Անցնել բովանդակությանը

Ինչո՞ւ աղոթել Հիսուսի անունով

Ինչո՞ւ աղոթել Հիսուսի անունով

Աստվածաշնչի պատասխանը

 Մենք պետք է աղոթենք Աստծուն Հիսուսի անունով, քանի որ դա Աստծու հավանությունն ունեցող միակ ճանապարհն է, որով կարող ենք մոտենալ նրան։ Հիսուսն ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14։6)։ Նա նաև ասաց իր հավատարիմ առաքյալներին. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե որևէ բան խնդրեք Հորից իմ անունով, նա կտա ձեզ» (Հովհաննես 16։23

Պատճառներ, թե ինչու պետք է աղոթենք Հիսուսի անունով

  •   Պատվում ենք Հիսուսին ու իր Հորը՝ Եհովա Աստծուն (Փիլիպպեցիներ 2։9–11

  •   Ցույց ենք տալիս, որ գնահատում ենք Հիսուսի մահը որպես Աստծու կողմից տրված փրկություն (Մատթեոս 20։20; Գործեր 4։12

  •   Գիտակցում ենք Հիսուսի առանձնահատուկ դերը որպես Հաշտարար Աստծու և մարդկանց միջև (Եբրայեցիներ 7։25

  •   Հարգում ենք Հիսուսի ծառայությունը որպես Քահանայապետ, որը կարող է օգնել մեզ լավ անուն ունենալու Աստծու մոտ (Եբրայեցիներ 4։14–16