Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Քանի՞ անուն ունի Աստված

Քանի՞ անուն ունի Աստված

Աստվածաշնչի պատասխանը

Աստված միայն մեկ անուն ունի։ Եբրայերենում այն գրվում է չորս տառով՝ יהוה, և հայերենում սովորաբար թարգմանվում է «Եհովա»։ * Եսայիա մարգարեի միջոցով Աստված ասաց. «Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը» (Եսայիա 42:8)։ Այս անունը աստվածաշնչյան հին ձեռագրերում հանդիպում է մոտ 7 000 անգամ՝ ավելի հաճախ, քան Աստծուն բնութագրող տիտղոսները կամ որևէ մեկի անունը։ *

Եհովան ուրիշ անուններ ունի՞

Համաձայն Աստվածաշնչի՝ Աստված ընդամենը մեկ անուն ունի։ Սակայն այդ գրքում նշված են նրա բազմաթիվ տիտղոսները և նրան բնութագրող արտահայտություններ։ Ստորև նշված տիտղոսներից ու նկարագրություններից մի քանիսը բացահայտում են Եհովայի անձնավորության երեսակներից մեկը։

Տիտղոս

Աստվածաշնչյան համարներ

Նշանակություն

Ալլահ

 

«Ալլահ» արաբերեն բառը ոչ թե անձնանուն է, այլ տիտղոս, որը նշանակում է «Աստված»։ Այդ պատճառով այն գործածվում է Աստվածաշնչի արաբերեն և մի շարք այլ լեզուներով թարգմանություններում։

Ալֆա և Օմեգա

Հայտնություն 1:8; 21:6; 22:13

«Առաջինը և վերջինը», կամ՝ «սկիզբը և վերջը», այսինքն՝ Եհովայից առաջ գոյություն չի ունեցել Ամենակարող Աստված և նրանից հետո էլ չի լինի (Եսայիա 43:10)։ Ալֆան և օմեգան հունարեն այբուբենի առաջին և վերջին տառերն են։

Աղոթքներ Լսող

Սաղմոս 65:2

Անձամբ լսում է իրեն ուղղված յուրաքանչյուր աղոթք, որն արվում է հավատով։

Ամենաբարձրյալ

Դանիել 7:18, 27

Գերագույն իշխանն է։

Ամենակարող

Ծննդոց 17:1

Ունի անհաղթելի զորություն։ Եբրայերեն Էլ Շադդայ արտահայտությունը, որը նշանակում է «Ամենակարող Աստված», Աստվածաշնչում հանդիպում է յոթ անգամ։

Ամենասուրբ

Առակներ 9:10

Սրբության (բարոյական մաքրության) հարցում գերազանցում է բոլորին։

Աստված

Ծննդոց 1:1

Նա, ում հարկավոր է երկրպագել։ Եբրայերեն Էլոհիմ բառը դրված է հոգնակի թվով, ինչը մատնանշում է Եհովայի մեծությունը, արժանապատվությունը և գերազանցությունը։

Աստվածների Աստված

2 Օրենք 10:17

Գերագույն Աստվածն է՝ ի տարբերություն «փուչ աստվածների», որոնց մարդիկ երկրպագում են (Եսայիա 2:8

Արարիչ

Եսայիա 40:28

Նա է ստեղծել ամեն բան։

Բարձրյալ

Սաղմոս 47:2

Զբաղեցնում է ամենաբարձր դիրքը։

Բրուտ

Եսայիա 64:8

Իշխանություն ունի առանձին անհատների և ազգերի վրա, ինչպես որ բրուտը իշխանություն ունի կավի վրա (Հռոմեացիներ 9:20, 21

Գերիշխան Տեր

Ծննդոց 15:2

Ունի գերագույն իշխանություն։ Եբրայերեն՝ Ադոնայ։

Ես եմ որ եմ

Ելք 3:14, «Արարատ» թարգմանություն

Դառնում է այն, ինչ անհրաժեշտ է իր նպատակն իրագործելու համար։ «Ես եմ որ եմ» արտահայտությունը թարգմանվել է նաև «ես կդառնամ այն, ինչ կկամենամ դառնալ» («Նոր աշխարհ թարգմանություն»)։ Այս նկարագրությունը օգնում է հասկանալու հաջորդ համարում նշված «Եհովա» անվան նշանակությունը (Ելք 3:15

Երջանիկ Աստված

1 Տիմոթեոս 1:11

Նրան բնորոշ է ուրախ և երջանիկ լինելը (Սաղմոս 104:31

Զորաց Տեր, Սաբաովթ Տեր

Եսայիա 1:9, «Արարատ» թարգմանություն; Հռոմեացիներ 9:29, «Արարատ» թարգմանություն

Հրեշտակների մեծ զորքի հրամանատարն է։ «Սաբաովթ Տեր» տիտղոսը թարգմանվում է նաև «Զորքերի Տեր Եհովա» (Հռոմեացիներ 9:29

