Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում Զատիկի մասին

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում Զատիկի մասին

Աստվածաշնչի պատասխանը

Զատիկը նշելը հիմնված չէ Աստվածաշնչի վրա։ Եթե թերթես պատմության էջերը, կիմանաս Զատիկի իրական նշանակությունը. այն ավանդույթ է՝ հիմնված պտղաբերության հետ կապված հին ծեսերի վրա։ Նկատի առ հետևյալը։

  1. Անվանումը։ «Բրիտանական հանրագիտարանում» նշվում է. «Անգլերեն «Իսթեր» բառի ծագումն անորոշ է։ Անգլոսաքսոնացի քահանա սրբազան Բիդը 8-րդ դարում այդ բառը վերցրել է անգլոսաքսոնական գարնան աստվածուհի Իոսթրիի անունից»։ Ուրիշ աշխատություններում Զատիկը առնչվում է փյունիկեցիների պտղաբերության աստվածուհի Աստարովթին, որը բաբելոնական դիցաբանության մեջ Իշտար աստվածուհին է։

  2. Նապաստակներ, ճագարներ։ Դրանք պտղաբերության խորհրդանիշն են, որոնք «փոխանցվել են եվրոպական ու Մերձավոր Արևելքի հնագույն հեթանոսական գարնանային ծիսական ու խորհրդանշական տոներից» (Բրիտանական հանրագիտարան (անգլ.))։

  3. Ձու։ Ըստ մի աշխատության՝ ենթադրվում է, որ Զատիկի ձու փնտրելը, որը բերում է Զատիկի ճագարը, «ոչ թե պարզապես մանկական խաղ է, այլ պտղաբերության ծիսակատարությունից մնացած ավանդույթ է» (Funk & Wagnalls Standard Dictionary of Folklore, Mythology and Legend)։ Որոշ մշակույթներում մարդիկ հավատում էին, որ Զատիկի ներկված ձվերը «կարող էին կախարդական կերպով երջանկություն, բարեկեցություն, առողջություն ու պաշտպանություն բերել» (Traditional Festivals)։

  4. Զատիկի նոր հագուստ։ «Անքաղաքավարություն էր համարվում ու, հետևաբար, վատ նշան գարնան սկանդինավյան աստվածուհուն ողջունելը հին հագուստով» (The Giant Book of Superstitions)։

  5. Արևածագի արարողություններ։ Դրանք առնչվում են վաղեմի արևապաշտ մարդկանց ծիսակատարություններին, որոնք «կատարում էին գարնան գիշերահավասարին՝ ողջունելով արևին ու դրա մեծ զորությանը, որը նոր կյանք էր բերում աճող բոլոր բաներին» (Celebrations—The Complete Book of American Holidays)։

Մի գրքում Զատիկի ծագումը հետևյալ կերպ է նկարագրվում. «Կասկած չկա, որ վաղ Եկեղեցին որդեգրել է հեթանոսական հին սովորությունները ու դրանց քրիստոնեական նշանակություն տվել» (The American Book of Days)։

Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ Աստծուն երկրպագելիս չհետևենք իրեն տհաճություն պատճառող ավանդույթներին ու սովորություններին (Մարկոս 7:6–82 Կորնթացիներ 6։17-ում գրված է. ««Զատվեցե՛ք,– ասում է Եհովան,– և այլևս անմաքուր բանի մի՛ դիպեք»»։ Զատիկը հեթանոսական տոն է, որը չեն նշում նրանք, ովքեր ցանկանում են հաճեցնել Աստծուն։

 

Իմացիր ավելին

Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն

Ամեն տարի միլիոնավոր մարդիկ հավաքվում են նշելու Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն։ Հրավիրում ենք ձեզ ներկա լինել և իմանալ՝ ինչպես է նրա մահն առնչվում ձեր կյանքին։

Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն նշում Զատիկը

Շատերը Զատիկը համարում են քրիստոնեական տոն։ Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն նշում այն։