Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինձ ձգում է դեպի նույն սեռը. ես համասեռամո՞լ եմ

Ինձ ձգում է դեպի նույն սեռը. ես համասեռամո՞լ եմ

Ո՛չ։

Փաստ։ Շատ դեպքերում նույն սեռի ներկայացուցչի հանդեպ հրապուրանքը պարզապես ժամանակավոր բնույթ է կրում։

Ահա թե ինչ է ասել 16-ամյա Լիսեթը, ում մի ժամանակ դուր էր գալիս մի աղջիկ. «Կենսաբանության դասին իմացա, որ հասունության շրջանում հորմոնների մակարդակը կարող է զգալիորեն տատանվել։ Կարծում եմ, որ եթե երիտասարդները ավելի շատ բան իմանան իրենց օրգանիզմի մասին, կհասկանան, որ նույն սեռի ներկայացուցչի հանդեպ հրապուրանքը կարող է անցողիկ լինել, և չեն ճնշվի՝ մտածելով, թե համասեռամոլ են»։

Բոլոր երիտասարդները սեռական հարցերում կանգնում են որոշման առջև. ընդունել աշխարհի այլասերված տեսակետը, թե Աստվածաշնչի բարձր բարոյական չափանիշները

Բայց ի՞նչ անել, եթե նույն սեռի ներկայացուցչի հանդեպ հրապուրանքը չի անցնում։ Արդյոք դաժանություն չէ՞ Աստծու կողմից նման հակումներ ունեցող մարդկանցից պահանջել հեռու մնալ համասեռամոլությունից։

Եթե վերջին հարցին պատասխանեցիք այո, ապա պետք է նշել, որ այսպիսի մոտեցումը հիմնված է սխալ մտածելակերպի վրա, այն է՝ մարդիկ պետք է վարվեն այնպես, ինչպես թելադրում են իրենց հակումները։ Մինչդեռ Աստվածաշունչը բարձրացնում է մարդու արժանապատվությունը՝ հավաստիացնելով, որ եթե նա իրոք ուզում է, ապա կարող է դեմ կանգնել իր սեռական սխալ հակումներին (Կողոսացիներ 3։5

Աստվածաշունչը մեզնից անխոհեմ բաներ չի պահանջում։ Այն պարզապես հորդորում է համասեռամոլության հակում ունեցողներին և առհասարակ բոլորին «փախչել պոռնկությունից» (1 Կորնթացիներ 6։18)։ Իրականում, միլիոնավոր մարդիկ, ովքեր ուզում են ապրել աստվածաշնչյան չափանիշներով, թեև նույն սեռի հանդեպ սեքսուալ հակումներ չունեն, կարողանում են ինքնատիրապետում դրսևորել, երբ ինչ-ինչ գայթակղությունների առաջ են կանգնում։ Նմանապես համասեռամոլները, եթե իսկապես ուզում են հաճեցնել Աստծուն, կարող են և պետք է այդպես վարվեն (2 Օրենք 30։19

 

Իմացիր ավելին

Երիտասարդների հարցերը, հատոր 2

Այս գրքում շոշափվում են դպրոցի, ժամանցի, հասակակիցների, ծնողների, զգացմունքների, հակառակ սեռի և այլ թեմաների մասին հարցեր։