Ժայռ, Վեմ

Սաղմոս 18:2, 46

Նրա մոտ կարելի է ապահով ապաստարան և փրկություն գտնել։

Հայր

Մատթեոս 6:9

Նա է կյանք տալիս։

Հավիտենության Թագավոր

Հայտնություն 15:3

Նրա իշխանությունը չունի սկիզբ և վերջ։

Հինավուրց

Դանիել 7:9, 13, 22

Չի ունեցել սկիզբ, հավիտյան գոյություն է ունեցել նախքան ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի արարվելը (Սաղմոս 90:2

Հովիվ

Սաղմոս 23:1

Հոգ է տանում իր ծառաների մասին։

Մեծ Ստեղծիչ

Սաղմոս 149:2

Ստեղծել է բոլոր բաները (Հայտնություն 4:11

Մեծ Ուսուցիչ

Եսայիա 30:20, 21

Օգտակար բաներ է սովորեցնում և ճիշտ առաջնորդություն է տալիս (Եսայիա 48:17, 18

Նախանձոտ, Խանդոտ

Ելք 34:14; «Արարատ» թարգմանություն

Երկրպագության հարցում մրցակցություն չի հանդուրժում։ Բնագրային բառը նաև թարգմանվել է «չի հանդուրժում մրցակիցների» և «բացարձակ նվիրվածություն պահանջող» (God’s Word Bible; «Նոր աշխարհ թարգմանություն»)։

Տեր

Սաղմոս 135:5

Սեփականատեր կամ տիրակալ։ Եբրայերեն՝ Ադոն և Ադոնիմ։

Փրկագնող

Եսայիա 41:14

Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի հիման վրա մարդկանց ազատում է մեղքից ու մահից (Հովհաննես 3:16

Փրկիչ

Եսայիա 45:21

Ազատում է վտանգից կամ կործանումից։

«Եհովա» անունը Եբրայերեն Գրություններում եղող աշխարհագրական անուններում

Աստծու անձնանունն ընդգրկված է Աստվածաշնչի աշխարհագրական որոշ անունների մեջ, սակայն դրանք Աստծու անունները չեն։

Աշխարհագրական անուն

Աստվածաշնչյան համարներ

Նշանակություն

Եհովա-Յիրե

Ծննդոց 22:13, 14

«Եհովան կտա»։

Եհովա-Նիսսի

Ելք 17:15

«Եհովան ազդանշանի իմ սյունն է», կամ՝ «Եհովան իմ դրօշակն է» («Արարատ» թարգմանություն)։ Եհովան այն Աստվածն է, որի մոտ իր ժողովուրդը հավաքվում է պաշտպանություն և օգնություն ստանալու համար (Ելք 17:13–16

Եհովա-Շալոմ

Դատավորներ 6:23, 24

«Եհովան խաղաղություն է»։

Եհովա-շամմա

Եզեկիել 48:35, ծանոթագրություն։

«Եհովան այնտեղ է»։

Ինչու է հարկավոր իմանալ և գործածել Աստծու անունը

  • Ակնհայտ է, որ Աստծու անունը՝ Եհովա, շատ կարևոր է նրա համար, քանի որ այն հազարավոր անգամներ հանդիպում է Աստվածաշնչում (Մաղաքիա 1:11

  • Աստծու Որդին՝ Հիսուսը, բազմիցս ընդգծել է Աստծու անվան կարևորությունը։ Օրինակ՝ մի անգամ նա աղոթեց Եհովային՝ ասելով. «Թող սրբացվի քո անունը» (Մատթեոս 6:9; Հովհաննես 17:6

  • Նրանք, ովքեր իմանում և գործածում են Աստծու անունը, առաջին քայլերն են անում նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ հաստատելու համար (Սաղմոս 9:10; Մաղաքիա 3:16)։ Այդպիսի փոխհարաբերությունների շնորհիվ նրանք կարող են օգուտներ քաղել Աստծու տված հետևյալ խոստումից. «Քանի որ նա սիրեց ինձ, պիտի փրկեմ նրան, պիտի պահպանեմ նրան, որովհետև նա ճանաչեց իմ անունը» (Սաղմոս 91:14

  • Ճիշտ է, Աստվածաշունչն ասում է, որ «կան այնպիսիներ, որ «աստվածներ» են կոչվում թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա, ինչպես որ կան շատ «աստվածներ» և շատ «տերեր»» (1 Կորնթացիներ 8:5, 6), սակայն այն հստակ ցույց է տալիս, որ միմիայն միակ ճշմարիտ Աստվածն է կրում «Եհովա» անունը (Սաղմոս 83:18

^ պարբ. 3 Որոշ եբրայագետներ նախընտրում են գործածել Աստծու անվան «Յահվե» ձևը։

^ պարբ. 3 Աստծու անվան կարճ ձևը՝ «Յահ», մոտ 50 անգամ հանդիպում է Աստվածաշնչում, այդ թվում՝ «Ալելուիա» բառում, որը նշանակում է «գովաբանեք Յահին» (Հայտնություն 19:1 «Արարատ» թարգմանություն, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։