Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինչ անեմ, որ սեքսի մասին չմտածեմ

Ինչ անեմ, որ սեքսի մասին չմտածեմ

Ինչ կարող ես անել

Զգուշորեն ընտրիր շրջապատդ։ Սեքսի մասին դասարանցիներիդ ու ընկերներիդ զրույցներին մասնակցելը էլ ավելի կդժվարացնի մտքերդ կառավարելը։ Հիմնականում հնարավոր է այդպիսի զրույցներից խուսափելու այնպիսի ձև գտնել, որը նրանց քեզ ծաղրելու առիթ չի տա, և նրանք չեն մտածի, որ դու քեզ իրենցից ավելի լավն ես համարում։

Թույլ կտայի՞ր, որ վիրուսները գրավեն քո համակարգիչը։ Ապա ինչո՞ւ ես թույլ տալիս, որ անպատշաճ մտքերը գրավեն քո ուղեղը։

Խուսափիր անպարկեշտ զվարճություններից։ Մեր օրերում զվարճությունների մեծ մասը նախատեսված է անպատշաճ սեռական ցանկություններ գրգռելու համար։ Սակայն Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Եկեք մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից և սրբությունը կատարելագործենք Աստծու հանդեպ վախով» (2 Կորնթացիներ 7:1)։ Հեռու մնա այնպիսի զվարճություններից, որոնք սեռական ցանկություններ են բորբոքում։

Միշտ հիշիր։ Սեռական ցանկություններ ունենալն ինքնին սխալ չէ։ Չէ՞ որ Աստված տղամարդուն ու կնոջը ստեղծել է միմյանց նկատմամբ ուժգին զգացմունքներ ունենալու ունակությամբ։ Սակայն սեռական հարաբերություններ կարող է ունենալ միայն ամուսնական զույգը։ Ուրեմն, եթե ունենում ես ուժեղ սեռական ցանկություններ մի՛ մտածիր, որ դու էությամբ վատն ես կամ որ բարոյապես մաքուր մնալը քո համար չէ։

Ամփոփում։ Դու ես ընտրում, թե ինչ մտածես։ Ե՛վ քո մտքերը, և՛ քո վարքը կարող են լինել մաքուր, եթե իսկապես ցանկանաս։

 

Իմացիր ավելին

ՊԱՏԱՆԻՆԵՐ

Երիտասարդների հարցերը, հատոր 1

Թմրադեղեր և ալկոհոլ, բարոյականություն, ժամադրություն և ընկերություն. սրանք ընդամենը մի քանիսն են քննարկվող թեմաներից։