Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Օրալային սեքսը համարվո՞ւմ է սեքս

Օրալային սեքսը համարվո՞ւմ է սեքս

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների հաշվետվության համաձայն՝ հարցվածների կեսը 15–19 տարեկանում զբաղվել է օրալային սեքսով։ «Եթե դեռահասների հետ խոսես [օրալային սեքսի մասին], կտեսնես, որ դա նրանց համար սովորական բան է։ Նրանք դա սեքս չեն համարում»,— ասում է Շերլին Ազամը իր «Օրալային սեքս. համբույր քնելուց առաջ» գրքում (Oral Sex Is the New Goodnight Kiss)։

 Ինչ ես կարծում

Հարցերին պատասխանիր այո կամ ոչ։

  1. Օրալային սեքսի արդյունքում հնարավո՞ր է հղիանալ։

    1. Այո

    2. Ոչ

  2. Օրալային սեքսը կարո՞ղ է բացասաբար ազդել առողջության վրա։

    1. Այո

    2. Ոչ

  3. Օրալային սեքսը համարվո՞ւմ է սեքս։

    1. Այո

    2. Ոչ

 Ինչ են ցույց տալիս փաստերը

Համեմատիր քո պատասխանները։

  1. Օրալային սեքսի արդյունքում հնարավո՞ր է հղիանալ։

    Պատասխան։ Ոչ։ Սա պատճառներից մեկն է, թե ինչու շատերը սխալմամբ կարծում են, թե օրալային սեքսը անվտանգ է։

  2. Օրալային սեքսը կարո՞ղ է բացասաբար ազդել առողջության վրա։

    Պատասխան։ Այո։ Օրալային սեքսով զբաղվելու հետևանքով մարդուն կարող են փոխանցվել մի շարք հիվանդություններ ու վարակներ, ինչպես՝ հեպատիտ (A կամ B), սեռական գորտնուկներ, գոնոռեա, հերպես, ՄԻԱՎ և սիֆիլիս։

  3. Օրալային սեքսը համարվո՞ւմ է սեքս։

    Պատասխան։ Այո։ Ցանկացած գործողություն՝ կապված մեկ ուրիշի սեռական օրգանների հետ, լինի սեռական ակտը, ուրիշի սեռական օրգանները գրգռելը կամ օրալային ու անալային սեքսը, համարվում է սեքս։

 Ինչու է այս հարցը կարևոր

Ուշադրություն դարձրու Աստվածաշնչից մի քանի համարների վրա, որոնք առնչվում են օրալային սեքսին։

Աստվածաշունչն ասում է. «Սա է Աստծու կամքը, որ դուք.... հեռու մնաք պոռնկությունից» (1 Թեսաղոնիկեցիներ 4:3

«Պոռնկություն» թարգմանված բնագիր բառը վերաբերում է արտամուսնական բոլոր տեսակ սեռական հարաբերություններին, որոնց մեջ են մտնում բուն սեռական ակտը, օրալային սեքսը, անալային սեքսը և ուրիշի սեռական օրգանները գրգռելը։ Պոռնկությամբ զբաղվող մարդիկ կարող են դառը հետևանքներ կրել, որոնցից ամենալուրջը Աստծու հետ մտերիմ փոխհարաբերությունների խաթարումն է (1 Պետրոս 3:12

Աստվածաշունչն ասում է. «Ով պոռնկությամբ է զբաղվում, իր իսկ մարմնի դեմ է մեղք գործում» (1 Կորնթացիներ 6:18

Օրալային սեքսը վնասում է մարդուն թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգևորապես։ Այն կարող է նաև էմոցիոնալ մեծ ցավ պատճառել։ «Օգտագործված լինելու, արածի համար զղջալու և խոցելի լինելու զգացումը միայն հեշտոցային սեքսով զբաղվողները չէ, որ ունենում են,— գրված է «Ինչպես երեխաների հետ խոսել սեքսի մասին» գրքում (Talking Sex With Your Kids)։— Բոլոր վատ էմոցիաները, որ լինում են սխալ իրավիճակում սեռական հարաբերություն ունենալու արդյունքում, կարող են լինել ցանկացած տեսակի սեքսով զբաղվելու դեպքում։ Սեքսը մնում է սեքս»։

Աստվածաշունչն ասում է. «Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ» (Եսայիա 48:17

Համոզվա՞ծ ես, որ սեքսին վերաբերող Աստծու օրենքները իսկապես օգտակար են քեզ համար։ Թե՞ մտածում ես, որ դրանք սահմանափակում են քո ազատությունը։ Պատկերացրու՝ ընթանում ես մայրուղով, որտեղ կան երթևեկությունը կարգավորող, արագությունը սահմանափակող և արգելող նշաններ։ Ի՞նչ ես կարծում, դրանք սահմանափակո՞ւմ են քեզ, թե՞ ծառայում են քո ապահովությանը։ Ի՞նչ կպատահի, եթե դու և մյուս վարորդները անտեսեք դրանք։

Երթևեկության կանոնները պաշտպանում են քեզ, թեպետ սահմանափակում են քո ազատությունը։ Այդպես էլ Աստծու օրենքներն են պաշտպանում քեզ, թեպետ կարող են սահմանափակող լինել

Երթևեկության նշանները կարելի է համեմատել Աստծու հաստատած չափանիշների հետ։ Եթե անտեսես դրանք, կկրես քո արածի հետևանքները (Գաղատացիներ 6:7)։ «Որքան փոխզիջումների ես գնում քո համոզմունքների և արժեքների հարցում և անում ես բաներ, որ զգում ես՝ սխալ են, այնքան պակասում է քո ինքնահարգանքը»,— ասվում է «Գիտելիքներ սեքսի մասին» գրքում (Sex Smart)։ Սակայն եթե ապրում ես Աստծու չափանիշների համաձայն, դու բարոյական անձնավորություն կլինես և մաքուր խիղճ կունենաս (1 Պետրոս 3:16

Իմացիր ավելին

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում համասեռամոլության մասին

Ինչպե՞ս է Աստված վերաբերվում համասեռամոլությանը։ Կարո՞ղ է հոմոսեքսուալ հակումներ ունեցող մարդը հաճեցնել Աստծուն։

Մինչամուսնական սեքսը սխա՞լ է

Իմացիր, թե ինչ է ասում Աստվածաշունչը մինչամուսնական սեքսի և այլ բնույթի ինտիմ հարաբերությունների մասին։