Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ չարժե ընդօրինակել «իդեալներին»—Մաս 1։ Աղջիկների համար

Ինչո՞ւ չարժե ընդօրինակել «իդեալներին»—Մաս 1։ Աղջիկների համար

Ինչպիսին են ներկայացվող «իդեալները»

 Ուշադրություն դարձրու այս բառերին և պատասխանիր բերված հարցին։

Սյունակ 1

Սյունակ 2

թեթևամիտ

պատասխանատու

ըմբոստ

կարգապահ

անպարկեշտ

առաքինի

անմիտ

խելացի

բամբասկոտ

խոհեմ

խորամանկ

ազնիվ

  1. Ո՞ր հատկանիշներն են բնորոշ այն աղջիկների կերպարին, որոնց սովորաբար տեսնում ես ֆիլմերում, հեռուստահաղորդումներում և ամսագրերում։

  2. Ո՞ր հատկանիշները կուզեիր, որ մարդիկ տեսնեին քո մեջ։

Եթե առաջին հարցի քո պատասխանները առաջին սյունակից են, իսկ երկրորդ հարցինը՝ երկրորդից, դա նշանակում է, որ դու ցանկանում ես ավելի լավը լինել, քան այն կերպարները, որոնք ներկայացվում են որպես իդեալ։ Քո հասակակիցներից շատերը նման ցանկություն ունեն։ Տեսնենք, թե ինչու։

«Ֆիլմերը դեռահաս աղջկա կերպարը ներկայացնում են որպես ըմբոստ մեկի։ Դա այն տպավորությունն է ստեղծում, թե մեր տարիքի բոլոր աղջիկներին չարժե վստահել, մենք միայն մտածում ենք ուրիշներին դուր գալու մասին և փոքր բանից միշտ մեծ պատմություն ենք սարքում» (Էրին)։

«Ֆիլմերում և հեռուստահաղորդումներում ներկայացվող դեռահաս աղջիկները սիրում են լինել ճանաչված և ուշադրության կենտրոնում։ Նրանք տարված են իրենց արտաքինով, շորերով ու տղաներով» (Նատալի)։

«Դժվար թե տեսնես որևէ «ճանաչված» աղջկա, ով չի խմում, չի քնում տղաների հետ և չի ըմբոստանում ծնողների դեմ։ Եթե նա նման բաներ չանի, կհամարվի կա՛մ ֆանատիկ հավատացյալ, կա՛մ էլ հետամնաց» (Մարիա)։

Հարցրու ինքդ քեզ. «Փորձո՞ւմ եմ իմ հագնվելու ոճով, պահվածքով ու խոսքերով նմանակել հեռուստատեսությամբ կամ ֆիլմերում ներկայացվող որևէ «իդեալի»»։

Ինչ պետք է իմանաս

  •   Շատերը, ովքեր մտածում են, թե իրենց անհատականությունն են դրսևորում, իրականում ընդօրինակում են այն «իդեալներին», որոնք ներկայացվում են մեդիայի միջոցով։ «Ես դա տեսնում եմ իմ փոքր քրոջ մոտ,— ասում է Քերըն անունով մի երիտասարդ աղջիկ։— Նա ձևացնում է, թե իրեն հետաքրքրում են միայն իր շորերն ու տղաները։ Սակայն իրականում նա խելացի աղջիկ է, ու գիտեմ, որ նա ուրիշ հետաքրքրություններ էլ ունի։ Նա իրեն հիմարի պես է պահում, քանի որ ուզում է «մյուս աղջիկների նման» լինել։ Բայց նա դեռ 12 տարեկան է»։

    Աստվածաշունչն ասում է. «Մի՛ ընդունեք այս աշխարհի կերպարանքը» (Հռոմեացիներ 12:2

  • Ներկայացվող իդեալները միշտ չէ, որ արտացոլում են այն կերպարը, ինչպիսին որ դեռահաս աղջիկներն ուզում են լինել։ «Ֆիլմերում աղջիկները տարված են իրենցով, թեթևամիտ են ու խենթությունների պատրաստ։ Բայց ես կարծում եմ, որ մեզանից շատերը այդպիսին չեն, այլ ընդհակառակը՝ բավականին խելացի են,— ասում է 15-ամյա Ալեքսիսը։— Մեր կյանքում տղաներից բացի ուրիշ շատ հետաքրքրություններ էլ կան»։

