Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինչպե՞ս բարձր գնահատականներ ստանամ

Ինչպե՞ս բարձր գնահատականներ ստանամ

Ինչ կարող ես անել

Դրական մտածիր։ Ձեռք մի քաշիր քեզանից՝ մտածելով, թե քեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Երբ ունակություններիդ մասին բացասական մտքերը պատում են քեզ, փոխարինիր դրանք դրականով։ Օրինակ՝ երբ մարդիկ (գուցե անարդարացիորեն) քննադատեցին Պողոս առաքյալին՝ ասելով, թե նա խոսելու բավարար ունակություններ չունի, նա պատասխանեց. «Եթե ես անհմուտ եմ խոսելու մեջ, անկասկած այդպիսին չեմ գիտելիքների հարցում» (2 Կորնթացիներ 10:10; 11:6)։ Պողոսը գիտեր իր թույլ կողմերը։ Սակայն նա գիտեր նաև իր ուժեղ կողմերը։ Իսկ դո՞ւ։ Որո՞նք են քո ուժեղ կողմերը։ Եթե չես գտնում քո ուժեղ կողմերը, խնդրիր, որ քեզ աջակցելու պատրաստ չափահաս մեկը օգնի քեզ։ Նման ընկերը կարող է ասել, թե որոնք են դրանք և ինչպես կարող ես լավագույնս օգտագործել։

Ունեցիր սովորելու և ուսումնասիրություններ անելու լավ սովորություն։ Դպրոցում հաջողության հասնելու համար, ուզես թե չուզես, ի վերջո պետք է սովորես։ Այլընտրանք չկա։ Ինչ խոսք, հնարավոր է այդ բառն անգամ քեզ համար տհաճ է։ Սակայն սովորելն ու ուսումնասիրություններ անելը օգտակար է։ Իրականում, եթե մի քիչ ջանք թափես, կզգաս, որ դա նույնիսկ հաճելի է։ Լավ սովորություն զարգացնելու համար պետք է սովորես ճիշտ կազմակերպել օրդ։ Հիշիր՝ սովորելը միշտ պետք առաջնահերթ լինի։ Աստվածաշունչն ասում է, որ կա նաև «ծիծաղելու ժամանակ» և «պարելու ժամանակ» (Ժողովող 3:1, 4; 11:9)։ Թերևս շատ երիտասարդների նման դու էլ ես ցանկանում ժամանակ տրամադրել զվարճություններին։ Սակայն Ժողովող 11:4 համարը զգուշացնում է. «Քամուն նայողը սերմ չի ցանի, և ամպերին նայողը չի հնձի»։ Ո՞րն է դասը։ Մի՛ հետաձգիր։ Եթե հետաձգես, կարևոր գործդ չես անի։ Նախ դասերդ սովորիր, հետո խաղա կամ զվարճացիր։ Մի՛ անհանգստացիր, երկուսի համար էլ ժամանակ կգտնես։

Ինչպես մարզանքն է նպաստում մկանների զարգացմանը, այնպես էլ սովորելն է նպաստում առաջադիմությանը