Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ իմաստ ունեն թվերը Աստվածաշնչում։ Թվագիտությունը աստվածաշնչյան հիմք ունի՞

Ի՞նչ իմաստ ունեն թվերը Աստվածաշնչում։ Թվագիտությունը աստվածաշնչյան հիմք ունի՞

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշնչում թվերը պետք է հասկանալ բառացի իմաստով, սակայն երբեմն դրանք խորհրդանշական իմաստ ունեն։ Սովորաբար համատեքստը ցույց է տալիս՝ տվյալ դեպքում թիվը բառացի է, թե ոչ։ Ուշադրություն դարձրեք Աստվածաշնչում օգտագործված հետևյալ թվերի խորհրդանշական իմաստներին։

  • 1 Միություն։ Օրինակ՝ Հիսուսը աղոթեց Աստծուն, որ իր հետևորդները «մի լինեն, ինչպես որ դու, Հա՛յր, միության մեջ ես ինձ հետ և ես միության մեջ եմ քեզ հետ» (Հովհաննես 17:21; Մատթեոս 19:6

  • 2 Իրավական հարցերում, երկու վկաների կողմից է հաստատվում փաստի ճշմարտացիությունը (2 Օրենք 17:6)։ Նաև տեսիլքի կամ խոսքի կրկնությունը հաստատում է դրա ճշգրտությունը և հավաստիությունը։ Օրինակ՝ երբ Հովսեփը մեկնեց Եգիպտոսի փարավոնի երազը, նա ասաց. «Այն փաստը, որ փարավոնը երազը երկու անգամ տեսավ, նշանակում է, որ այդ բանը հաստատապես վճռված է ճշմարիտ Աստծու կողմից» (Ծննդոց 41:32)։ Մարգարեական տեսիլքում «երկու եղջյուրները» ներկայացնում են երկիշխանություն, ինչպես Մարա-պարսկական կայսրության վերաբերյալ Դանիել մարգարեին տրված տեսիլքում (Դանիել 8:20, 21; Հայտնություն 13:11

  • 3 Ինչպես երեք վկայի ասածն է հաստատում փաստի ճշմարտացիությունը, այնպես էլ խոսքի կրկնությունը երեք անգամ անհերքելիորեն հաստատում և ընդգծում է այն (Եզեկիել 21:27; Գործեր 10:9–16; Հայտնություն 4:8; 8:13

  • 4 Այս թիվը կարող է խորհրդանշել կազմվածքի կամ գործառույթի ամբողջականություն, ինչպես օրինակ «երկրի չորս ծայրեր» արտահայտության մեջ (Հայտնություն 7:1; 21:16; Եսայիա 11:12

  • 6 Քանի որ այս թիվը մեկով պակաս է յոթից, որը հաճախ խորհրդանշում է ամբողջություն, այն կարող է հասկացվել որպես թերի կամ անկատար վիճակ կամ Աստծու թշնամիների հետ կապված մի բան (1 Տարեգրություն 20:6; Դանիել 3:1; Հայտնություն 13:18

  • 7 Այս թիվը հաճախ օգտագործվում է որպես ամբողջականության գաղափարի խորհրդանիշ։ Օրինակ՝ Աստված իսրայելացիներին պատվիրել էր յոթ օր պտտվել Երիքովի շուրջ, իսկ վերջին յոթերորդ օրը յոթ անգամ (Հեսու 6:15)։ Աստվածաշնչում յոթ թվի նմանատիպ օգտագործման շատ օրինակներ կան (Ղևտական 4:6; 25:8; 26:18; Սաղմոս 119:164; Հայտնություն 1:20; 13:1; 17:10)։ Մի անգամ Հիսուսը Պետրոսին ասաց, որ նա պետք է ների իր եղբորը «ոչ թե մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասունյոթ անգամ»։ Այստեղ «յոթ» թվի կրկնությունը փոխանցում է «առանց սահմանափակման» լինելու գաղափարը (Մատթեոս 18:21, 22

  • 10 Այս թիվը ունի լրիվության կամ ինչ-որ բանի ընդհանուր թվի իմաստ (Ելք 34:28; Ղուկաս 19:13; Հայտնություն 2:10

  • 12 Սա ակներևաբար խորհրդանշում է ամբողջական, աստվածային նախաձեռնություն։ Օրինակ՝ երկնային ոլորտի վերաբերյալ Հովհաննես առաքյալին տրված տեսիլքում կար նաև մի քաղաք, որը «տասներկու հիմնաքար ուներ, և նրանց վրա Գառան տասներկու առաքյալների տասներկու անուններն էին» (Հայտնություն 21:14; Ծննդոց 49:28)։ Այս թվի կրկնապատիկը նմանատիպ նշանակություն ունի (Հայտնություն 4:4; 7:4–8

  • 40 Որոշ դեպքերում դատաստան իրագործելու կամ պատիժ իրականացնելու հետ կապված թիվ (Ծննդոց 7:4; Եզեկիել 29:11, 12

Թվագիտություն

Աստվածաշնչում թվերի խորհրդանշական իմաստը բոլորովին տարբեր է թվագիտությունից, որը կապված է թվերի, դրանց համակցության և գումարի հետևում թաքնված գաղտնիքներ որոնելու հետ։ Օրինակ՝ հրեա կաբալիստները (կաբալա՝ թվահմայություն) վերլուծել են Եբրայերեն Գրությունները՝ կիրառելով գեմատրիայի մեթոդը, որը տառերի թվային համարժեքների միջոցով գաղտնի ծածկագրեր որոնելու տեխնիկա է։ Թվագիտությունը գուշակության մի ձև է, որն Աստված դատապարտում է (2 Օրենք 18:10–12

 

Իմացիր ավելին

«Եկեք այս համարը համեմատենք սուրբգրային այլ համարների հետ»

Երբ Աստվածաշնչից որևէ համար ենք կարդում, ինչպե՞ս կարող է համատեքստը օգնել մեզ հասկանալու դրա իմաստը։