Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ անեմ, եթե շրջապատս ինձ չի ընդունում

Ի՞նչ անեմ, եթե շրջապատս ինձ չի ընդունում

Ինչ կարող ես անել

Առաջին՝ ինքնաքննություն արա և տես, թե ինչպիսի մարդկանց հետ է քեզ համար դժվար ընկերանալ։

Տարիք.

Չեմ կարողանում ընկերանալ...

  • հասակակիցներիս հետ
  • ինձնից մի քիչ մեծերի հետ
  • չափահասների հետ

Ունակություններ.

Չեմ կարողանում ընկերանալ նրանց հետ, ովքեր...

  • մարզված են ու ճկուն
  • տաղանդավոր են
  • ինտելեկտուալ են

Անհատականություն.

Չեմ կարողանում ընկերանալ նրանց հետ, ովքեր...

  • ինքնավստահ են
  • հայտնի են
  • կասկածելի խմբի անդամ են

Երկրորդ՝ նշիր՝ ինչպես ես վարվում, երբ գտնվում ես այնպիսի մարդկանց շրջապատում, որ նշեցիր վերևում։

  • Ես ձևացնում եմ, թե ունեմ նույն հետաքրքրությունները և ունակությունները։
  • Ես անտեսում եմ, թե ինչ է նրանց հետաքրքրում և խոսում եմ իմ ուզած բաների մասին։
  • Ես ոչինչ չեմ խոսում և սպասում եմ նրանցից հեռանալու հարմար առիթի։

Երրորդ՝ եղիր նախաձեռնող։ Չես կարող միշտ սպասել, որ ուրիշները մոտենան քեզ, երբեմն էլ դու ինքդ պետք է մոտենաս նրանց (Փիլիպպեցիներ 2:4)։ Ինչպե՞ս։

Նայիր քո տարիքային խմբի սահմաններից դուրս։ Մտածիր՝ ինչու ընկերներ փնտրել միայն քո տարիքի մարդկանց մեջ և հետո դժգոհել, թե չես կարողանում ընկերներ գտնել։ Դա նման կլինի մի անմարդաբնակ կղզում սովամահ լինելուն, երբ ջրում շատ ձկներ են լողում։

«Մայրս խորհուրդ տվեց շփել ավելի մեծերի հետ և ասաց, որ գուցե զարմանամ՝ պարզելով, որ շատ ընդհանուր բաներ ունեմ նրանց հետ։ Նա ճիշտ էր։ Ես հիմա շատ ընկերներ ունեմ» (Հելենա, 20)։

Զարգացրու զրույց վարելու ունակություններ։ Գաղտնիքը հետևյալն է՝ 1) լսիր, 2) հարցեր տուր և 3) անկեղծորեն հետաքրքրվիր (Հակոբոս 1:19

«Ես փորձում եմ ավելի շատ լսել, քան խոսել։ Իսկ երբ խոսում եմ, աշխատում եմ ինձ վրա չկենտրոնանալ կամ ուրիշին բացասական լույսի տակ չներկայացնել» (Սերենա, 18)։

«Եթե մեկը ցանկանում է խոսել մի բանի մասին, որից ես գաղափար չունեմ, ես նրան խնդրում եմ որոշ բաներ բացատրել, ինչն էլ նպաստում է մեր զրույցին» (Ջարեդ, 21)։

«Ես ամաչկոտ եմ ու ինքս ինձ ստիպում եմ շփվել մարդկանց հետ։ Գիտեմ, որ ընկերներ ունենալու համար պետք է ընկերական լինեմ։ Դրա համար էլ սկսում եմ խոսել նրանց հետ» (Լիա, 16)։