Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ պետք է իմանամ ալկոհոլի գործածության մասին

Ի՞նչ պետք է իմանամ ալկոհոլի գործածության մասին

Աստվածաշունչը չի դատապարտում ալկոհոլի չափավոր գործածությունը, եթե դա օրենքով արգելված չէ։ Սակայն այն արգելում է հարբեցողությունը (Սաղմոս 104:15; 1 Կորնթացիներ 6:10

Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե քեզ վրա ճնշում են գործադրում, որ խմես, մինչդեռ օրենքով արգելված է ալկոհոլ օգտագործելը կամ ծնողներդ թույլ չեն տալիս քեզ դա անել։

  • Մտածիր հետևանքների մասին

  • Որոշում կայացրու

  • Ինչ են ասում հասակակիցներդ

Մտածիր հետևանքների մասին

Քո հասակակիցներից ոմանք գուցե մտածում են, որ խմիչքը լավ ժամանակ անցկացնելու գրավական է։ Բայց ի՞նչ կարող է լինել խմելու հետևանքը։

  • Օրենքի հետ կապված խնդիրներ։ Կախված այն բանից, թե որտեղ ես ապրում, եթե ալկոհոլ օգտագործելը օրենքով արգելված է, սակայն դու խմում ես, գուցե մեղադրվես հանցագործություն կատարելու մեջ, կորցնես վարորդական իրավունքդ, ստիպված լինես հանրային աշխատանք կատարել կամ նույնիսկ կալանավորվես (Հռոմեացիներ 13:3

  • Արատավորված համբավ։ Ալկոհոլը թուլացնում է մարդու ինքնահսկողության ֆունկցիան։ Խմիչքի ազդեցության տակ կարող ես ասել կամ անել այնպիսի բաներ, որոնց համար հետո կզղջաս (Առակներ 23:31–33)։ Սոցիալական մեդիայի այս դարաշրջանում քո գործողությունները կարող են տևական վնաս հասցնել հեղինակությանդ։

  • Օրգանիզմի թույլ պաշտպանական համակարգ։ Ալկոհոլի ազդեցության տակ լինելով՝ կարող ես հեշտությամբ ֆիզիկական կամ սեռական բռնության զոհ դառնալ։ Նաև կարող ես ենթարկվել ուրիշների ազդեցությանը, ինչի պատճառով գուցե անտեղի ռիսկի դիմես կամ օրինախախտ վարքագիծ դրսևորես։

  • Կախվածություն։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ վաղ տարիքից խմել սկսելը մեծացնում է կախվածություն ձեռք բերելու հավանականությունը։ Սթրեսը հաղթահարելու, միայնության զգացումը ճնշելու կամ ձանձրույթը փարատելու նպատակով ալկոհոլ օգտագործելը գցում է այնպիսի շրջապտույտի մեջ, որից դուրս գալը ավելի ու ավելի դժվար է դառնում։

  • Մահ։ Մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգներում ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու պատճառով յուրաքանչյուր 52-րդ րոպեին մեկ մահացու դեպք է գրանցվել։ Միայն հինգ տարվա ընթացքում ամեն տարի ալկոհոլի օգտագործման պատճառով ստեղծված ճանապարհային պատահարներից մահացել է մինչև 21 տարեկան ավելի քան 1 500 մարդ։ Եթե նույնիսկ դու չես խմել, միևնույնն է, մեծ ռիսկի ես ենթարկվում, եթե համաձայնվում ես երթևեկել մեկի հետ, ով ալկոհոլ է օգտագործել։

Որոշում կայացրու

Եթե նախօրոք որոշես՝ ինչպես ես վարվելու, կկարողանաս խուսափել այն վտանգավոր և ծանր հետևանքներից, որոնք լինում են ալկոհոլի չարաշահման պատճառով։

Աստվածաշնչյան սկզբունք. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում» (Առակներ 22:3)։ Խելամիտ չի լինի մեքենա վարելուց կամ ուշադրություն պահանջող որևէ այլ գործով զբաղվելուց առաջ ալկոհոլ օգտագործել։

Վճռիր։ «Ես ալկոհոլ եմ օգտագործելու միայն այն դեպքում, երբ դա օրենքով արգելված չլինի, և տվյալ իրավիճակը թույլ տա»։

Աստվածաշնչյան սկզբունք. «Ծառաներ էք նորան որին հնազանդում էք» (Հռոմեացիներ 6:16, «Արարատ» թարգմանություն)։ Եթե դու խմում ես զուտ այն պատճառով, որ հասակակիցներդ են խմում, թույլ ես տալիս, որ ուրիշները ղեկավարեն քեզ։ Եթե խմում ես, որ փարատես ձանձրույթը կամ հաղթահարես սթրեսը, դու չես զարգացնի այնպիսի ունակություններ, որոնք քեզ անհրաժեշտ են խնդիրներդ լուծելու համար։

Վճռիր։ «Ես թույլ չեմ տա, որ հասակակիցներս ճնշում գործադրեն ինձ վրա, որ խմեմ»։

Աստվածաշնչյան սկզբունք։ «Մի՛ եղիր գինով հարբողների մեջ» (Առակներ 23:20)։ Վատ ընկերակցությունը կարող է քայքայել քո վճռականությունը։ Դու կարող ես վտանգավոր իրավիճակում հայտնվել, եթե լինես այնպիսի մարդկանց շրջապատում, ովքեր չարաշահում են ալկոհոլը։

Վճռիր։ «Ես չեմ մտերմանա նրանց հետ, ովքեր չարաշահում են ալկոհոլը»։

Տես նաև

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ալկոհոլի մասին։ Արդյո՞ք ալկոհոլ օգտագործելը մեղք է

Աստվածաշունչը նշում է գինու և այլ ալկոհոլային խմիչքների օգտակարության մասին։

ԱՐԹՆԱՑԵ՛Ք

Ինչ է ասում Աստվածաշունչը ալկոհոլի վերաբերյալ

Իմացիր, թե որ աստվածաշնչյան սկզբունքները կօգնեն քեզ հավասարակշռված տեսակետ ունենալու ալկոհոլի վերաբերյալ։