Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ պետք է իմանամ սեռական բռնության մասին—Մաս 1։ Զգուշավորություն

Ի՞նչ պետք է իմանամ սեռական բռնության մասին—Մաս 1։ Զգուշավորություն

 Ինչ է սեռական բռնությունը

Թեև «սեռական բռնության» իրավաբանական սահմանումը տարբեր երկրներում տարբեր է, սակայն ընդհանուր առմամբ այն վերաբերում է անցանկալի սեռական հարաբերությանը, որը կարող է ուղեկցվել ֆիզիկական բռնությամբ։ Սեռական բռնության զոհ կարող են լինել ինչպես մեծերը, այնպես էլ երեխաներն ու պատանիները։ Սեռական բռնություն է համարվում նաև արյունապղծությունը, բռնաբարությունը, սեռական չարաշահումը այնպիսի անձանց կողմից, ում սովորաբար վստահում են մարդիկ, ինչպես՝ բժշկի, ուսուցչի կամ հոգևորականի։ Սեռական բռնություն գործողները որոշ դեպքերում իրենց զոհին սպառնում են վնասել, եթե որևէ մեկին պատահածի մասին հայտնի։

Մի հարցման արդյունքում՝ միայն ԱՄՆ-ում ամեն տարի մոտ 250 000 մարդ տեղեկացնում է, որ սեռական բռնություն է գործադրվել իր հանդեպ։ Նրանց գրեթե կեսը 12–18 տարեկան է։

 Ինչ պետք է իմանաս

  • Աստվածաշունչը դատապարտում է սեռական բռնությունը։ Աստվածաշունչը պատմում է Սոդոմ քաղաքում 4 000 տարի առաջ տեղի ունեցած մի դեպքի մասին, երբ տղամարդկանց ամբոխը ուզում էր բռնաբարել իրենց քաղաք այցելած երկու մարդկանց։ Դա ակնհայտ է դարձնում, թե ինչու Եհովան կործանեց այդ քաղաքը (Ծննդոց 19:4–13)։ Բացի այդ, մոտ 3 500 տարի առաջ Մովսեսին տված Եհովայի օրենքում արգելվում էր արյունապղծությունը, ներառյալ սեռական ոտնձգությունը ընտանիքի որևէ անդամի հանդեպ (Ղևտական 18:6

  • Սեռական բռնություն մեծ մասամբ դրսևորվում է ծանոթ մարդու կողմից։ «Խոսեք ձեր երեխայի հետ սեքսի մասին» գրքում հետևյալն է նշվում. «Երեք բռնաբարություններից երկուսի դեպքում զոհերը ծանոթ են իրենց վրա հարձակվողին։ Նա օտար մեկը չէ, ով հանկարծակի դուրս ցատկեց իր թաքստոցից» (Talking Sex With Your Kids)։

  • Երկու սեռերի ներկայացուցիչներն էլ ենթարկվում են սեռական բռնության։ Միացյալ Նահանգներում զոհերի 10 տոկոսը արական սեռի ներկայացուցիչ է։ Համաձայն Բռնությունների, դաժան վերաբերմունքի և արյունապղծության ազգային ցանցի (RAINN)՝ տղա զոհերը «հնարավոր է վախեր ունենան, որ բռնության պատճառով իրենք համասեռամոլ կդառնան», կամ որ «իրենք այլև տղամարդ չեն»։

  • Սեռական բռնության տարածված լինելը զարմանալի չէ։ Աստվածաշնչում կանխագուշակված էր, որ «վերջին օրերում» շատերը «բնական կապվածություն» չեն ունենա, կլինեն դաժան և ինքնատիրապետում չունեցող (2 Տիմոթեոս 3:1–3)։ Այս հատկությունները ակնհայտորեն դրսևորվում են այն մարդկանց մոտ, ովքեր փորձում են սեռական շահագործման ենթարկել ուրիշներին։

  • Սեռական բռնության «մեղավորը» զոհը չէ։ Ինչ ուզում է լինի, ոչ ոք արժանի չէ սեռական բռնության ենթարկվելու։ Միակ մեղավորը բռնարարքը կատարողն է։ Այդուհանդերձ, հարկավոր է նախազգուշական քայլեր ձեռնարկել սեռական բռնության ենթարկվելու հավանականությունը նվազագույնի հասցնելու համար։

