Աստվածաշնչի պատասխանը

Աստված գործի է դնում իր անգերազանցելի զորությունը ողջ տիեզերքում։ Այն մասին թե ինչպես է նա արարել անհամար աստղերը Աստվածաշունչն ասում է. «Բարձրացրեք ձեր աչքերն ու նայեք։ Ո՞վ է ստեղծել այս ամենը։ Նա, ով աստղերի զորքը թվով է դուրս բերում և նույնիսկ անունով է կանչում նրանց բոլորին։ Նրա անսպառ հզոր ուժի և սաստիկ զորության շնորհիվ նրանցից ոչ մեկը չի կորչում» (Եսայիա 40:25, 26

Բայց Աստված պարզապես հզոր ուժ չէ։ Աստվածաշունչն ասում է, որ նա ունի զգացմունքներ, ինչպիսիք են օրինակ սերը և ատելությունը (Սաղմոս 11:5; Հովհաննես 3:16)։ Այս գիրքը նաև ցույց է տալիս, որ այն, թե ինչպես են մարդիկ վարվում, կարող է ազդել նրա զգացմունքների վրա (Սաղմոս 78:40, 41