Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշունչը մարդկայի՞ն իմաստության արդյունք է

Աստվածաշունչը մարդկայի՞ն իմաստության արդյունք է

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշունչը, որը հայտնի է նաև որպես Սուրբ Գիրք, պարունակում է շատ իմաստուն խոսքեր։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասում Աստվածաշունչն ինքն իր մասին. «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3:16)։ Այս պնդմանը թիկունք կանգնող շատ ապացույցներ կան։ Նկատի առնենք հետևյալները.

  • Ոմանք փորձել են կասկածի տակ դնել Աստվածաշնչի պատմականորեն ճշգրիտ լինելու փաստը, բայց հաջողության չեն հասել։

  • Աստվածաշունչ գրողները եղել են անկեղծ մարդիկ, որոնք ազնվորեն են ներկայացրել փաստերը։ Ինչն էլ վստահություն է ներշնչում ընթերցողին։

  • Աստվածաշունչը ունի մի գլխավոր թեմա, այն է՝ Աստված իրավունք ունի իշխելու և նա իրականացնելու է մարդկության առնչությամբ իր նպատակը երկնային Թագավորության միջոցով։

  • Թեև գրվել է հազարավոր տարիներ առաջ, այն զերծ է ժամանակին լայնորեն ընդունված գիտական սխալ պատկերացումներից։

  • Պատմական արձանագրությունները փաստում են, որ աստվածաշնչյան մարգարեությունները կամ կանխատեսումները իրականացել են։

 

Իմացիր ավելին

Բարի լուրը իսկապե՞ս Աստծուց է

Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ Աստվածաշնչի խոսքերը ճշգրիտ են։

Աստվածաշունչը Աստծո՞ւ խոսքն է

Քո կարծիքով՝ Աստվածաշունչը գրողները իսկապես ներշնչվա՞ծ են եղել Աստծուց։