 Ինչ կարող ես անել

  • Մտածիր՝ ինչպես վարվել։ Նախապես մտածելով և որոշելով, թե նման դեպքերում ինչ կարելի է անել, դու կիմանաս ինչպես վարվել, եթե օրինակ՝ ընկերդ կամ ազգականդ փորձի սեռական ոտնձգություն կատարել քո հանդեպ։ Նման իրավիճակներին նախապատրաստված լինելու համար Էրին անունով մի երիտասարդ աղջիկ խորհուրդ է տալիս ներկայացման ձևով խաղալ հավանական իրավիճակ և որոշել, թե ինչպես դրան հակազդել։ Նա ասում է. «Դա կարող է հիմարություն թվալ, բայց հավանականությունը, որ իրական կյանքում դու դրա զոհը կդառնաս, կնվազի»։

    Աստվածաշունչն ասում է. «Ամենայն ուշադրությամբ հետևեք, որ վարվեք ոչ թե անմիտների պես, այլ իմաստունների.... որովհետև օրերը չար են» (Եփեսացիներ 5:15, 16

    Հարցրու ինքդ քեզ. «Ինչպե՞ս կվարվեմ, եթե ինչ-որ մեկը այնպես հպվի ինձ, որ ինձ դուր չգա»։

  • Վտանգավոր իրավիճակից դուրս գալու պլան ունեցիր։ RAINN-ը խորհուրդ է տալիս «ունենալ ընկերների կամ ընտանիքի անդամների հետ որոշած գաղտնաբառ, որպեսզի անհարմար իրավիճակում զանգես ու հայտնես քո անհանգստությունը այնպես, որ քեզ հետ լինող անհատը գլխի չընկնի։ Այդպես քո ընկերները կամ ընտանիքիդ անդամները կարող են քո հետևից գալ կամ քեզ այդ մարդու ընկերակցությունից ազատելու ելք գտնել»։ Դու քեզ շատ խնդիրներից կազատես, եթե նախևառաջ խուսափես ռիսկային իրավիճակներից։

    Աստվածաշունչն ասում է. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում» (Առակներ 22։3

    Հարցրու ինքդ քեզ. «Ես ի՞նչ կանեմ վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար»

    Միշտ վտանգավոր իրավիճակից դուրս գալու պլան ունեցիր

  • Սահմաններ դիր և դրանք մի՛ խախտիր։ Օրինակ՝ եթե ինչ-որ մեկի հետ ընկերություն ես անում, նրա հետ քննարկիր, թե ինչպիսի պահվածքը քեզ տհաճ կլինի։ Եթե նա մտածում է, որ որոշակի սահմաններ դնելը հիմար բան է, ուրեմն սխալ մարդու հետ ես ընկերություն անում։ Ընտրիր նրան, ով կհարգի քո արժեքները։

    Աստվածաշունչն ասում է. «Սերը.... անպատշաճ վարմունք չի ունենում, իր շահը չի փնտրում» (1 Կորնթացիներ 13:4, 5

    Հարցրու ինքդ քեզ. «Իսկ որո՞նք են իմ արժեքները։ Ինչպիսի՞ վարքն է ինձ համար անցնում պատշաճության սահմանը»։

Իմացիր ավելին

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ պետք է իմանամ սեռական բռնության մասին—Մաս 2։ Ապաքինում

Կարդա այն մասին, թե ինչպես են սեռական շահագործման ենթարկված աղջիկները ապաքինվել էմոցիոնալ վերքերից։

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս պայքարել սեռական ոտնձգության դեմ

Իմացիր, թե ինչ է սեռական ոտնձգությունը և ինչ կարող ես անել, եթե դրա զոհն ես դարձել։

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԴ

Ինչ են ասում երիտասարդները սեռական ոտնձգության մասին

Տես, թե ինչ են ասում 5 աղջիկներ սեռական ոտնձգության մասին, և թե ինչ կարող ես անել, եթե նման խնդրի բախվես։