    Աստվածաշունչն ասում է. «Հասուն [մարդիկ].... իրենց ըմբռնողականությունը գործադրելով՝ այն մարզել են ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5:14

  • «Իդեալները» օգուտ են բերում բիզնեսի աշխարհին, ոչ թե դեռահաս աղջիկներին։ Նորաձևության, տեխնիկայի, ժամանցի և զվարճությունների աշխարհը, ինչպես նաև արդյունաբերության մյուս խոշոր ճյուղերը իրենց արտադրանքով փորձում են գրավել երիտասարդներին դեռ վաղ տարիքից, քանի որ դեռահասները պոտենցիալ եկամտի աղբյուր են։ Այս մասին մի գրքում հետևյալն էր ասվում. «Գովազդատուները այն միտքն են ներշնչում երեխաներին, թե առանց նորագույն բրենդային հագուստի, զարդերի, կոսմետիկայի և էլեկտրոնային սարքերի՝ նրանք հետամնաց կլինեն։ Եվ երեխաները շարունակ ենթարկվում են այդ գայթակղիչ գովազդների ազդեցությանը, նախքան կհասկանան, թե ընդհանրապես ինչի համար է այդ ամենը» (12 Going on 29)։

    Աստվածաշունչն ասում է. «Ամեն բան, որ աշխարհի մեջ է՝ մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը և ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնելը, Հորից չէ, այլ աշխարհից է» (1 Հովհաննես 2:16

Մտածիր։ Ո՞վ է ավելի շատ օգտվում, երբ դու չափից շատ մտածում ես նորաձևության միայն բրենդային ապրանքների մասին։ Ո՞վ է իրականում շահում, երբ դու ուզում ես ունենալ վերջին մոդելի հեռախոսը հասակակիցներիդ կողմից ընդունված լինելու համար։ Ի՞նչն է արդյունաբերողներին ավելի շատ հետաքրքրում, քո բարօրությո՞ւնը, թե՞ իրենց շահը։

Ինչ կարող ես անել

  •   Սովորիր վերլուծել։ Մեծանալուն զուգընթաց զարգանում է աչքի տեսածից այն կողմը տեսնելու ունակությունը։ Ուստի գործի դիր քո ըմբռնողականությունը և մտածիր այն ազդեցության մասին, որ ներկայացվող «իդեալները» կարող են թողնել քեզ վրա։ «Մեդիայի ստեղծած «իդեալի» վրա ավելի շատ մեյքափ կտեսնես, քան հագուստ,— ասում է 14 տարեկան Ալանան։— Ցավոք, աղջիկներից շատերը չեն հասկանում, որ դա նրանց ոչ թե գեղեցիկ է դարձնում, այլ ճարահատ աղջկա տպավորություն է ստեղծում»։

  • Որոշիր, թե ինչպիսի մարդ ես դու ուզում դառնալ։ Օրինակ՝ մտածիր հոդվածի սկզբում նշված այն հատկությունների մասին, որ կուզես՝ մարդիկ տեսնեն քո մեջ։ Այսօրվանից ևեթ կարող ես ձգտել զարգացնել դրանք։ Աստվածաշունչն ասում է. «Հագեք նոր անձնավորությունը, որը նորոգվում է ճշգրիտ գիտելիքներով՝ իր Ստեղծողի պատկերի համաձայն» (Կողոսացիներ 3:10

  • Գտիր լավ օրինակներ, որոնց արժե հետևել։ Կարող ես սկսել քո ընտանիքից։ Նրանք կարող են լինել քո մայրը, հորաքույրը կամ մորաքույրը։ Կարող ես փնտրել նաև քո շրջապատում։ Եհովայի վկաների ժողովներում ընդօրինակման արժանի բազմաթիվ կանայք ու աղջիկներ կան (Տիտոս 2:3–5

Առաջարկ։ Կարդա «Ընդօրինակեք նրանց հավատը» գիրքը և ծանոթացիր աստվածաշնչյան այնպիսի դրական կերպարների հետ, ինչպիսիք են, օրինակ, Հռութը, Աննան, Աբիգեան, Եսթերը, Մարիամն ու Մարթան։ Գիրքը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից և առկա է jw.org կայքում։

Իմացիր ավելին

Տարվա՞ծ ես քո արտաքինով

Ինչպե՞ս կարող ես ունենալ հավասարակշռված տեսակետ, եթե խնդիր ունես արտաքինիդ հետ կապված։