Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս կարող եմ վերահսկել քաշս

Ինչպե՞ս կարող եմ վերահսկել քաշս

Աստվածաշունչը հորդորում է «սովորությունների մեջ չափավոր» լինել (1 Տիմոթեոս 3։2)։ Դա ներառում է ուտելու հետ կապված սովորություններդ։ Փորձիր հետևյալը։

Լսի՛ր ստամոքսիդ։ «Առաջ հաշվում էի կալորիաները,— ասում է 19-ամյա Ջուլյան,— բայց հիմա էլ չեմ ուտում, երբ զգում եմ, որ արդեն կուշտ եմ»։

Խուսափի՛ր անառողջ սննդից։ «Հենց դադարեցի կոլա և նմանատիպ հյութեր խմելուց, ընդամենը մեկ ամսում հինգ կիլոգրամ նիհարեցի»,— ասում է 21-ամյա Պիտերը։

Վերացրո՛ւ վատ սովորություններդ։ «Փորձում եմ բավարարվել միայն մեկ բաժին ուտելիքով»,— ասում է 19-ամյա Էրինը։

Հաջողության գաղտնիքը։ Բաց մի՛ թող ճաշի ժամերը, քանի որ հետո շատ կսովածանաս և հակված կլինես ավելի շատ ուտելու։

Ինչ խոսք, ոմանք, ովքեր ասում են՝ «պետք է վերահսկեմ իմ քաշը», աղավաղված տեսակետ ունեն մարմնի մասին։ Իրականում, իրենց տեսքը շատ լավն է։ Բայց, ի՞նչ կարող ես անել, եթե քեզ անհրաժեշտ է քաշ գցել։ Նկատի առ, թե ինչն օգնեց Կատրին անունով մի աղջկա։

«Երբ դեռահաս էի, քաշս նորմայից ավել էր, իսկ ես երբեք չէի ուզում, որ տեսքս այդպիսին լիներ։ Շատ էի մտահոգված իմ տեսքով ու վատ ինքնազգացողություն ունեի։

Ժամանակ առ ժամանակ փորձում էի քաշս կորցնել՝ հատուկ սննդակարգ պահելով, բայց հետո միշտ նորից քաշ էի հավաքում։ 15 տարեկանում որոշեցի, որ բավական է. ցանկանում էի ճիշտ ձևով կորցնել քաշս, այնպես, որ պահպանեի այն ամբողջ կյանքում։

Մի գիրք գնեցի, որում խոսվում էր ճիշտ սնվելու և մարմնամարզության սկզբունքների մասին։ Ինչ կարդում էի, կիրառում էի։ Վճռել էի, որ նույնիսկ եթե սայթաքեմ կամ վհատվեմ, չեմ հանձնվելու։

Եվ ի՞նչ։ Այն գործեց։ Մեկ տարվա ընթացքում կորցրի 27 կիլոգրամ։ Երկու տարի է՝ պահպանում եմ իմ ուզած քաշը։ Չէի կարծում, որ նման բան երբևէ կլինի։

Կարծում եմ, որ իմ հաջողության գաղտնիքը ոչ թե պարզապես սննդակարգն է, այլ այն, որ ես փոխեցի իմ ապրելակերպը» (Կատրին, 18)։

 

Իմացիր ավելին

ԱՐԹՆԱՑԵ՛Ք

Հաղթել դեռահասների գիրության դեմ պայքարում

Կարդա այն մասին, թե ինչպես բարձր կալորիականությամբ սննդի սիրահարը պարզ փոփոխություններ արեց և սկսեց վերահսկել ուտելու հետ կապված իր սովորությունները։