Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս կարող եմ մարմնամարզությամբ զբաղվելու ցանկություն առաջացնել իմ մեջ

Ինչպե՞ս կարող եմ մարմնամարզությամբ զբաղվելու ցանկություն առաջացնել իմ մեջ

Աստվածաշունչն ասում է. «Մարմնի մարզումը.... օգտակար է» (1 Տիմոթեոս 4։8)։ Սակայն այսօր շատ երիտասարդներ, որոնք ասում են՝ «պետք է մարմնամարզությամբ զբաղվեմ», ծուլանում են վարժություններ անել։

«Մեր դպրոցում շատերն էին վատ գնահատական ստանում ֆիզկուլտուրայից։ Բայց դրանից հեշտ դաս չկա» (Ռիչարդ, 21)։

«Ոմանք այսպես են տրամաբանում. «Ինչո՞ւ շոգ եղանակին վազել դրսում, քրտնել, հոգնել, երբ դրա փոխարեն կարելի է տանը էլեկտրոնային խաղեր խաղալ ու մտածել, թե ակտիվ գործունեությամբ ես զբաղված»» (Հռութ, 22)։

Եթե դու էլ ես այդպես կարծում, նկատի առ երեք օգուտ, որ կստանաս կանոնավորաբար մարզվելուց։

Օգուտ #1. Մարմնամարզությունը բարձրացնում է դիմադրողականությունը։ «Հայրս միշտ ասում էր. «Եթե ժամանակ չունես վարժություններ անելու, ժամանակ ունե՞ս հիվանդանալու»»,— ասում է 19-ամյա Ռեյչլը։

Օգուտ #2. Մարզանք անելիս ուղեղի մեջ այնպիսի քիմիական նյութեր են արտադրվում, որոնք հանգստացնում են մարդուն։ 16-ամյա Էմիլին ասում է. «Վազքը հանգստացնում է ինձ, երբ իմ ուղեղը ծանրաբեռնված է։ Ես ինձ ֆիզիկապես թարմացած եմ զգում, իսկ էմոցիոնալ առումով՝ հանգստացած ու թեթևացած»։

Օգուտ #3. Վարժություններ անելը ուրախություն է պատճառում։ «Ես սիրում եմ ակտիվ հանգիստ անցկացնել, այդ պատճառով զբոսնում եմ, լողի եմ գնում, սնոուբորդ և հեծանիվ եմ քշում»,— ասում է Հռութը։

Հաջողության գաղտնիքը։ Շաբաթը երեք անգամ առնվազն 20 րոպե քո սիրած սպորտով զբաղվիր։

Հիշիր հետևյալը. թեև ժառանգականությունը մեծ դեր ունի, սակայն քո ֆիզիկական վիճակը հաճախ որոշվում է քո ընտրած կենսաձևով։ Ուստի երբ ասում ես՝ «պետք է մարմնամարզությամբ զբաղվեմ», ընտրությունը քոնն է։ Դու կարող ես ինչ-որ բան փոխել այդ հարցում։