Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս չհետաձգեմ գործերս

Ինչպե՞ս չհետաձգեմ գործերս

Հոգնե՞լ ես միշտ տան գործերը կամ տնային աշխատանքները ուշ ավարտելուց։ Կարիք չկա ամեն ինչ հետաձգելու։ Այս հոդվածը կօգնի քեզ չհետաձգելու գործերդ, նույնիսկ եթե

Հոդվածը կարդալուց հետո  կատարիր թեստը։

Աստվածաշունչն ասում է, թե ինչպիսին են լինում հետևանքները, երբ հետաձգում ես գործերդ։ Կարդում ենք. «Քամուն նայողը սերմ չի ցանի, և ամպերին նայողը չի հնձի» (Ժողովող 11:4

Պարզիր, թե որ գործոններն են խնդիրներ ստեղծում, և մտածիր, թե ինչ կարող ես անել, որ չհետաձգես գործերդ։

 Առաջադրանքներդ շատ են

Որոշ առաջադրանքներ այնքան ծանր են, որ ուզում ես դրանք մի կողմ դնել։ Բայց այս մի քանի առաջարկները կարող են օգտակար լինել։

  • Բաժանիր փոքր մասերի։ «Նույնիսկ եթե գիտեմ, որ չեմ հասցնի, փորձում եմ մեկ առ մեկ անել դրանք»,— ասում է Մելիսան։

  • Անմիջապես գործի անցիր։ «Հենց ստանում ես առաջադրանքդ, գործի անցիր, նույնիսկ եթե ժամանակդ հերիքում է միայն ցուցակիդ մեջ նշելու կամ դրա վերաբերյալ մի երկու միտք գրելու համար, որ չմոռանաս» (Վերա)։

  • Օգնության դիմիր։ Ծնողներդ և ուսուցիչներդ հավանաբար նման խնդիրների բախվել են։ Դու կարող ես օգուտներ քաղել նրանց փորձից։ Նրանք կարող են օգնել քեզ հավաքելու մտքերդ ու գործի անցնելու։

Առաջարկ «Գրաֆիկ կազմիր։ Ճիշտ է, դա նշանակում է, որ պետք է կազմակերպված լինես և վճռականորեն հետևես գրաֆիկիդ, բայց դա քեզ շատ կօգնի. դու ամեն ինչ կավարտես ճիշտ ժամանակին» (Էբի)։

 Մղիչ ուժ չունես դրանք անելու

Շատ հաճախ հանձնարարված գործի մեջ լինում են բաներ, որոնք քեզ համար ձանձրալի են։ Ուստի ի՞նչ կարող ես անել, եթե առաջադրանքը սրտովդ չէ։ Փորձիր հետևյալը։

  • Մտածիր, թե ինչու պետք է շուտ սկսես։ Օրինակ՝ մտածիր, թե ինչքան կուրախանաս, եթե վերջացնես գործդ։ «Ես շատ եմ ուրախանում, երբ ամեն ինչ ճիշտ ժամանակին եմ վերջացնում կամ գրաֆիկից առաջ եմ ընկնում. մեծ թեթևություն եմ զգում»,— ասում է Էմմին։

  • Հիշիր հետևանքների մասին։ Երբ անընդհատ հետաձգում ես, ավելացնում ես սթրեսը և հեռանում ես հաջողության հասնելու ճանապարհից։ Աստվածաշունչն ասում է. «Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6:7

  • Մտքիդ մեջ ժամկետը մոտեցրու։ «Դա օգնում է ինձ մտածելու, որ հանձնարարությունը իրական ամսաթվից մեկ կամ երկու օր շուտ պետք է անեմ,— ասում է Ալիսիան։— Հետո կարող եմ վերանայել արածս ու դեռ մեկ-երկու օր ավել ժամանակ կունենամ»։

Առաջարկ «Ամեն ինչ կախված է մտածելակերպից։ Ասա ինքդ քեզ, որ պետք է անես այն, ինչ պետք է արվի, և որ չպետք է թույլ տաս, որ ինչ-որ բան քեզ խանգարի։ Երբ դա ասում եմ ինքս ինձ, անում եմ այն, ինչ պետք է» (Ալեքսիս)։

 Շատ զբաղված ես

«Մարդիկ հաճախ ասում են, թե ամեն ինչ հետաձգում եմ, բայց դա անարդարացի է,— ասում է Նաթանը։— Նրանք չեն հասկանում, թե որքան զբաղված եմ»։ Եթե դու էլ ես Նաթանի պես զգում, փորձիր հետևյալ առաջարկները։

  • Սկզբում կատարիր հեշտ առաջադրանքները։ «Մի անգամ ասացին ինձ, որ եթե հանձնարարությունը ավարտելու համար քեզնից հինգ րոպեից էլ քիչ ժամանակ կպահանջվի, անմիջապես դա արա,— ասում է Ամբերը։— Դրանց մեջ կարող են մտնել մաքրելը, հագուստդ դասավորելը, ափսեները լվանալը և զանգեր կատարելը»։

  • Առաջնահերթություններ դիր։ Աստվածաշունչն ասում է. «Հավաստիացեք, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1:10)։ Ինչպե՞ս կարող ես սա կիրառել կյանքում։ «Ես ունեմ առաջադրանքների ցուցակ, որտեղ գրում եմ, թե որը երբ պետք է անեմ,— ասում է Աննան։— Եվ, որ ամենակարևորն է, նշում եմ, թե երբ պետք է սկսեմ ու ավարտեմ յուրաքանչյուր առաջադրանքը»։

Այս առաջարկներին հետևելը դժվա՞ր է քեզ համար։ Այդ դեպքում մտածիր. երբ գրաֆիկ ես կազմում, դու ես տնօրինում ժամանակը, ոչ թե ժամանակն է տնօրինում քեզ։ Իսկ դա նվազեցնում է սթրեսը։ «Երբ պլան եմ ունենում, հանգիստ եմ լինում ու գործերը հերթով անում եմ»,— ասում է Կելլին։

  • Խուսափիր շեղող բաներից։ «Ես տնեցիներին ասում եմ, թե երբ եմ առաջադրանքս անելու,— ասում է Ջենիֆերը։— Եթե նրանք ուզում են, որ ինչ-որ բան անեմ, խնդրում եմ, որ նախքան գործս սկսելն ասեն ինձ։ Բացի այդ, անջատում եմ հեռախոսս և էլ. փոստի ազդանշանը»։

Առաջարկ «Եթե գործ ունես անելու, ապա այն կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չես արել։ Անհանգստանալու փոխարեն՝ ավարտիր այն։ Եթե այդպես անես, օրվա մնացած մասը կհանգստանաս» (Ջորդան)։