդոց 2:24)։ Դա նշանակում էր, որ նրանք վայելելու էին սեռական և էմոցիոնալ մտերմության հաճույքը։

Աստվածաշնչի հետևյալ խոսքերը արտահայտում են այն հաճույքը, որ ստանում է ամուսնացած տղամարդը. «Ուրախացիր քո երիտասարդության կնոջ հետ.... Թող նրա ստինքները հարբեցնեն քեզ ամեն ժամանակ։ Անդադար նրա սիրով զմայլվիր» (Առակներ 5:18, 19)։ Աստված կնոջն էլ այնպես է ստեղծել, որ հաճույք ստանա ամուսնու հետ սեռական հարաբերություններից։ Աստվածաշունչը ասում է. «Ամուսինն ու կինը պետք է բավարարեն միմյանց սեռական կարիքները» (1 Կորնթացիներ 7:3, God’s Word Bible)։

Կան սահմաններ

Աստված սահմանել է, որ սեռական հարաբերություն լինի միմիայն ամուսնական զույգի միջև, ինչպես Եբրայեցիներ 13։4-ում է ասվում. «Թող ամուսնությունը բոլորի համար պատվական լինի, և ամուսնական անկողինը՝ չպղծվի, քանի որ Աստված դատելու է պոռնիկներին ու շնացողներին»։ Կողակիցները պետք է հավատարիմ և նվիրված լինեն միմյանց։ Նրանք երջանիկ են լինում ոչ թե սեփական ցանկությունները բավարարելով, այլ Աստվածաշնչի հետևյալ սկզբունքով առաջնորդվելով. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20:35

 

Իմացիր ավելին

Ինչպե՞ս ընտանեկան կյանքը երջանիկ դարձնել

Սիրելու հարցում Հիսուսին պետք է ընդօրինակեն ամուսինները, կանայք, ծնողները և երեխաները։ Ի՞նչ ենք սովորում նրանից։?