Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշունչը խոսո՞ւմ է աբորտի մասին

Աստվածաշունչը խոսո՞ւմ է աբորտի մասին

Աստվածաշնչի պատասխանը

Աստված կյանքը սուրբ է համարում, և նրա համար թանկ է նույնիսկ մոր արգանդում զարգացող սաղմը։ Դավիթ թագավորը հետևյալ խոսքերն է ուղղել Աստծուն. «Քո աչքերը տեսան իմ սաղմը» (Սաղմոս 139:16)։ Աստված կարգադրել էր, որ չծնված երեխային վնաս հասցնողին պարտադիր պատասխանատվության ենթարկեն։ Ուստի Նա չծնված երեխային սպանելը մարդասպանություն է համարում (Ելք 20:13; 21:22, 23

Ինչպե՞ս կարող են վարվել ամուսինները, երբ ծննդաբերության ժամանակ ստեղծվում է այնպիսի ծայրահեղ իրավիճակ, որ կա՛մ մայրը պետք է մահանա, կա՛մ երեխան։ Այդ դեպքում իրենք պետք է որոշեն, թե ում կյանքը փրկել։