Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Նա ինձ համապատասխան կողակից կլինի՞

Նա ինձ համապատասխան կողակից կլինի՞

Կա՞ ինչ-որ մեկը, որը քո կարծիքով՝ կարող է լավ կողակից լինել։ Եթե այո, ապա ինչպե՞ս կարող ես պարզել, թե նա համապատասխա՞ն է քեզ։

Կարևոր է, որ մակերեսորեն չնայես հարցերին։ Չէ՞ որ նույնիսկ ամենասիրունիկ աղջիկը գուցե նվիրված չլինի, կամ լավ անուն ունեցող տղան գուցե բարոյական բարձր չափանիշներ չունենա։ Դու ցանկանում ես, որ կողքիդ լինի մեկը, որի հետ դու քեզ լավ կզգաս, մեկը, որը լիովին կհամապատասխանի քո էությանը և կունենա այնպիսի նպատակներ, որ դու ունես (Ծննդոց 2:18; Մատթեոս 19:4–6

Մակերեսորեն մի՛ նայիր հարցերին

Օբյեկտիվորեն մտածիր նրա մասին, ում հավանում ես։ Եղիր զգույշ։ Գուցե հակված լինես տեսնելու այն, ինչ ուզում ես տեսնել։ Մի՛ շտապիր։ Ձգտիր ճանաչել նրա իսկական էությունը։

Ընկերություն անող շատ երիտասարդներ մակերեսորեն են նայում հարցերին։ Նրանք հաճախ ուշադրություն են դարձնում իրենց ունեցած ընդհանրություններին։ «Մենք նույն երաժշտությունն ենք սիրում»։ «Նույն բաներով ենք սիրում զբաղվել»։ «Մենք ամեն ինչում համակարծիք ենք»։ Բայց դու պետք է ավելի խորը նայես։ Պետք է փորձես տեսնել «սրտի ծածուկ մարդուն» (1 Պետրոս 3:4; Եփեսացիներ 3:16)։ Դու ավելի լավ կճանաչես նրան, եթե ուշադրություն դարձնես ոչ թե այն բանին, որ դուք շատ հարցերում համակարծիք եք, այլ այն բանին, թե ինչ է լինում, երբ համակարծիք չեք։

Մտածիր, օրինակ, հետևյալի շուրջ.

  • Ինչպե՞ս է նա իրեն դրսևորում, երբ տարաձայնություն է առաջանում. իրե՞նն է պնդում՝ «զայրույթի պոռթկումներին» տրվելով և «վիրավորական խոսքեր» ասելով (Գաղատացիներ 5:19, 20; Կողոսացիներ 3:8)։ Թե՞ խոհեմություն է դրսևորում՝ պատրաստակամորեն զիջելով հանուն խաղաղության, եթե դա պարզապես նախասիրության հարց է (Հակոբոս 3:17

  • Նա հակվա՞ծ է օգտագործելու դիմացինին իր շահերի համար, սեփականատիրական հակումներ ունի՞, խանդո՞տ է։ Պահանջո՞ւմ է, որ իրեն տեղյակ պահես քո յուրաքանչյուր քայլի մասին։ «Հաճախ լսում եմ, որ ընկերություն անող անհատները վիճում են, քանի որ նրանցից մեկը տանել չի կարողանում այն, որ մյուսը ամեն անգամ չի տեղեկացնում իր գտնվելու վայրի մասին,— ասում է Նիկոլը։— Կարծում եմ՝ դա վատ նշան է» (1 Կորնթացիներ 13:4

  • Ի՞նչ կարծիք ունեն ուրիշները նրա մասին։ Լավ կլինի, որ խոսես նրանց հետ, ովքեր բավական ժամանակ է, որ ճանաչում են նրան, օրինակ՝ ժողովի հասուն անհատների հետ։ Դա կօգնի քեզ իմանալու՝ արդյոք նրա մասին «լավ են խոսում», թե ոչ (Գործեր 16:1, 2

 

Իմացիր ավելին

Ի՞նչ կարող եմ սպասել ամուսնությունից. մաս 1

Ի՞նչ օրհնություններ ու դժվարություններ իրատեսորեն կարող ես սպասել ամուսնությունից։

Ի՞նչ կարող եմ սպասել ամուսնությունից. մաս 2

Իմացիր, թե ինչպես կարող ես պատրաստվել հաղթահարելու ամուսնական կյանքի անսպասելի դժվարությունները։