Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Պատրա՞ստ եմ ամուսնության

Պատրա՞ստ եմ ամուսնության

Այս հարցին պատասխանելու համար դու պետք է ինքդ քեզ լավ ճանաչես։ Մտածիր հետևյալ գործոնների շուրջ։

Փոխհարաբերություններ

Ինչպե՞ս ես վերաբերվում ընտանիքիդ անդամներին՝ ծնողներիդ, քույրերիդ և եղբայրներիդ։ Նրանց հետ խոսելիս հաճա՞խ ես կորցնում ինքնատիրապետումդ, վիրավորական բառեր կամ հեգնական տոն օգտագործո՞ւմ ես։ Իսկ ի՞նչ կասեն նրանք այդ առնչությամբ։ Այն, թե ինչպես ես վերաբերվում ընտանիքիդ անդամներին, ցույց է տալիս, թե ինչպես կվերաբերվես կողակցիդ (Եփեսացիներ 4:31

Ներքին անձնավորություն

Լավատե՞ս ես, թե՞ հոռետես։ Խոհե՞մ ես, թե՞ միշտ պնդում ես, որ ամեն ինչ քո ուզած կերպով արվի։ Սթրեսային իրավիճակներում կարողանո՞ւմ ես հանգստություն պահպանել։ Համբերատա՞ր ես։ Եթե հիմա զարգացնես Աստծու ոգու պտուղը, դա կօգնի քեզ, որ ապագայում լավ ամուսին կամ կին լինես (Գաղատացիներ 5:22, 23

Ֆինասներ

Ինչպե՞ս ես տնօրինում փողը։ Հաճա՞խ ես պարտք վերցնում։ Կարողանո՞ւմ ես երկար աշխատել միևնույն տեղում։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ։ Խնդիրն աշխատա՞նքն է։ Գործատե՞րը։ Թե՞ պատճառը քո որոշ սովորություններն են կամ բնավորության գծերը, որոնք դեռ պետք է բարելավես։ Եթե չես կարողանում տնօրինել քո ֆինանսները, ապա երբ ամուսնանաս, ինչպե՞ս ես տնօրինելու ընտանեկան ֆինանսները (1 Տիմոթեոս 5:8

Հոգևոր վիճակ

Եթե Եհովայի վկա ես, ինչ ես անում Աստծու հետ լավ փոխհարաբերություններ պահպանելու համար։ Ամեն բան անո՞ւմ ես, որ ամեն օր կարդաս Աստծու Խոսքը, մասնակցես քարոզչությանը և քրիստոնեական հանդիպումներին։ Նա, ում հետ կամուսնանաս, արժանի է հոգևորապես ամուր կողակից ունենալու (Ժողովող 4:9, 10

Որքան լավ ճանաչես ինքդ քեզ, այնքան ավելի հեշտ կլինի գտնել այնպիսի անհատի, որը կօգնի քեզ զարգացնել ոչ թե թույլ, այլ ուժեղ կողմերդ։

 

Իմացիր ավելին

Ի՞նչ կարող եմ սպասել ամուսնությունից. մաս 1

Ի՞նչ օրհնություններ ու դժվարություններ իրատեսորեն կարող ես սպասել ամուսնությունից։

Ի՞նչ կարող եմ սպասել ամուսնությունից. մաս 2

Իմացիր, թե ինչպես կարող ես պատրաստվել հաղթահարելու ամուսնական կյանքի անսպասելի դժվարությունները։